ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ով վատություն է արել և լավություն ակնկալել զուր պատրանքներ է փայփայել

Սաադիի Գոլեստանը հայտնի է իր խրատներով: Բարոյական խրատներ, որոնք լավ հատկանիշ են համարվում ամբողջ աշխարհում և տարբեր մշակույթներում: Հաղորդումների այս շարքում կփորձենք ներկայացնել Իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի գլուխգործոցը:

Սաադին իրանցի բանաստեղծ և գրող է, ով ապրել է 7-րդ և 8-րդ  դարերում: Նրա գերեզմանը գտնվում է Ֆարս նահանգի կենտրոն Շիրազ քաղաքում։  Մասնավիի և  գազելի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները։ Սաադին, ով հայտնի է որպես «Շեյխ Աջալ», «Խոսքի վարպետ» և «Խոսքի արքա», իր բոլոր ստեղծագործություններում խոսում է շատ սահուն և պարզ լեզվով։

Նրա խոսքի գեղեցկությունը, պերճախոսությունն ու մտածելակերպը պոեզիայում և արձակում պատճառ են դարձել, որ Սաադիի ստեղծագործությունները հատուկ ազդեցություն  և բազմաթիվ երկրպագուներ ունենան ամբողջ աշխարհում: Սաադին, անկասկած, պարսկալեզու բանաստեղծների հնգյակում է և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկը, ում արտահայտվելու և գրելու հատուկ ոճը գրավում է բոլորին և դա հանգեցրել է նրան, որ նրա ստեղծագործությունները թարգմանվեն և հրատարակվեն աշխարհի տարբեր լեզուներով։ Սաադիի հայտնի ստեղծագործություններից  է «Գոլեստան» խորագրով գիրքը։ Շատերի կարծիքով Գոլեստանը պարսկական գրականության մեջ ամենաազդեցիկ արձակ գիրքն է: Իսկ նրա գրվածքների մեծ մասը կարճ են և պատմվածքների ու բարոյական խորհուրդների ոճով։ «Խինդ ու խրատի ծաղկաստանում» հաղորդաշարի առաջին համարում ձեզ կպատմենք այս ժողովածուի առաջին գլխի հեքիաթներից մեկը։ Սաադի Գոլեստանի այս գեղեցիկ հեքիաթը պատմում է այն մասին,որ երբ մարդն  անընդհատ վատություն է անում, չպետք է ուրիշներից լավություն ակնկալի, և վատ արարքը կվերադառնա հենց  նույն մարդուն:

Սաադին ասում է, որ ես այցելեցի Դամասկոսում գտնվող Յահյա մարգարեի գերեզման, որտեղ տեսա արաբ կառավարիչներից մեկին, ով շատ անարդար էր ։ Այնտեղ նա աղոթում և օգնություն էր խնդրում: Հարուստն ու աղքատը երկուսն էլ գերի են այս աշխարհում, բայց նրանք, ովքեր ավելի հարուստ են, ավելի կարիքավոր են: Այդ անձնավորությունը երբ ինձ տեսավ, ասաց, որ քանի որ միստիկ մտածող եմ, նրան խորհուրդներ տամ, ով շատ  վշտացած էր թշնամուց։ Ես ասացի, որ լավություն արա թույլերին, կարիքավորներին ու աղքատներին, որպեսզի քեզնից ուժեղ թշնամուց չվնասվես։ Երբ մարդ կարողություն ունի, չպետք է վնաս հասցնի խեղճին ու անօգնականին, վատություն անողը  թող ուրիշներից լավություն չակնկալի։

Սաադիի այս հեքիաթը մեզ հիշեցնում է  չարիք գործելու և բարիք ակնկալելու վատ պահվածքի մասին։

Ես ձեզ կպատմեմ նաև այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։ Ես ճանաչում էի մի ծերունու, ով շատ հարուստ մարդ էր և պիստակի ու զաֆրանի վաճառական էր, և նա դրանք առևտրի և վաճառելու համար տանում էր արտասահման։ Նա ուներ մի աղքատ ծառա, ով իր գործը միշտ հանձնում էր նրան։ Մի օր արտասահման մեկնելուց առաջ նա իր ծառային ասաց.«Պայուսակում ճիշտ դասավորիր իրերը:  Մի թողեք այն իրերը,որոնք ինձ կստիպեն թափառել օտար երկրում: Մի մոռացեք իմ սրբիչն ու լոսյոնը ու դրանք տեղադրեք պայուսակի առջևի  մասում»:

- Պարոն, ես հավաքեցի ձեր իրերը։

-Տունն էլ կարգի բեր։

-Բայց ես տունը մաքրեցի։

- Նորից  մաքրիր, փող եմ տալիս, որ միշտ աշխատես: Երեկ քեզ տեսա հանգստանում ես, ես ոչ մեկին ավելորդ փող չունեմ տալու։

-Աչքիս վրա պարոն։

-Կոստյումն այնպես  տեղավորիր պայուսակի մեջ, որ չճմրթվի այն:

- Աչքիս վրա պարոն, մինչ մեկնելը կարող եմ մի խնդրանք ունենալ։

-Հուսով եմ՝ խնդրանքդ անտրամաբանական չլինի։

-Ոչ պարոն, ինձ փող է պետք, երեխաս հիվանդ է, բայց ես դեռ չեմ ստացել  նախորդ ամսվա աշխատավարձը։

-Դու շատ իռացիոնալ պահանջներ ունես, ես այս գիշեր ճանապարհորդ եմ, բայց դու ինձնից փող ես ուզում։

-Բայց պարոն․․․

-Այդ խոսքերն ինձ մի ասա, այդ մասին կխոսենք ճամփորդությունից վերադառնալուց հետո։

-Բայց պարոն իրոք ես փողի կարիք ունեմ

-Իմ իրերը դրե՞ցիր պայուսակի մեջ։

-Այո պարոն։

-Ինչպես ես քեզ խնդրե՞ցի։

-Այո։ պարոն։

-Պայուսակի մեջ տեղադրեք  հանգիստ հագուստ, ատամի խոզանակ և ատամի մածուկ

- Ես  տեղադրեցի բոլորը։

- Ինձ շատ կարեւոր ճանապարհորդություն է սպասվում, այս ուղեւորության մեջ հանդիպելու եմ շատ կարեւոր գործարարների հետ։

- Այս ճամփորդության ընթացքում պիստա՞կ եք տանում, թե՞ զաֆրան:

- Ես վաճառում եմ պիստակ, զաֆրան և գորգեր։

- Տղայիս բժիշկն ասում է, որ նա տառապում է ծանր սակավարյունությամբ և երկաթի անբավարարությամբ, և նրա ցավը բուժվում է պիստակով, քանի որ պիստակը շատ օգտակար է երկաթի անբավարարության համար։ Կարո՞ղ եք ինձ մի քիչ  պիստակ տալ որ տամ երեխայիս:

- Հիմա չեմ կարող , երբ վերադառնամ ճամփորդությունից կխոսենք:

-Մի՛ մոռացիր իմ բոլոր իրերը դնել հենց պայուսակի մեջ՝ տոմսը չմոռանալ:

-Որքան ծանրացավ պայուսակը։

-Ես ինքս այն օդանավակայան կբերեմ։

-  Գիշերները տուն  կգաս ժամանակին: Չմոռանաս ջրել այգին, լույսը անջատել։Միշտ տանից դուրս գնալիս ստուգիր գազի փականը խողովակները պինդ փակիր, որպեսզի չկաթեն։ Երբ վերադառնամ չեմ ուզում վճարել ջրի, լույսի և գազի համար:

-Հանգիստ եղեք պարոն։

Ծառան  մի քանի անգամ կարգի բերեց տունը, դասավորեց տան  գործերը, որից հետո պայուսակը տիրոջ հետ տարավ օդանավակայան։

Հյուրանոց ժամանելուն պես երբ նա  բացեց պայուսակը տարօրինակ և անհանգստացնող տեսարանի հանդիպեց: 

-Նա զանգահարեց ծառային

-Համեցեք

-Հիմար մարդ, ինչո՞ւ ես իմ շորերի փոխարեն մի կտոր աղյուս դրել  պայուսակի մեջ, հիմա ես ի՞նչ անեմ օտար երկրում:

-Որքան խնդրեցի, որ իմ աշխատավարձը տաք, բայց այդպես էլ չվաճարեցիք, մի քիչ պիստակ խնդրեցի որ տամ  երեխայիս, դա էլ մերժեցիք,ու  հիմա ինչպե՞ս եք ակնկալում, որ ձեր վատությունը  լավությամբ պատասխանեմ։

-Երբ տուն գամ,  այդ ժամանակ քեզ ցույց կտամ։

-Ես նոր աշխատանքի եմ անցել և ինձ այլևս չեք կարող տեսնել, այս զանգից հետո ես հավանաբար կանջատեմ բջջային հեռախոսի գիծը:

-Հիմա ի՞նչ անեմ, գնացել եմ լոգարան, ոչ սրբիչ ունեմ, ոչ շոր։

-Երբ ես ձեր ծառայության մեջ էի, կինս ու երեխաս առաջին անհրաժեշտության շատ պարագաներ չունեին։

Այս գեղեցիկ պատմությունից եզրակացնում ենք, որ ով վատություն  արել, այս աշխարհում վատ արդյունք է ստանալու և  երբ ինչ-որ մեկի հանդեպ թշնամաբար ենք տրամադրված, չպետք է սպասենք, որ նա մեզ  պատասխան կտա լավությամբ: Սա հավերժական ավանդույթ է, որ բարին ու չարը ի վերջո վերադառնում են հենց մարդուն և յուրաքանչյուր հարված, որ մարդը հասցնում է, դա վերադառնում է նրա մարմնին և  յուրաքանչյուր ծառայություն մյուսին իրականում ծառայում է իրեն: Արարչության վերջնական ավանդույթներից և օրենքներից է գործողության պարգևների և ընդհանուր առմամբ գործողությունների արտացոլման և արդյունքների հարցը: Այսինքն՝ մարդ ինչ անում է՝ լավ թե վատ, նա տեսնում է իր արարքի արդյունքը, լավ արարքի արդյունքը նույնն է, ինչ վարձատրությունը, իսկ վատ արարքի արդյունքը՝ պատիժը։ Ուստի բարեգործը բաժին ունի բարի   և չարագործը վատ գործերից։

Թարգմանեց․ Ս․Շ․

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: