ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Տուտէորդու խաչքարը

Շահէն Յովսէփեան

Գրիգոր Տուտէորդին եղել է եկեղեցական գործիչ 12-րդ դարի վերջին: Նա եպիսկոպոսի տիտղոսով ծառայել է Հաղպատի վանքում ապա տեղափոխւելով Սանահին վանք, պաշտօնավարել է, որպէս վանահայր, որտեղ ծառայել է մինչեւ իր կեանքի վերջը: Նա եղել է այն հոգեւորականներից, որը պայքարել է Հայոց եկեղեցին, Բիւզանդական եկեղեցուն միանալու գաղափարի դէմ եւ իր մեկնաբանութիւնները մի քանի նամակներով ներկայացրել է Ներսէս Շնորհալի կաթողիկոսին (1166 – 1173 թթ.):

Տուտէորդու խաչքարը 1892 թ.

            Մեր օրերին, որոշ մարդիկ նախքան մահանալը, պատրաստում են իրենց գերզմանը, որը սովորութիւն չի եղել միջնադարում, իսկ Գրիգոր եպիսկոպոս Տուտէորդին պատրաստել է տւել ոչ միայն իր գերեզմանը նաեւ խաչքար, որի պատրաստելը յանձնել է Մխիթար կազմող քանդակագործ վարպետին:

Տուտէորդու խաչքարը

Սոյն խաչքարը եւ նրա գերեզմանը գտնւում են Սանահին վանքում, Ս.Յարութիւն եկեղեցու հիւսիսային պատի կողքին, որը պատրաստւել է ՈԼԳ (1184) թ.:

Խաչքարը, որը 12-րդ դարւայ գլուխգործոց խաչքարերից է, տեղադրւած է երկու յարկանի պատւանդանի վրայ: Ցածի պատւանդանի չորս կողմերը կան երկսիւն կամարներով երկուական խորաններ, որի վերեւի մասը գտնւում է սելջուկական դեկորտիւ շղթայ: Սոյն պատւանդանի արեւմտեան ճակատում կայ չորս աստիճաններ: Երկրորդ պատւանդանը, որը չափսերով աւելի փոքր ծաւալներ ունի եւ տեղադրւած է առաջինի վրայ, եւս ծածկւած է որմնասիւներով ու սլաքաձեւ որմնակամարներով, եւ կամարների տակ քանդակւած են խաչերի ու շուշան ծաղիկի պատկերներ: Սոյն պատւանդանի վրայ տեղադրւած է խաչքարը: Կոթողի ընդհանուր բարձրութիւնն է 4,85 մ., որը աչքի է ընկնում ճարտարապետական ինքնատիպութեամբ եւ գեղարւեստական բարձր արժէքով:

Խաչքարի թիկունքի արձանագրութիւնը

Խաչքարի մակերէսը ամբողջովին ծածկւած է դեկորատեւ քանդակներով իսկ թիկունքում կայ 17 տողերից բաղկացած արձանագրութիւն ըստ հետեւեալի ... ՅԱՄԻ ՅՈՐՈՒՄ ԵՂԵՒ ԿԱՏԱՐՈ|ՒՄՆ ԱՐՔԱՅԻՆ ՎՐԱՑ ԳԻՈՐԳԷ ԵՍ | ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՈՐԴԻ ՏՈՒՏԷ | ԽԱՉԵՆՑՒՈ ԲՆԱԿԵԱԼ ԸՆԴ ՀՈՎ|ԱՆԵԱՒ ԱՐԲՈ Ա[ՍՏՈՒԱ]ԾԱԾՆԻՍ ԿԱՆԳՆԵՑԱՒ | ԽԱՉՍ Ի ՎԵՐԱ ՀԱՆԳՍՏԱՐԱՆԻ ԻՄՈ | ԱԿՆ ՈՒՆԵԼՈՎ ԵԼԻՑ Ի ԿԵՆՑԱՂՈՅՍ | ԵՒ ԱՐԴ ԱՆԿԵԱԼ ԴՆԻՄ ԱՌ ՈՏՍ ՔՈ | ՆՇԱՆԴ ԱՅ ԵՒ ԱՂԱՌԵՄ ԱՆԲԱՐԲ|ԱՌ ՇՐԹԱՄԲՔ ԶԻ Ի ՄԵԾԻ ԵՐԵՒՄԱՆ | ՔՈ ԼԻՑԻՍ ԲԱՐԵԽԱՒՍ ԱՆԱՐԺԱՆ Ծ|ԱՌԱԻՍ ՔՈ ԵՒ ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԷՔ ՅԻ|ՇԵՑԷՔ Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս Յ[ԻՍՈՒ]Ս ԿԱՆԳՆԵՑԱՒ Ի | ՀԱՅՐՈՒԹԵԱՆՍ ՅՈՎԱՆՆԻՍԻ ՅՈ|ՐՈՒՄ ԱՄԻ ՆՈՐՈԳԵՑԱՒ ԿԱԹՈՒ|ՂԻԿՈՍ Ս[ՈՒՐ]Բ: Ի ԹՈՒ[ԻՆ] : ՈԼԳ : ԶՄԽԻԹԱՐ | ԿԱԶՄԻՉ ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս: ԱՒԵՏԻՍ:

Սոյն արձանագրութիւնը, որը կատարւել է Տուտէորդու ժամանակ, պարունակում է պատմական մի քանի վկայութիւններ: Արձանագրութեան սկզբում յիշատակած ՅԱՄԻ ՅՈՐՈՒՄ ԵՂԵՒ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՔԱՅԻՆ ՎՐԱՑ ԳԻՈՐԳԷ, նախադասութիւնը նշանակում է, որ խաչքարը տեղադրւել է այն թւականին երբ մահացել է վրաց Գիորգի թագաւորը: Սոյն վկայութիւնը ունի երկու պատմական կարեւորութիւն, նախ որ Գիորգի Գ. թագաւորի (1156 -1184 թթ.) անունը յիշատակելով խաչքարի արձանագրութեան մէջ, որը եղել է Վրաստանի թագաւոր, պարզւում է, որ Լոռի շրջանը սոյն թւականին արդէն իսկ ազատագրւած է եղել սելջուկներից եւ գտնւում է վրաց թագաւորի տիրապետութեան տակ, իսկ արձանագրութեան վերջում նշւած ՈԼԳ թւականը ու վերը նշւած նախադասութիւնը գալիս է հաստատելու, որ Գիորգի Գ. թագաւորը մահացել է 1184 թ.: Պատմական իրադարձութիւնների բերումով Գիորգի Գ. թագաւորի շրջանից հայ իշխանները սկսել են որոշիչ դեր ունենալ Վրաստանի պետութեան մէջ, իսկ Վրաստանի սպարապետը նշանակւել է Սարգիս Զաքարեանը:

Արձանագրութեան, ԵՍ ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՈՐԴԻ ՏՈՒՏԷ ԽԱՉԵՆՑՒՈ, նախադասութիւնով, նախ ներկայացնում է իրեն, որպէս Տուտէի որդի Գրիգոր, որի պատճառով էլ կոչւէլ է Գրիգոր Տուտէորդի, ապա յիշատակում իր ծագման վայրը, որը եղել է Արցախի Խաչեն գաւառը: Իսկ ԿԱՆԳՆԵՑԱՒ Ի ՀԱՅՐՈՒԹԵԱՆՍ ՅՈՎԱՆՆԻՍԻ նախադասութիւնով, ասում է թէ խաչքարը կանգնեցրել է Յովհաննէս եպիսկոպոսի վանահայրութեան օրոք, որով պարզւում է, որ 1184 թ. դեռ ինքը չունէր վանահայրի պաշտօն, բայց գտնւում էր Սանահին վանքում:

Արձանագրութեան վերջում ՆՈՐՈԳԵՑԱՒ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ Ս[ՈՒՐ]Բ, պարզում է, որ վանքի Կաթողիկէ եկեղեցին նորոգւել է 1184 թ.: Հարկ է նշել, որ սոյն եկեղեցին կառուցւել է Աշոտ Գ. Ողորմած թագաւորի կնոջ Խոսրովանուշ թագուհու միջոցով 957-966 թթ., որը երկրաշարժի հետեւանքով աւերւել էր եւ 1181-1184 թթ. Յովհաննէս եւ Տուտէորդի եպիսկոպոսների ջանքերով եւ Քուրդ իշխանի օժանդակութեամբ վերակառուցւել է:

Արձանագրութեան վերջում յիշատակւած է ԶՄԽԻԹԱՐ ԿԱԶՄԻՉ ՅԻՇԵՍՋԻՔ Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս: ԱՒԵՏԻՍ, որտեղ նշւած է Մխիթար վարպետի անունը եւ նրա աշակերտ եւ օգնական Աւետիսի անունները:

Խաչքարը տեղադրելուց շուրջ քսան տարի յետոյ մահացել է Տուտէորդի եպիսկոպոսը, որին թաղել են իր հիմնած խաչքարի մօտ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: