ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի դեմ, թե Հայաստանի համար. առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի առաջարկը

«Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»:

 Դա հատված է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդված անդրադարձից, որ նա հրապարակել է մայիսի 5-ին և որը վերաբերում է արցախյան հարցի հեռանկարին և Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին: Տեր-Պետրոսյանի համոզմամբ, ով էլ լինի Հայաստանի իշխանություն, միևնույն է ստիպված է լինելու այն լուծումը, որը կպարտադրվի: Իհարկե առաջին նախագահը չի խոսում այն մասին, թե ո՞վ «կփաթաթի Հայաստանին վզին» այդ լուծումը, ինչպես ձևակերպում է ինքը: Հայտնի է, որ տարիներ առաջ նա հայտարարել է այն մասին, որ արցախյան հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

Այս անգամ, Տեր-Պետրոսյանը չի տալիս Ռուսաստանի անուն: Ըստ նրա, փոխվե՞լ է իրավիճակը, թե՞ նա հարկ չի համարում ևս մեկ անգամ կրկնել իր մոտեցումը, ինչը ամենևին չի նշանակում, թե այն փոխվել է: Թեև, թերևս զարմանալի կամ տարօրինակ չի լինի, եթե այդ հարցում լինի որոշակի փոփոխություն, քանի որ ուկրաինական պատերազմի համատեքստում էապես փոխվել է իրադրությունը թե Ռուսաստանի շուրջ, թե ներսում, ըստ այդմ նվազագույնը կարող է առաջանալ հարց՝ արցախյան խնդրի լուծման բանալին շարունակու՞մ է լինել ՌԴ ձեռքում, ըստ առաջին նախագահի, թե՞ այդուհանդերձ նշմարվում են այլ դասավորություններ: Սա իհարկե հարցի մի կողմն է:

Մյուս  կողմում նրա գնահատականը և առաջարկը բավականին հստակ է: Առաջին նախագահի խոսքի տողատակում նշմարվում է առկա ներքաղաքական իրավիճակի գնահատում, մասնավորապես այն համատեքստով, որ Հայաստանը փորձում է այդ կերպ խուսանավել իր համար ոչ հարմարավետ և ցանկալի մոտեցումներ ընդունելուց: Միաժամանակ, այդ համատեքստում էլ թերևս Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, որ ներքաղաքական լարվածությունը վտանգավոր է, ասել կուզի՝ խուսանավել չի ստացվի, փոխարենը այդ կերպ խուսանավելու փորձը կարող է ավելացնել Հայաստանի հանդեպ ճնշումը: Հենց այդ համատեքստում է նաև, որ նա առաջարկում է պայմանավորվել և ընդունել այն, ինչ հնարավոր է այսօր, վաղը առավել բարդը ընդունելու վտանգը  կանխարգելելու համար: Այստեղ է սակայն, որ խնդիրը վերստին դառնում է առաջին հարցին՝ ինչպես է գնահատում Առաջին նախագահը առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և կա՞ արդյոք ներկայումս այսպես ասած կարգավորման հնարավորություն, եթե դիտարկվի տարբերակ, որ Հայաստանն ընդունում է այն, ինչ առաջարկվում է:

Եթե Հայաստանն ընդունի առանց խուսանավելու փորձի, արդյո՞ք կա երաշխավոր, որ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության բերումով չի կարող ստեղծվել իրադրություն, երբ Ադրբեջանը ինքը կարող է գտնել խուսանավելու առիթ կամ պատճառ, այդ կերպ ավելացնելով պահանջները՝ ունենալով դրա բավարար աշխարհաքաղաքական «հենք»: Չէ՞ որ այդ պարագայում Հայաստանն արդեն իսկ «ցածր նշաձողի» պայմաններում ստիպված կլինի իջեցնել այն էլ ավելի: Հարցերը իհարկե շատ են, ու հասկանալի է նաև, որ Տեր-Պետրոսյանը և ընդհանրապես որևէ գործիչ չի կարող մեկ անդրադարձով, ու թերևս նաև լոկ հրապարակային անդրադարձով դիտարկել այդ հարցերը և ուրվագծել հնարավոր պատասխանները: Բայց, գործնականում թերևս հենց այդ ուղղությամբ աշխատանքային մեխանիզմի է միտված նրա առաջարկը՝ խորհրդարանական երեք ուժերի ղեկավարների մեկ սեղանի շուրջ քննարկումը:

Ի վերջո անկասկած է, որ Հայաստանը որևէ դիրքորոշում կարող է ամբողջացնել միայն հարցերի ու պատասխանների առավելագույն ամբողջական շրջանակ մշակելու, և դրա շուրջ ներքաղաքական առավելագույն փոխհամաձայնություն ձևավորելու պարագայում: Սրանով հանդերձ, այլ կողմից, գուցե այդ առաջարկը դիտարկման է արժանի ոչ միայն բառի ուղիղ, բուն իմաստով, այլ հնարավոր է նաև պատկերավոր: Մասնավորապես, այն առումով, որ անգամ «մանևրի» մարտավարության շարունակության պայմաններում, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ երեք հիմնական դերակատարները, պարտավոր են ունենալ հաղորդակցության նվազագույն անհրաժեշտ մակարդակ, իրավիճակը առավելագույն կառավարելիության դաշտում պահելու համար, որպեսզի մարտավարությունն ունենա Հայաստանի համար աշխատելու հեռանկար, այլ ոչ թե Հայաստանի դեմ աշխատելու շանս տա նրանց, ովքեր սպասում են դրան:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: