Parstoday-ի հաղորդմամբ Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 17-ից 28-ը՝ Ֆրանսիայի Կանն քաղաքում:
Փառատոնի մրցութային բաժնում, 18 այլ ֆիլմերի հետ ներառված է նաև իրանցի ռեժիսոր Սաիդ Ռուսաթիի «Լեյլայի եղբայրները» ֆիլմը:
Իսկ քննադատների շաբաթվա մրցութային բաժնում ցուցադրվելիք ֆիլմերի թվում է նաև իրանցի ռեժիսոր Ալի Բեհրադի «Երևակայություն» ֆիլմը, որի գլխավոր դերում է Լեյլա Հաթամին: