ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցը որպես հայկական կառույց կորցնելու վտանգ կա. պոլսահայությունը մտահոգված է

Պոլսահայությունը մտահոգված է Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը կորցնելու հարցով:

Պոլսահայությունը մտահոգված է Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը կորցնելու հարցով: 2013 թվականին Թուրքիայի իշխանությունները չեղարկել էին ազգային փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Դրան հաջորդող տարիներին այդպես էլ նոր կանոնակարգ չհաստատվեց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ այս օրերին ակտիվանում են խոսակցությունները նոր հնարավոր կանոնակարգ ունենալու մասին, սակայն հայ համայնքի շրջանում կան մտահոգություններ այն մասին, որ դա ևս խնդիրը չի լուծելու:

«Շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը 2013 թվականից Թուրքիայի կողմից չեղարկված կարգի մասին է՝ այն պատճառաբանությամբ, որ նոր կանոնագիր պետք է պատրաստվեր: Այդ ժամանակ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում, որը հիմնադրամի կարգավիճակ ունի, ընտրություններն առկախվեցին: Մինչև հիմա նոր կանոնագիր չկարողացան պատրաստել: Հիմա շշուկներ կան, որ նոր կանոնագիր կարող է լինել,  սակայն միևնույն է, չենք կարողանալու հիվանդանոցի  գործադիր խորհրդի ընտրություններ անցկացնել: Սա մեր ամենամեծ հաստատությունը գրավելու փորձ կարող է լինել: Խոսքը 188 տարվա հաստատության մասին է, որը համայնքը համարում է ազգային հիվանդանոց: Այն իր մեջ ունի նաև տարեցների խնամքի բաղադրիչ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

 
 

Բագրատ Էստուկյանի խոսքով՝  «Սուրբ փրկիչ» հիվանդանոցը պոլսահայ համայնքի մեծագույն հաստատությունն է: Եվ եթե չկարողանան ընտրություն անցկացնել, ապա մտավախություն կա, որ դա կկորցնեն որպես հայկական կառույց:

«Թուրքիայի ամբողջ հայությունը գնում է և հիմնադրամի կարգավիճակով գործող հիվանդանոցի հոգաբարձուներին է ընտրում: Հիմա, եթե այս իրավունքից զրկվում ենք, ապա դա նշանակում է, որ այն այլևս հայկական հիվանդանոց չէ»,-ասաց նա

Օրերս հայ համայնքը նախաձեռնել էր առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի, որը կարող է հիմնադրամը դուրս թողնել ընտրական գործընթացից: Ստորագրահավաքին միացել էր 250-ից ավելի մարդ:

Բագրատ Էստուկյանը տեղեկացրեց, որ այս խնդրին առնչվում են նաև Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունները: Հարցին, թե արդյոք հնարավոր է ազգային փոքրամասնությունները միասնական գործեն վերը նշված հարցի հետ կապված, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռ այդ ուղղությամբ զարգացումներ չկան:

Աննա Գզիրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: