ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մոսկվայում Փաշինյանին պարտավորեցնող փաստաթուղթ են առաջարկել, որը նա չի ստորագրել

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ ստորագրվել է 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Հնդկաստան, որտեղ խոսել է հաղորդակցությունների խոշոր նախագծերի և Մումբայ նավահանգստի օգտագործման մասին։ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին, իսկ մինչ այդ ԻՀՊԿ-ի հրամանատարությունը զգուշացրել էր, որ թույլ չի տա փոխել տարածաշրջանի երկրների «տարածքային ամբողջականությունը»։ Հնդկաստանից վերադառնալով՝ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ ստորագրվել է խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության ռազմավարական պայմանագիր։ Իսկ ռազմավարական երկխոսության հերթական փուլի արդյունքներով համատեղ հայտարարություն է արվել գործընկերության մասին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Մինչ այս ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը պահանջ էր ներկայացրել Ադրբեջանին և Հայաստանին՝ քայլեր չձեռնարկել պատերազմը վերսկսելու համար։

Այս իրադարձությունները նկատելի անհանգստություն են առաջացրել Ռուսաստանում և Թուրքիայում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է «հստակեցնեն սահմանները»։ Իր հերթին, իշխանության մոտ աղբյուրները տեղեկություններ են տարածում, որ Մոսկվայում Փաշինյանին պարտավորեցնող փաստաթուղթ են առաջարկել, որը նա չի ստորագրել, եւ դրանով են պայմանավորված ռուսամետ «ընդդիմության» գործողությունները Հայաստանում, որոնք, իբր, պետք է թույլ չտան Փաշինյանին դուրս գալ ռուսամետ ուղուց։

 
 

Մինչ «ընդդիմությունը» խորհրդարանում պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, Թբիլիսիում էին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ստորագրվել է 2022 թվականի պաշտպանության ոլորտում համագործակցության պլան։ Կողմերն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ դա «էապես փոխում է համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում»։ Վրաստանի վարչապետն իր հերթին առաջարկել է «Խաղաղ հարեւանությունը»՝ որպես տարածաշրջանային երկխոսության կարեւոր հարթակ։

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարն այցելել էր Բաքու և Երևան։ Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող միջավայրում կարևոր է ամրապնդել մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները, ապրիլի 30-ին Երևանում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Ընդգծվել է, որ կողմերը կնպաստեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները։

Կարելի՞ է արդյոք այս քայլերը համարել անվտանգության նոր միջավայրի ձեւավորման նախանշան։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: