Հեռախոսազրույց են ունեցել Շվեդիայի և Իրանի ԱԳ նախարարները
parstoday.com.Անն Լինդեի հետ հեռախոսազրույցում, որը կայացել է շվեդական կողմի նախաձեռնությամբ, անդրադառնալով Շվեդիայում ընթացող՝ ԻԻՀ քաղաքացի Համիդ Նուրիի դատավարությանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանն անօրինական է համարում Նուրիի ձերբակալությունը և նրա դատավարությունն ու պահանջում է անպահաղ ազատ արձակել նրան»:
Նա հավելել է. «Ցավալի է, որ մի ահաբեկչական խմբավորում, որի հանցագործություններն Իրանի ու նույնիսկ Իրաքի ժոովրդի նկատմամբ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ ակնհայտ էին, կարողանում է ազդել Շվեդիայում ընթացող՝ ԻԻՀ քաղաքացու դատական գործընթացի վրա»:
Անցյալ շաբաթ Թեհրանում Շվեդիայի դեսպանն այդ երկրում ձերբակալված ԻԻՀ քաղաքացի Համիդ Նուրիի գործի կապակցությամբ կանչվել էր ԱԳՆ և նրան էր փոխանցվել այդ կապակցությամբ Իրանի խիստ բողոքը: