ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրի ծավալներն աճել են

Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը էապես նպաստել է ՇՀԿ անդամ երկրների հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմանը:

Իրանի մաքսային ծառայության խոսնակ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին հայտարարել է, որ իրանական անցած տարում ՇՀԿ անդամների հետ առևտուրը կազմել է 55 միլիոն տոննա՝ 37,2 միլիարդ դոլար արժողությամբ, և այդ երկրների հետ ներմուծման և արտահանման ոլորտում գրանցվել է 33 տոկոս աճ:

Անդրադառնալով ՇՀԿ 11 անդամների շուկաներ Իրանի արտահանման ծավալներին, Լաթիֆին հավելել է. «Կազմակերպության անդամներից Իրանի արտահանման առաջին երեք ուղղություններն են՝ Չինաստանն ավելի քան 14 միլիարդ 323 միլիոն դոլարով և 58 տոկոս աճով, Աֆղանստանը՝ 1 միլիարդ 839 միլիոն դոլարով և 20 տոկոսով կրճատմամբ  և Հնդկաստանը՝ 1 միլիարդ 817 միլիոն դոլարով և 42 տոկոս աճով»:

ՇՀԿ անդամ երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունների աճը երկրի արտաքին քաղաքականության ոլորտում տնտեսական ու առևտրային ասպեկտների նկատմամբ ուշադրության արդյունքն է: Իսկ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու կառույցի ստեղծումը կարևոր քայլ է այս ոլորտում և մեծացրել է դիվանագիտական ​​փոխգործակցությունը հարևան, ինչպես նաև Ասիայի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ:

Էբրահիմ Ռայիսիի նախագահության շրջանում արտաքին քաղաքականության ոլորտում ավելի է ընդգծվել տնտեսական դիվանագիտության դերը և դա կարևոր է հատկապես այն առումով,  որ Իրանն իր հարևան և այլ երկրների նկատմամբ նոր դիրքորոշում է  որդեգրել, որը հիմնված է առևտրատնտեսական կապերի զարգացման վրա:

Ռայիսիի ղեկավարած 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության  ոլորտում հավասարակշռված մոտեցումը կարելի է համարել աշխարհի հետ խելացի փոխգործակցության մակրոքաղաքականության կարևոր մաս: Այս շրջանակում, Իրանը կարևորում է հարևան, տարածայրջանային, ասիական ու ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը՝ հիմնված տնտեսական դիվանագիտության ամրապնդման,  այդ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման և տնտեսական ու առևտրային հարաբերությունների ամրապնդման համար նրանց կարողությունների օգտագործման վրա:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը  ստեղծվել է 1996 թվականին՝ բազմակողմ անվտանգության, տնտեսական և քաղաքական համագործակցության նպատակով։ Կազմակերպությունում հիմնական և որոշիչ դեր ունեցող անդամներն են Չինաստանը և Ռուսաստանը: Մոնղոլիան 2004 թվականին դարձավ կազմակերպության դիտորդ անդամ, որին մեկ տարի անց հաջորդեցին Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը և Աֆղանստանը, այնուհետև՝ Բելառուսը: Այս պահին կազմակերպության  լիիրավ անդամներն են՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը և Պակիստանը, ինչպես նաև Իրանը, որը կազմակերպության լիիարավ անդամ դարձավ 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսիի՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե կատարած այցի և Շանհայի գագաթնաժողովին մասնակցության արդյունքում:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Բիժան Թաֆազլին ասում է. «ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցությունը մեծ հաղթանակ էր կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում: Դա վկայում է այն մասին, որ ընդլայնելով հյարաբեությունները Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, Իրանը չեզոքացրել  է իրեն մեկուսացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը»:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: