ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչպես հանձնվեց Կարսը

1918թ․ ապրիլի 12-ի երեկոյան ժամը 9-ին Կարս են մտնում թուրքական 11-րդ դիվիզիայի ներկայացուցիչները։ Նրանք հայոց հնամենի բերդաքաղաք են մտնում առանց կրակոցի, Կարսում գտնվող հայկական զորքերի հրամանատարությունը՝ առանց դիմադրության քաղաքը հանձնում է թուրքերին։ Մինչ այդ հաջողությամբ դիմադրող հայկական զորքերին հրաման էր տրված նահանջել Ալէքսանդրապոլ։

Կարսի 1918թ․  հանձնումը կարելի է համարել Հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։ Ունենալով զորք, զենք զինամթերք

Կարսի 1918թ․  հանձնումը կարելի է համարել Հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։ Ունենալով զորք, զենք զինամթերք հայակական զինվորական հրամանատարությունը չի պաշտպանում գերազանց պաշտպանական կառուցներ ունեցող Կարսը, այլ ենթարկվում են Անդրկովկասի նորաստեղծ հանրապետության վարչապետ Չխենկելի և պատերազմի նախարարի պաշտոնակատար Օդիշելիձեի Թիֆլիսից  հեռագրված հրամաններին, որտեղ պահանջում էին անհապաղ հանձնել Կարսը թուրքրեին՝ ակնկալելով, որ թուրքերը կդադարեցնեն պատրեազմական գործողությունները։

Թուրքերը չեն պահում որևէ պայմանավորվածություն պատերազմական գործողությունները դադարեցնելու ու ավելին մայիսին կրկին գրեթե առանց կրակոցի վերցնում են Ալեքսանդրապոլը՝ իր անառիկ ամրոցով։

Ներկայացնում ենք այդ դեպքերի մասին  Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը Սիմոն Վրացյանի հուշերը․

«Ապրիլի 10-ին հայկական զորամասերը բռնում էին հետևյալ ռազական դիրքերը․ Սամավաթ-Հարամ, Վարդան-Բեյուք, Թեփե բարձունքը-Գվինեյ բարձունքը-Աղբաբա բարձունքը- Յանը Քեոյ գյուղը։ Բերդային հրետանին կազմ ու պատրաստ վիճակի մեջ էր։ Զորքի ոգին ու բարոյական կորովը բարձր էր։ Հայկական բանակը պատրաստ էր դիմադրության, և հրամանատարությունը վստահ էր, թե Կարսը ցույց կտա համառ դիմադրություն, կդիմանա առնվազան երկու շաբաթից մեկ ամիս։ Թուրքերը ավելորդ զոհեր չտալու համար՝ ստիպված պիտի կինեն զիջումներ անել Անդրկովկասի կառավարությանը՝ բերդը առանց կռվի ստանալու համար։

Այսպես էր կացությունը, երբ իրար հետևից սկսեցին հասնել Չխենկելիի հեռագրերը, որոնք խիստ բարոյալքող տպավորություն արին դիրքերում կանգնած զինվորների վրա։ Քանի որ որոշված է կնքել զինադադար, էլ ինչո՞ւ կռվել՝ այս բնական միտքը կայծակի արագությամբ տարածվում էր ամեն կողմ, և զորաշարքերը, արագորեն քայքայվում էին։ Հայկ․ կորպուսի պետք զոր․ Վիշինսկին, ապր․ 11-ին, ընդհանուր սպայակույտին արած հաղորդագրության մեջ, զոր․ Նազարաբեգյանի հանձնարարությամբ, հետևյալ բնորոշումն էր տալիս ստեղծված դրության․ «Բեգլի-Ահմեդի զորամասի կողմից գրավված առաջավոր դիրքի բախտը որոշվել էր երեկ զոր․ Օդիշելիձեի կարգադրությամբ՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու ու բանագնացներ ուղարկելու մասին։

Այդ կարգադրությունը բացասական տպավորություն արավ զորքի վրա։ Սակայն, Կարսի բերդապահ զորքին չշոշափեց․ հավանական է, որ Կարսը դիմանար երկու շաբաթից ոչ պակաս, գուցե և մի ամբողջ ամիս։ Եթե ժամանակին մերժվեին թուրքական պայմաններն այսօր առավոտ ընդունելու առաջարկը, այդ դեռ կարող էր փրկել կացությունը, և Կարսի, անտարակույս հետ կմղեր թուքերին, այսօր էլ դեռ բերդը շատ լավ պաշտպանվում էր, մինչև որ ստացվեց վարչապետ Չխենկելիի և զոր․ Օդիշելիձեի կարգադրությունը, որ բանագնացներ ուղարկվեն՝ ճշտելու համար բերդի դատարկման պայմանները։ Այս բանը բերդապետին հայտնելուց հետո՝ կռիվը դադարեց։ Զորքերը, ենթարկվելով հրամանի, հեռացան Աղաջ-Աղբաբ-Հարամ Վարդան առաջավոր դիրքերից»։

Այսպիսով, Չխենկելիի կարգադրությունը կոտրեց հայկական բանակի դիմադրական թափը և պատճառ դարձավ սարսափելի աղետի։ Չխենկելիի հրամանը ստանալուց հետո զոր․ Նազարբեգյանը և Մանասյանը ապարդյուն կերպով աշխատեցին ուղիղ հեռագրաթելով կապվել Թիֆլիսի Ազգ․ խորհրդի հետ․ կապը խզված էր։ Դրանից հետո, Նազարբեգյանը հրամայեց Էջմիածնի շրջանում գործող հայկական երկրորդ դիվիզիայի պետ զոր․ Սիլիկյանին և Կարսի բերդապետ զոր․ Դեևին 10 ապրիլի ժամը 17-ից սկսած դադարեցնել պատերազմական գործողությունները, և թուրք հրամանատարության հետ սկսվեցին բանակցություններ երկու կողմերը զատորոշող գիծը ճշտելու համար։ Թուրք առաջավոր մասի հրամանատարը հայտնեց հայերի բանագնաց գնդ․ Մորելին, որ ինքը զինադադարի կարգադրություն չի ստացել, հայերի դիմումը կուղարկի բարձր հրամանատարության, բայց մինչ այդ, Վեհիբ փաշայի հրամանի վրա, ապր․ 11-ին պիտի շարունակի առաջխաղացումը, ուստի առաջարկում է, որ իզուր ընդհարումներ չունենալու համար հայկական զորքերը քաշվեն բերդային ամրությունների մոտ։

Հաջորդ առավոտ թուրք առաջավոր զորքերի հրամանատարից ստացվեց մի նամակ, որ հաղորդվում էր, որ զինադադարի առաջարկը ընդունված է, թուրք պատվիրակներն արդեն նշանակված են, բայց մինչև բանակցությունների սկսումը հայկական զորքերը պետք է նահանջեն ու կանգնեն բերդի ամրություններից երկու վերստի վրա։ «Մեր զորքերի մոտենալու միջոցին ձերոնք չպետք է կրակեն, հակառակ դեպքում մենք ուժ կգործադրենք»։ Եվ, իրոք, ապր․ 11-ին թուրքերը սիմեցին ընդհանուր հարձակման և աշխատում էին գրավել Կարս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը՝ հայերի նահանջի ճանապարհը կտրելու նատակով, բայց բերդի մարտկոցներից բացված ուժեղ կրակը կանգնեցրեց նրանց, թեև կռիվները չդադարեցին։

Նույն իրը Թիֆլիսից ստացվեց և զոր․ Օդիշելիձեի հեռագրական հրամանը՝ «ընդունելու թուրքերի պայմանները և դադարեցնելու պատերազմական գործողությունները՝ համաձայն այդ պայմանների»։ Այս հրամանը հավասար էր բացարձակ անձնատվության, որովհետև բերդի ամրություններից երկու վերստի վրա կեցած, այն էլ բարոյալքված ու գազազած զորքը անկարող պիտի լիներ պաշտպանել թշնամուց, և Կարսը, բոլոր զորքերով ու ժողովրդով, պիտի անցներ թուրքերի ձեռքը։ Այդ պատճառով, հայկական հրամանատարությունը նորից փորձեց զինադադարի ավելի նպաստավոր պայմաններ ստանալու։

Ապր․ 11-ին և 12-ին կռիվները շարունակվեցին անընդհատ։ Թուրք զորամասերն ու քրդական հրոսախմբերը աշխատում էին կտրել դեպի հյուսիս տանող երկաթուղին ու խճուղին և անվերջ հարձակումներ էին գործում հայկական զորքերի վրա։ Թնդանոթները գոռում էին բերդի ամրություններից։ Հայ զորքը ցույց էր տալիս կատաղի դիմադրություն։ Իսկ նույն այդ ժամանակ հայերի բանագնաց գնդ․ Մորելը իրար հետևից գնում-գալիս էր թուրքական հրամանատարի մոտ, բանակցություններ վարում Կարսի հանձնումի պայմանների մասին։ Թուրք զորքերի հրամանատար Քյազիմ բեյը Վեհիբ փաշայի կողմից դրեց ու մինչև վերջն էլ պնդեց հետևյալ երեք պայմանների վրա․

  1. Մինչև ապր․ 12-ի կեսօրը թուրքերին հանձնել Կարս գետի ձախ ափին գտնվող բերդային ամրությունները, իսկ մնացյալ ամրությունները հանձնել մինչև նույն օրվա երեկոն։
  2. Ապրիլի 12-ի ընթացքին անդրկովկասյան զորքերը պետք է հեռանան Կարսից։
  3. բերդից դուրս գալուց հետո, երեք օրվա ընթացքում, այդ զորքերը պետք է անցնեն Ախուրյան գետի մյուս ափը։

Գնդ․ Մորելը պնդում էր պայմանաժամի երկարաձգման վրա, բայց թուրքերը մնացին մինչև վերջ անզիջող և սպառնում էին, որոշյալ ժամանակը լրանալուց հետո, բերդը գրավել զենքի ուժով։ Մյուս կողմից էլ Թիֆլիսի կառավարությունն էր շտապեցնում թուրքական պայմանների ընդուումը․ ապրիլի 11-ի գիշերը զոր․ Նազարբեգյանը ստացավ ընդհանուր հրամանատարի հետևյալ հեռագրական կարգադրությունը, թե քանի որ Կարսի «պարպման խնդիրը բացարձակ կերպով որոշված է կառավարության կողմից, հրամայում եմ ձեզ իրավունք տալ բերդապետին զորքերը փոխադրելու Ալեքսանդրապոլի կողմը»։ Այս հեռագրի վրա,հայկական հրամանատարությունը մի անգամ էլ-չորրորդ անգամ- ուղարկեց գնդ․ Մորելին թուրք հրամանատարի մոտ՝ խնդրելով պայմանաժամը գեթ մեկ օրով երկարաձգել։ Պատասխանը եղավ կտրուկ մերժում։ Եվ մինչև 12 ապրիլի․ ժամը 2 Կարսը պարպվեց։ Հեռացան զորքերը։ հեռացավ բնակչությունը՝ մոտ 20000 մարդ՝ նախօրոք այրելով քաղաքի լավագույն շենքերը։ Բերդում մնացին միայն բերդապետ զոր․ Դեևը, կոմիսար Մ․ Արզումանյանը, գնդ․ Մորելը և սպայակույտի ու վարչական հիմնարկությանց սպաների ու պաշտոնեության մի մասը․․․ բերդի գույքերը փոխադրելու համար։ Չխենկելին միամտաբար հավատում էր, որ թուրքերը թույլ կտան իրեն բերդի պաշարն ու ռազմամթերքը փոխադրելու Թիֆլիս․․․

Ապրիլի 12-ին, երեկոյան ժամը 9-ին Կարս մտավ թուրքական 11-րդ դիվիզիայի առաջապահ մասը։

Կարսից հեռանալու պահին զոր․ Նազարբեգյանը Թիֆլիսիսց ստացավ հետևյալ հեռագիրը․ «Հայտնում եմ ձեզ ի գիտություն, որ Կարսի նահանգը մինչև Ախուրյան գետի երկարությամբ անցնող սահմանը պետք է պարպվի մեր զորքերից։ Ալեքսանդրապոլի՝ Ախուրյանի աջ ափին գտնվող ամրությունները պետք է ոչնչացվեն։ Կառավարությունը հարց է հարուցել, որ Թուրքիան մեկ ամիս ժամանակ տա մեզ՝ դուրս տալու համար Կարսի բերդի ամբողջ գույքը և մեկ շաբաթ՝ մեր զորքը Կարսի նահանգից հեռացնելու համար։ Անդրկովկասի վարչապետ՝ Չխենկելի։ Պատերազմ․ նախարարի պաշտոնակատար՝ Օդիշելիձե»։

Սակայն, հակառակ, որ թուրքերի բոլոր պայմաններն ունդունվել էին, թուրք բանակը չդադարեցրեց զինվորական գործողությունները, և մեր զորքերը կռվով նահանջեցին մինչև Ալեքսանդրապոլ։ Ապր․ 15-ին, հայկական բանակը ամբողջովին անցավ Ախուրյանի ձախ ափը՝ նախօրոք պայթեցնելով աջ ափի ամրությունները։

Քիչ հետո, ապր․ 17-ին Կարսից հեռացավ և զոր․ Դեևը իր ընկերների հետ, ինչպես նաև մնացած բնակչությունը։ Թուրքերը վճռականորեն մերժեցին Կարսի գույքից որևէ բան հանձնել։ Զինվորականներին ազատ թողին՝ դրա համար էլ պետք է շնորհակալ լինել․․․»

«Հայաստանի Հանրապետություն»

Սիմոն Վրացյան

Երևան-1993թ.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: