ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիայում կենսապայմանները հասել են վատթարագույն վիճակին

Թուրքիայում տնտեսական ճգնաժամի սրմանը զուգահեռ, բարդացել են քաղաքացիների կենսապայմանները:

«Արդարություն և զարգացում» կուկսակցության իշխանության գալուց հետո, Թուրքիայում կենսապայմանները հասել են վատթարագույն վիճակին: Երկրում գրանցվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում գնաճի ամենաբարձր մակարդակը՝  69.97 տոկոս: Տնտեսական իրավիճակն ավելի է բարդացրել կենսապայմաննեը: Հացը թանկացել է 3 անգամ և որոշ քաղաքներում երկար հերթեր են գոյանում՝ ավելի էժան հաց գնելու համար:

Տնտեսական ճգնաժամի ֆոնին, քաղաքացիները դժվարանում են վճարել նաև սպառած գազի, էլեկյտրաէներգիայի և հեռախոսակապի վճարները:

Միանալով ժողովրդի մեծամասնությանն, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլչդարօղլուն հայտարարել է, որ հրաժարվում է վճարել կոմունալ ծախսերի դիմաց: Կասկած չկա, որ ընդդիմության առաջնորդի այս քայլը լոկ քարոզչական բնույթ է կրում և նպատակ ունի ավելի շատ ձայներ շահել: Սակայն դա նաև վկայում է, որ երկրում տնտեսական ճգնաժամը շատ ավելի խորն է, քան մեկ տարի առաջ: Կոմունալ ծախսերն այս պահին կազմում են բնակչության եկամտի 20-30 տոկոսը և շատերի համար դժվար է վճարել դրանք: Եվ այս իրավիճակը գրանցվում է այն պայմաններում, երբ Սև ու Միջերկրական ծովերում գազի պաշարների հայտնաբերման վերաբերյալ կառավարոթյայն հայտարարությունները վերածվել են քարոզչական շուոի: ԶԼՄ-ներում հրապարակված վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ Թուրքիայի տնտեսական իրավիճակը բարելավելու, գնաճն ամրապնդելու և  ազգային արժույթի արժեքը բարձրացնելու մասին նախագահ Էրդողանի բոլոր հայտարարություններն անհիմն են եղել: Ազգային արժույթի արժեզրկումը և գնաճը շատ բան են ասում երկրի տնտեսության մասին: Գնաճի պատճառով, բանվոր դասակարգը զրկվում է իր եկամտի մի մասից: 70 տոկոս գնաճը նշանակում է, որ լիրայով աշխատավարձ ստացող քաղաքացին  կորցնում է իր եկամտի 70 տոկոսը: Միևնույն ժամանակ, բանկային համակարգին կառավարության թելադրած պայմանների պատճառով, կանխատեսվում է նաև բանկային ոլորտի ճգնաժամ:

Անցած մեկ շ՛աբաթվա ընթացքում, տարբեր քաղաքներում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր: Բացի այդ, ԶԼՄ-ներն, այդ թվում նաև իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել են գնաճին ու տնտեսական խորացող ճգնաժամին: Թուրքերին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ Ուկրաինայի պատերազմից հետո, Թուրքիայի գնաճն ավելի բարձր մակարդակի է հասել և մինչև տարեվբեր նվազելու միտում չունի:

Սակայն չնայած օրեցօր խորացող ճգնաժամին, Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է լսել փորձագետների, տնտեսագետների, բանկային համակարգի մասնագետների ու ընդդիմադիրների խորհուրդները: Հետևաբար, քիչ հավանական է, որ կառավարությունը որևէ քայլ կատարի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Ամփոփելով, կարելի է ասել, որ Թուրքիայում գրանցված 70 տոկոսանոց գնաճը և լիրայի արժեզրկումը հանգեցրել են աղքատության մակադրակի բարցրացմանը: Արդյունքում, երկրում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր: Թուրքական թերթերն ամեն օր անդրադառնում են երկրի տնտեսական ճգնաժամին ու գնաճին: Հետևաբար, այս իրավիճակում հարևան երկրների ներքին գործերին Թուրքիայի կառավարության միջմատությունը և 21-րդ դարում անհասանելի նպատակներն իրականացնելուն ողւղված Էրդողանի ջանքերը, բացի ժողովրդի վրա գործադրվող ճնշումը մեծացնելուց, այլ արդյունք չեն ունենալու:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: