ԱՄՆ 64 կոնգրեսականներ կողմ արտահայտվեցին ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է , որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 64 ներկայացուցիչներ կողմ են արտահայտվել Ադրբեջանին ռազմական օգնության ամբողջական դադարեցմանը։
Կոնգրեսականները պահանջում են, որ 2023 ֆինանսական տարվա համար օրենքով սահմանված կարգով հատկացված կամ այլ կերպ նախատեսված միջոցներից ոչ մեկը չտրամադրել Ադրբեջանի կառավարությանը՝ որպես ԱՄՆ անվտանգnւթյան աջակցության ծրագրերի մաս։
Կոնգրեսականներն իրենց հայտարարությունում նշում են, որ 2020 թվականին Ադրբեջանը 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել ԱՄՆ-ից, իսկ որոշ ժամանակ անց հարձակվել է Արցախի վրա օգտագործելով թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-երը, զանգվածային nչնչացման զենքեր և արգելված սպիտակ ֆnսֆոր։
Կոնգրեսականներն ընդգծում են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր մարդիկ են զnհվել։ Սակայն Բաքուն այսքանով չի սահմանափակվել և հարձակում է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայnղներին։
Աղբյուր՝ civic.am