Թախթռավանչի. Միակողմանի աշխարհակարգի պատճառով, միջազգային ֆինանսական ու առևտրային համակարգը բախվում է բազմաթիվ մարտահրավերների
Նյու Յորքում կայացած Զարգացման ֆինասնավորման գագաթաժողովում ունեցած ելույթում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է. «Դեռևս կան երկրներ, որոնք նույնիսկ մարտահրավերների նման սարսափելի իրավիճակում շարունակում են միակողմանիության դատապարտված ու ձախողված քաղաքականությունը»:
parstoday.com․- հաղորդման համաձայն, Ռավանչի հավելել է. «Զարգացող երկրները մի կողմից պետք է ֆինանսական միջոցներ հատկացնեն կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելու համար, իսկ մյուս կողմից պայքարեն միակողմանիության ու հարկադրանքի քաղաքականության ու այն պատժամիջոցների հետաևնքների դեմ, որոնք կիրառվում են մարդու իրավունքների պաշտպանի հավակնություն ունեցող երկրների կողմից»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նշել է. «Միջազգային հանրությունը պետք է արդյունավետ և անհապաղ քայլեր ձեռնարկի միակողմանիության դեմ պայքարելու և այն վերացնելու համար»: