Վիեննայում սկսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը
Ավելի վաղ նշել էինք , որ 2022 թվականի մայիսի 3-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի 3-րդ հանդիպումը։
«Կարգավորման գործընթացի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 3-ին Վիեննայում»։ , — ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք , որ հատուկ ներկայացուցիչները առաջին անգամ հանդիպել են Մոսկվայում հունվարի 14-ին։ Հանդիպումից հետո վերսկսվեցին են ուղիղ չվերթները երկու երկրների միջև, այդ ժամանակ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են կրկին հանդիպել փետրվարի 24-ին Վիեննայում։