ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տեղի է ունեցել ձեւաչափի փոփոխություն Արցախի հարցում

Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Տեղեկությունն այն է, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

 

Տեսանելի է, որ այս հարցը ԱՄՆ համար կարևոր է։ Եվ ԱՄՆ-ն հայտարարեց, որ իր գլխավոր թիրախն ու նպատակն այս փուլում ռազմական բախումից, ուժային էսկալացիայից խուսափելն է։ Բնական է, որ դրա հետ են կապված այդ բոլոր հանդիպումները, մտքերի փոխանակումները, որոնք տեղի են ունենում։ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և Բաքվում են եղել, և Հայաստանի հետ են հիմա հանդիպումներ գնում, և տեսնում ենք ԵԱՀԿ շրջանակներում հատուկ ներկայացուցչի հետ այս հանդիպումը, որն այդ տրամաբանության շարքի մեջ է։ Դժվար է մանրամասներին անդրադառնալ, որովհետև մենք տեսնում ենք, որ ամեն ինչ փակ դռների հետևում է ընթանում, և մեկնաբանելու համար շատ քիչ տեղեկություն կա։

 
 

ՌՌ նախագահի խոսնակը հայտարարել է, որ հույս կա՝ Հայաստանում շուտով կայունության շրջան կսկսվի, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել դեպի եռակողմ համաձայնությունները, որոնք Պուտինի մասնակցությամբ վերջնական տեսքի են բերվել։ Այսինքն՝ զուգահեռ ակտիվություն է ցուցաբերում նաև Ռուսաստա՞նը։

 

Եվ Ռուսաստանը, և ԱՄՆ-ն ակտիվ են Արցախի հարցի շուրջ։ Տեսնում ենք, որ Ֆրանսիան է կարծես հետ կանգնել իր ակտիվության առումով։ Այսօրվա լրահոսի մեջ չկան տեղեկություններ, որոնք կվկայեն, որ Ֆրանսիան նույնպես ակտիվ ներգրավված է։ Ռուսաստանի ներգրավվածությունն ակնհայտ է, և կարծես թե նույնիսկ մրցակցություն կա։ Այդ մասին, նկատի ունենալով Բրյուսելում Շառլ Միշելի հրավերով Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, ասել էր Մարիա Զախարովան, որ Ռուսաստանի դերն ու նախաձեռնողականությունը ուզում են նվազեցնել կարգավորման հարցում։ Կարծում եմ, որ այս հայտարարությամբ Ռուսաստանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն, և ըստ էության մատնանշում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները հետաձգում են նախատեսված ինչ-որ գործողություններ, որոնք պետք է արվեն։

Թե ինչո՞ւ է Ֆրանսիան պասիվ, նույնպես որևէ տեղեկություն չկա, թե ինչ է կատարվում։ Հասկանալի է, որ տեղի ունեցավ ձևաչափի փոփոխություն, Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ բանակցությունները նոր ձևաչափ է, և Հայաստանի համար ոչ բարենպաստ ձևաչափ է, իմ կարծիքով։ Այս ձևաչափի շրջանակում ամեն կողմը ներկայացնում է իր առաջարկը և կաշկանդված չէ միջազգային  իրավունքի նորմերով։ Ադրբեջանի համար կարևոր խնդիր էր այդպիսի շրջանակներում բանակցություններ վարել, ինչպես և Թուրքիայի համար, որ ազատ լինեն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պարտադրանքից։ Եվ սա Ադրբեջանի համար ավելի շահավետ դրություն է, որը, կարծում եմ, որևէ դրական բան չի կարող ունենալ հայկական կողմի համար։ Ես բացասական եմ նայում այն երևույթին, որ երկկողմ ձևաչափն այսօր փաստորեն ընտրվեց Հայաստանի կողմից՝ որպես Ադրբեջանի հետ բանակցությունների համար ընդունելի ձևաչափ։

Հասկանալի է, որ Մինսկի խումբն ըստ էության չէր կարող գործել, և ԵԱՀԿ ներքո մինչ այդ գործող ձևաչափը փաստացի դադարել է։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ կողմերը ընտրություն ունեն՝ անցնելու այլ ձևաչափերի։ Հայկական կողմի համար ավելի բարենպաստ կլիներ անցնել դատական կարգով Արցախի հարցի կարգավորմանը, որտեղ իրավունքի գործոնն ազդում է վերջնական լուծման վրա։ Այսինքն՝ վեճը վերջիվերջո այն է, թե Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչությունն ինքնորոշման իրավունք ունեցե՞լ է, թե ոչ, կարո՞ղ է ունենալ, թե չի կարող։ Եվ այդ հարցից են կախված խաղաղ կարգավորման մնացած բոլոր հարցերը։ Երկկողմանի ձևաչափում այդ հարցը որևէ դրական լուծում չի կարող ստանալ, դա ակնհայտ է։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: