ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Լռեցված ձայնը շարունակելու է հնչել. Երևանում կբացվի «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագրով ցուցահանդեսը

Սեփական ժողովրդի ցավն իր մեջ կրող, արդարության պայքարի համար իր կյանքը տված պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակոս» թերթի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ դինքի կյանքն ու գործունեությունը կներկայացվի Հայաստանում:

Սեփական ժողովրդի ցավն իր մեջ կրող, արդարության պայքարի համար իր կյանքը տված պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակոս» թերթի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ դինքի կյանքն ու գործունեությունը կներկայացվի Հայաստանում:  Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդեսը սկսում է իր ուղևորությունը Երևանից: «Հրանտ Դինք» հիմնարկի նախաձեռնությամբ «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում մայիսի 7-ից իր դռները կբացի «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդեսը:

 
 

«Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան- Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սյուզմեն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանության վայրում հիմնված Հրանտ Դինքի «23,5» հուշավայրի քաղվածքն է և շարունակությունը։ Հուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թվականի ապրիլի 23-24-ին, իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կես» հոդվածից՝ հրատարակված 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում։

««Ակոս»-ի գրասենյակը շատ կարևոր տեղ ունեցավ հանրային հիշողության մեջ: Մի քանի տարի նախապատրաստական աշխատանքների արդյունքում այսօր գործում է Հրանտ Դինքի «23,5» հուշավայրը, որտեղ ներկայացված է նրա կյանքը, կենսագրությունը, անցած ուղին, այն, թե ինչի համար էր պայքարում, ինչ գաղափարներ էր պաշտպանում, ինչին էր հավատում: Այսօր Երևանում բացվող ցուցահանդեսում այցելուները ևս հնարավորություն կունենան տեսնել այդ ամենը: Ներկայացվելու է նաև, թե ինչ կյանք են ապրում ազգային փոքրամասնությունները Թուրքիայում, արդարության փնտրտուքը, Հրանտ Դինքի կյանքի պայքարը և այլն»,-ասաց Թալին Սյուզմեն:

Հրանտ Դինքն իր տեսանյութերով և ձայնագրություններով կլինի ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր պատմությունը, արդարության ճանապարհին հասնելու որդեգրած արժեքները։ Ցուցահանդեսում լինելու է «Ակոս»-ի անկյուն, որտեղ ներկայացվելու է թերթի պատմությունը: Ինտերակտիվ բաժնում այցելուները հնարավորություն կունենան իրենց հիշողությունները, պատմությունները արձանագրել ձայնագրության կամ տեսագրության միջոցով, ինչպես նաև ծանոթանալ այլոց պատմություններին: Առցանց կապ է հաստատվելու նաև Ստամբուլում գործող «23,5» հուշավայրի հետ:

Ցուցահանդեսը բաց կլինի 2022 թվականի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը։ Այդ ընթացքում ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացվելու են Թուրքիայում ապրող հայերի և այլ ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքները, փաստագրված նյութերը, անձնային պատմությունները: Ցուցահանդեսի լեզուն արևելահայերն, արևմտահայերեն ու անգլերեն է: Ցուցահանդեսը միայն Հայաստանով չի սահմանափակվելու, այն ներկայացվելու է աշխարհի շատ այլ քաղաքներում, հատկապես հայաշատ վայրերում:

«Հրանտ Դինք» հիմնարկը ստեղծվել է 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքի՝ «Ակոս» թերթի դիմաց սպանվելուց հետո՝ նմանատիպ ցավալի դեպքերը կանխարգելելու և Հրանտ Դինքի ժառանգությունը շարունակելու, նրա՝ ավելի ազատ ու արդար աշխարհ կերտելուն միտված երազանքները իրականացնելու, նրա խոսքը և ոգին ապրեցնելու համար։ Հիմնարկը գործում է հանուն այնպիսի աշխարհի և այնպիսի Թուրքիայի, որտեղ մարդն ունի ազատ խոսքի իրավունք, որտեղ անցյալին և ներկային նայելիս առաջնայինը խիղճն է։ «Հրանտ Դինք» հիմնարկի ծրագրի համակարգող Արմենուհի Նիկողոսյանի խոսքով, ցուցահանդեսն այն նախաձեռնություններից մեկն է, որով աշխարհի տարբեր հատվածներում լսելի կլինի Հրանտ Դինքի ձայնը, լայն հասարակությանը կներկայացվի նրա պայքարի ուղին:

«Թուրքիայում Հրանտ Դինքն այնպիսի թեմաներից էր խոսում, որոնք այդքան էլ ընդունելի չեն:  Նրա ձայնը լռեցրին, սակայն նրա ընտանիքն ամեն ինչ անում է, որ Հրանտ Դինքի ձայնը բարձրացվի աշխարհի տարբեր վայրերում ու լինի լսելի: Ժողովրդավարություն, խոսքի ազատություն, արդարություն, սրանք այն հարցերն են, որոնք վերաբերում են, ոչ միայն Թուրքիային, այլ՝ տարբեր երկրներին»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունն այսօր ճնշման տակ է: Դժվար կացության մեջ են գործում շատ հասարակական կազմակերպություններ: Դրանք պարբերաբար ինչ-որ ստուգումների, ընթացակարգերի մեջ են: Արմենուհի Նիկողոսյանը նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնարկը  նույնպես խնդիրներ է ունենում: 2019 թվականին նախատեսում էին համաժողով իրականացնել՝ նվիրված Կեսարիայի մշակութային, սոցիալ-տնտեսական վիճակին:

«Սկզբում արգելեցին Կեսարիայում անցկացնելը, հետո որոշեցինք այն տեղափոխել Ստամբուլ: Միջոցառումից մեկ օր առաջ մեզ ասացին, որ այնտեղ էլ չենք կարող անցկացնել: Մենք ստիպված ստեղծագործական մոտեցում ցուցաբերեցինք ու անցկացրեցինք փառատոն»,-ասաց Արմենուհի Նիկողոսյանը:

Դժվարություններ ու ճնշումներ կան, սակայն նեցուկ կանգնողներ ևս կան: Արմենուհի Նիկողոսյանը վերհիշեց մի դեպք, երբ 2020 թվականի մայիսին Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանը  սպառնալիքներ էր ստացել: Շատերը կանգնեցին հիմնադրամի կողքին, դրանից հետո դեպքի հետ կապված իրավական գործընթացներ սկսվեցին:   

Չնայած դժվարություններին «Հրանտ Դինք» հիմնարկը գործում է ակտիվ՝ իրականացնելով ծրագրեր տաբեր ուղղություններով՝ քննարկումներ, վերապատրաստումներ, քաղաքացիական հասարակության հզորացման ծրագրեր, արևմտահայերենի դասընթացներ և այլն:

Աննա Գզիրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: