ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի համար խիստ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի տարածքով հասանելիություն ունենալ դեպի ԵՄ ու ԵԱՏՄ երկրների շուկաներ

Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների սրման հետ մեկտեղ փորձագետները նախզգուշացնում են Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող Բաքվի տնտեսության համար բացասական հնարավոր հետևանքների մասին:

Ավելին,  նշվում է,  որ Ռուսաստանի վատթարացող տնտեսական իրավիճակը վնասում է Բաքվի հետ առևտրին և դրամական փոխանցումներին: Հատկանշական է որ Ռուսաստանն Ադրբեջանից  ապրանքների ամենամեծ ներմուծողն է և հյուրընկալում է 2,5 միլիոն աշխատանքային միգրանտ Հարավային Կովկասի այս հանրապետությունից։

Չնայած փետրվարի 23-ին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստատան կատարած այցի ժամանակ այն էլ ճիշտ Ուկրաինական պատաերազմի նախօրեին, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ստորագրվեց բազմակողմանի տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում  համագործակցության պայմանագիռ սակայն,  ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների իրականացմանը, ակնհայտ է որ  եթե ​​Ռուսաստանը լիովին դուրս մնա միջազգային դրամական փոխանցումների համակարգից, ապա նվազագույն հետևանքն այն կլինի, որ միջբանկային դրամական փոխանցումը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի միջև անհնար կդառնա։ Պետք է ընդգծել,  որ նման պայմաններում է գտնվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն լայն համագործակցության և տնտեսական հարաբերություններ ունի ՌԴ և Թուրքիայի հետ որպես հարևան երկրներ։ Իսկ Իրանի միջուկային հարցի կարգավորման հետ կապված բանակցությունների ձգձգումն ու անորոշ հեռանկարը Թեհրանին  ստիպել է իր տնտեսական հարաբերություններն ընդլայնել հարևան երկրների, մի շարք ասիական և աֆրիկյան պետությունների և առավել ևս առանձին ուղղություն ծավալել  ԵԱՏՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների ու տնտեսական համագործակցությոնների ընդլայնման հետ կապված։

 

Իրանցի փորձագետների կարծիքով եթե ​​Ռուսաստանը չկարողանա հեշտությամբ դուրս գալ ուկրաինական պատերազմից կամ եթե բանակցությունները չավարտվեն, և ռուսները դեռևս ներգրավված լինեն ուկրաինական պատերազմի մեջ, Մոսկվայի կենտրոնացումը կթուլանա Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վրա,  միևնույն ժամանակ  Ռուսաստանի կենտրոնացումը նաև կթուլանա  Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Սիրիայում, և դա Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության համար լիովին բացառիկ հնարավորություն կստեղծի հասնելու իրենց նպատակներին Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Անկասկած Ռուսաստանի թուլացումը մի կողմից նպաստում է Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքական շահերին, մյուս կողմից վնասում է նրանց տնտեսական և անվտանգային հարաբերություններրին Ռուսաստանի հետ։

Այս ընդհանուր համատեքստում Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում;

Նրա խոսքով, վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ նայդ թվում տնտեսական և տրանսպորտային  համատեղ նախագծերի վերաբերյալ։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի խոսքերով՝ թեև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում կան զարգացումներ, որոնք Թեհրանն իր օգտին է տեսնում, այդ զարգացումների անմիջական հետևանքները այնպիսին են, որ եթե Թեհրանը չօգտագործի այս պատմական հնարավորությունը՝ խուսափելու պատժամիջոցների ճնշումից և վերադառնալու միջազգային ասպարեզ, այն արտոնությունները, որոնք նա ձեռք է բերել մինչ այժմ միջուկային բանակցություններում կամ տարածաշրջանային դերի ու ազդեցության հարցում կարող է ժամանակի ընթացքում տեղի տալ իր տարածաշրջանային մրցակից ուժերի հեռթական գրոհների դիմաց․«Ինչպես հայտնի դարձավ ռուսական լրտվամիջոցները հաղորդել են, որ ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը հայտարարել է՝ Բաքուն ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի Մոսկվային։ Մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանում էր, որ ռուսական գազը պետք է վաճառվի ռուբլով։ Բայց դա վերաբերում է միայն «ոչ բարեկամական երկրներին»՝ առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք Ուկրաինա ներխուժումից հետո պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Իսկ Բաքվի այս քայլը խիստ հակասական մոտեցում է ավելի վաղ Ռուսաստանի հետ ձերք բերված պայմանավորվածությունների նկատմամբ, ինչը վկայում է որ Բաքուն փորձում է գազի և նավթի արտահանման ոլորտում նոր համաձայնությունների հասնել իրանական և թուրքական կողմի հետ։ Սա ինքնին նպաստում է Իրանի շահերին, որն անթաքույց փորձում է միջազգային աշխարհաքաղաքական ստեղծված մթնոլորտում տարբեր ճանապարհներով իր գազը և նավթը հասցնել միջազգային շուկաներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այս զարգացումներ համատեքստում Իրանի առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենն վերջերս ընդգծել էր, որ Իրանի տնտեսական առավելություններն ուղղված են ԵԱՏՄ-ի առևտրատռատնտեսական  շուկայի կողմը:Ալիռեզա Փեյման Փաքը մանսավորապես  ասել է. «ԵԱՏՄ շուկան հսկայական շուկա է, որտեղ  առնվազն 400 մլրդ դոլարի ապրանք է ներկրվում Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Հայաստանից և Բելառուսից»։

Շահմուրադյանը նշում է՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակում Իրանը հայտարարել է որ Թեհրանը համեմատական ​​առավելություն ունի այս հինգ երկրների կարիքներն այդ թվում  սննդամթերքի, մրգի ու բանջարեղենի, նավթաքիմիական արտադրանքի, շինանյութի և այլ ապրանքների ոլորտում արտահաման համար․«Սա ինքնին մրցակցային մթնոլորտ է ստեղծում Իրանի մյուս հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոնք նաև նման հավակնություններ ունեն մուտք գործելու Ռուսաստանի ազդեցույան տակ գտնվող Հանրապետությունների շուկաները։

 

Միևնույն ժամանակ Իրանը աշխարհագրական առումով  առավելությունը տալիս է Հյուսիս-հարավ միջանցքին: Սա նշանակում է, որ Իրանի համար խիստ կարևոր է թե Հայաստանի և թե Ադրբեջանի վրայով հասանելություն ունենալ դեպի Եվրոպական երկրների ու Միջին Ասիայի հանրապետությունների և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաները»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է հարևանների և տարածաշրջանի երկրների և բարեկամների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն է։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Իրանը այժմ Ադրբեջանի հետ քննարկում է համատեղ տնտեսական հանձնաժողովի վավերացրած պայմանավորվածությունների վերջնական տեսքի բերելու և պայմանագրերը իրականացնելու հարցերը, միևնույն ժամանակ Իրանը հետմուտ է  Թեհրան-Բաքու հարաբերությունների վերջին զարգացումները, երկու երկրների միջև ընթացիկ նախագծերը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքների վերականգնման և այլ հետաքրքրություն ներկայացնող հարցեր․«Միևնույն ժամանակ Իրանին հայտնի է որ իսրայելական ընկերությունները թաքուն պայմանագրեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ գրավյալ տարածքներում հատկապես գյուղատնտեսական ոլորտում ներդրումներ կատարելու համար։ Դա մտահոգում է Իրանին, Իրանը չի հանդուրժի, որ իսրայելյան ընկերությունները գան ու ներդրում կատարեն տարածաշրջանում՝ Իրանի հյուսիսային սահմանամերձ տարածքում»։

 

Մյուս կողմից, քաղաքական մեկնաբանի խոսքերով, Իրանը անվտանգային լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թորռքիայի ռազմական տեղաշարժերի վերաբերյալ իսկ ավելին Արելյան Անատոլիայում Տիգրիս, Եփրատ և Արաքս անդրսահմանային գետերի վրա Թուրքիայի կողմից Gap նախագծի շրջանակում ամբարտակների կառուցումը շատ առումներով խախտում է միջազգային բնապահպանական, մարդու միջազգային իրավունքի և փոքրամասնությունների միջազգային իրավունքի կանոնները․<< Ամփոփելով, կարող ենք ասել Gap նախագծի շրջանակներում Տիգրիս և Եփրատ անդրսահմանային գետերի վրա 22 ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագիրը 50-ից 80 տոկոսով կնվազեցնի գետի ներհոսքը Սիրիա և Իրաք, ներարյալ Իրան, ինչը կհանգեցնի անապատացմանը այս երեք երկրներում: Դա նաև կհանգեցնի Իրանում, Սիրիայում և Իրաքում աերոզորների տարածմանը: Նաև Թուրքիայի անպատասխանատու քայլերը հանգեցրել է Իրանի Խուզեստան նահանգում Հուր ալ-Ազիմ ջրաճահճային տարածքի ճորացմանը և փոշու արտադրություն Խուզեստանում և Իրանի այլ շրջաններում»

Հետևաբար, Շահմուրադյանի դիտարկմամբ, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա Թեհրանում, իր մեջ ամփոփում է հարցերի քննարկման լայն շրջանակ․«Ակնհայտորեն այս հանդիպման ընթացքում կքննարկվեն կողմերին հետաքրքրվող հարցերը և Իրանին մտահոգող անվտանգային ու տնտեսական համագործակցության համադրման ու եռակողմ անհամաձայնությունների ու տարածաշրջանային հուզող ու միմյանց շահերին հակասող հարցերի քննարկում»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ապրիլի 25-ին, ԻԻՀ Նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան Արսեն Այվագյանի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու իրավունքը:

ԻԻՀ նախագահը  հավելել է՝ երկու երկրներն ունեն լավ ներուժ՝ ընդլայնելու փոխգործակցությունը և բարելավելու հարաբերությունների մակարդակը տարբեր ոլորտներում․«Թեհրանում ՀՀ  նոր դեսպան Արսեն Ավագյանն ընդգծել է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու իր երկրի պաշտոնյաների վճռականությունը և հավելել, որՀայաստանը պատրաստ է երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական հարաբերությունների մակարդակի:

Համենայն դեպս Իրանի հարաբերությունների ընդլայնումն հարևան երկրների հետ անկասկած ուղված չե երրորդ կողմի շահերի դեմ և Հայաստանը պետք է փորձի իր արտաքին տնտեսական քաղաքականությունը կառուցել բոլոր բարեկամ և շահագրգիռ երկրների հետ համագործակցության հիման վրա, ընդ որում առանձին տեղ ու նշանակություն կարող է ունենալ Իրանը»,-եզրափակեց Սահակ Շահմուրադյանը։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: