ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-թուրքական նոր հանդիպման օրը, վայրն ու բարդ փուլի «երրորդ» հասցեատերերը

Մայիսի 3-ին տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սարդար Քըլըչի երրորդ հանդիպումը՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի շուրջ աշխատանքի շրջանակում:

Ինչպես երկրորդ հանդիպումը, երրորդը ևս տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Առաջին հանդիպումը 2022 թվականին էր՝ Մոսկվայում: Թուրքիան բազմիցս խոսել է այն մասին, որ նախընտրում է հանդիպումներն անցկացնել ոչ թե երրորդ երկրում, այլ Հայաստանում ու Թուրքիայում, Երևանը սակայն առայժմ գերադասում է ձեռնպահ մնալ դրանից: Այստեղ կա թերևս երկու հանգամանք:

 

Մեկն այն, որ Երևանի համար որքան կարևոր է գործընթացը հենց Թուրքիայի հետ ուղիղ երկխոսության հնարավորության, մեխանիզմի ձևավորման տեսանկյունից, նույնքան էլ կարևոր հարց է գործընթացի որոշակի բալանսավորվածություն ապահովելը: Իսկ հաշվի առնելով երկու երկրների քաշային կագրեի էական տարբերությունը, այդ բալանսավորվածության հնարավորություն կարող է լինել երրորդ կողմերի զգուշավոր ներգրավումը, ինչն էլ փորձում է անել Երևանը: Առավել ևս, որ թերևս անկասկած է այսպես, թե այնպես երրորդ երկրների ներգրավման հանգամանքը: Ի վերջո, թերևս պետք չէ լինել մոլորության մեջ և պատկերացնել, թե Անկարային հետաքրքրում է հենց Երևանի հետ հարաբերության կարգավորումը, Հայաստանի հետ բարիդրացիությունը կամ երկխոսությունը:

Հայ-թուրքական գործընթացը առնվազն այս փուլում և տեսանելի ապագայում Թուրքիայի համար կարևորություն ունի հենց երրորդ երկրների, այլ խոշոր խաղացողների հետ հարրաբերության տեսանկյունից, որոնցից հիմնական երեքը թերևս ԱՄՆ, Ռուսաստանն ու Եվրոպան են: Հետևաբար, ապահովելով առնվազն որպես հանդիպման վայր «երրորդ կողմի» գործոնի ֆորմալությունը, Երևանն ըստ երևույթին փորձում է այդ հարցում էլ «հակակշռել» Թուրքիային և հնարավորինս կառավարել հայ-թուրքական գործընթացը «զուգահեռ խաղի» ենթարկեցնելու Անկարայի մտադրությունները, որքան դա հնարավոր է:

 

Ի վերջո, կա թերևս այն, որ Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպումը անկասկած վերածվելու է ընդդիմության շոուի ցուցադրման կամ կազմակերպման առիթի, ինչը բացի ավելորդ աղմուկից և խնդիրներից, հազիվ թե օգտակար լինի որևէ առիթով: Ինչ սպասում կարող է լինել հայ-թուրքական երրորդ հանդիպումից: Նախորդ երկուսից հետո կողմերը մշտապես բավարարվել են փոխադարձաբար զուսպ և նույնանման հայտարարություններով, առանց այսպես ասած ավելորդությունների, նաև շեշտելով, որ տեսնում են հարաբերության կարգավորումը առանց նախապայմանների: Այդ զսպվածությունը որքանով է արտացոլում իրական քննարկումները, իհարկե բարդ է ասել, միաժամանակ նույնքան բարդ է նաև միջավայրը, որում ծավալվում են այդ քննարկումները և հավանաբար չկա առարկայական համաձայնություններ սպասելու նախադրյալ կամ առիթ:

Ըստ այդմ, եթե գործընթացը երրորդ հանդիպումից հետո էլ մնա եղած թեկուզ զուսպ, բայց կառուցողական տոնայնության շրջանակում՝ դնելով չորորդ հանդիպման հնարավորության հիմքերը, ներկայիս ռազմա-քաղաքական միջազգային իրադրությունում թերևս հնարավոր կլինի դիտարկել բավարար արդյունք: Միաժամանակ, հայ-թուրքական երրորդ հանդիպումն անկասկած իր վրա կրելու է նաև հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ առկա իրավիճակը, որում նկատվում է առնվազն երեք խաղացողների՝ Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի առանձին-առանձին դիվանագիտական ակտիվությունը: Դա ըստ էության այն հիմնական շրջանակն է, որը թվեցինք որպես հայ-թուրքական հարցով Թուրքիայի հասցեականության հիմնական ուղղություններ: Այստեղ թերևս երրորդ հանդիպման առանցքային ինտրիգներից մեկն է, թե մայիսի 3-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպմանը երեք «հասցեատերերից» հատկապես ու՞մ հետ կփորձի խաղալ Անկարան, և ի՞նչ պայմաններով:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: