ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մամիկոնյան տոհմի ծագման խնդիրները

Մամիկոնյան տոհմի ծագման խնդիրներին անդրադարձել են մի շարք ուսումնասիրողներ, որոնք հիմնականում հանգել են այն եզրակացության, որ Մամիկոնյանները եկվոր են և ունեն օտար, ճենական ծագում: Այդ ավանդությունը հիշատակվում է ոչ միայն Մովսես Խորենացու և Ադոնցի մոտ, այլ նաև Փավստոս Բուզանդի և Սեբեոսին կից Անանունի երկերում:

Սակայն մինչ բուն հարցին անդրադառնալը, հարկավոր է նշել, որ այս խնդիրի լուծումը բավականին լուրջ մոտեցում և նեղ մասնագիտական գիտելիքներ է պահանջում, ինչը դուրս է “սիրողական և ոչ մասնագիտական էսսեի” շրջանակներից: Հնարավոր չէ նաև անտեսել այն փաստը, որ մի շարք քննդատների կողմից արդեն արծարծվել է պատմական աղբյուրների արժանահավատության հարցը, որոնք դիտարկվել են որպես պատմական աղբյուր, այլ ոչ “պատմական փաստ” կամ “պատմական սկզբնաղբյուր”2: Պատմական աղբյուրները ի տարբերություն պատմական սկզբնաղբյուրների և փաստերի բազմիցս արտագրվել ու խմբագրվել են, աղավաղվել են և ընդհանրապես միշտ եղել են ենթակա հեղինակի “սուբյեկտիվությանը”: Օրինակ` երբ Խորենացին անդրադառնում է I դ. Գառնիում տեղի ունեցած աշխատանքներին, նա Տրդատ Ա-ի գործունեությունը վերագրում է քրիստոնեությունը Հայաստանում պատական կրոն հռչակած Տրդատ Գ թագավորին: Խորենացու Պատմության արժանահավատության մասին արդեն գիտնականներ Լա Կրոզը և Գուտշմիտը բացասկան կարծիք էին հայտնել XVIII-XIX դդ.: Խորենացին ինքը օգտագործել է բազմաթիվ օտար աղբյուրներ, որոնց ստույգությունը ապացույցված չէ: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ ամենահին պահպանված “Հայոց Պատմության” ձեռագիրը պատկանում է XIV դ., իսկ դրանից առաջ գրվածները ուղղակի չեն պահպանվել:

Ինչպես արդեն նշվեց, Մամիկոնյանների ծագման հարցին անդրադարձել են բազմաթիվ գիտնականներ (Մ. Չամչյան, Ժան Սեն- Մարտեն, Ղ. Ինճիճյան և այլոք): Սակայն վերջին տարիների հետազոտությունների շարքում կարևոր նշանակություն ունի պատմաբան Արմեն Քեշիշյանի ուսումնասիրությունը, որը բավականին լուրջ և մանրազնին աշխատանքի արդյունք է և նոր լույս է սփռում այս խնդրի վրա3: Ստորև կնշենք նրա փաստարկները: Նա հանգել է այն եզրակացության, որ Մամիկոնյաններն ունեն տեղական, հայկական ծագում և նրանց ծագման ավանդությունը չի համապատասխանում իրականությանը: Մամիկոնյանների ծագման խնդիրը սխալ կերպով նույնացվել է Ճենաստանի տեղորոշման խնդրին և, կապված Ճենաստանի տեղի և ճեների էթնիկական պատկանելիության որոշումից, Մամիկոնյաններին վերագրել են չինական, միջինասիական, քաշմիրյան, թյուրքական և այլ ծագումներ: Մամիկոնյաններին նաև վերագրել են իրանական կամ ճանական (խաղտիք) ծագում: Հ.Ն. Անդրիկյանը` վկայակոչելով նշանավոր լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանին, համարում է, որ Վարդան, Վասակ, Համազասպ, Արտավազդ անունները իրանական են, ինչի հիման վրա տոհմին վերագրվում է իրանական ծագում4: Բացի դրանից, Փավստոս Բուզանդը հաղորդում է, որ Պարսից Շապուհ Բ (309-379) թագավորը Հայաստան պատերազմի է ուղարկել Դեհկան նահապետին, որ տոհմով ազգակից էր Հայոց թագավորներին, այսինքն Մամիկոնյաններին5: Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը ջարդում, կոտորում էր Պարսից զորքերը, սպանում է իր ազգական Դեհկան նահապետին: Ահա սա է Անդրիկյանի գլխավոր փաստարկը:

ՊԵտք է նշել, որ հայերի մեջ քիչ են զուտ հայկական ծագմամբ անձնանունները: Իրանական լայն ազդեցության շնորհիվ այդ անունները տարածում են գտել` ընդունվելով որպես տեղական: Այսպես` Մուշեղը խեթական փոխառություն է, իսկ Կոռնակը ունի հայկական կամ իրանական ծագում: Դրանից հետևում է, որ Մամիկոնյանների տոհմական անձնանունների մեջ չկան այնպիսիները, որոնք կարող էին ճենական ծագում ունենակ:



Եվ հետո` շատ կարևոր է Մամիկոնյանների արտաքին տեսքի և նրանց սովորությունների հիշատակումը: Չէ որ դիանք կարևոր և որոշիչ գործոններ են եկվորնորի համար: Պատմիչները չեն հիշատակում Մամիկոնյանների արտաքինը, նրանց նեղաչք լինելու փաստը, մոնղոլոիդ ծագումը: Հայկական միջավայրի համար նրանց անսովոր տեսքը կհիշատավեր պատմիչների կողմից: Աղբյուրներում Մամիկոնյանների նկարագրությունից երևում է, որ նրանք չեն տարբերվել մյուսներից: Մամիկոնյաննորի սովորությունների մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Փավստոս Բուզանդը: Պատմիչը նշում է, որ երբ սպանված Մուշեղ Մամիկոնյանի մարմինը տուն տարան, ընտանիքի անդամները չհավատացին նրա մահվանը: Ոմանք հույս ունեին, թե նա կկենդանանա: Դրա համար, նրա գլուխը կցեցին իրանին և դրեցին մի աշտարակի երդիկի վրա, հավատալով, որ առլեզները կիջնեն և նրան կկենդանացնեն: Առլեզները կամ արալեզները, որոնք հիշատակվում են բազմաթիվ պատմիչների 
(մասնավորապես` Խորենացու) մոտ, ըստ հին հայկական հավատալիքների պաշտամունքային շնակերպ կենդանիներ էին, որոնք լիզելով սպանված հերոսների վերքերը, վերակենդանացնում էին նրանց: Ըստ Ղափանցյանի (“Արա Գեղեցիկի պաշտամունքը), արալեզների պաշտամունքը եղել է բուն հայկական և գալիս է հին ժամանակներից: Այս պաշտամուքի կիրառումը Մամիկոնյանների կողմից` անգամ քրիստոնեության ընդունումից հետո, ցույց է տալիս, որ նրանք ունեին հնագույն հայկական ազգային հավատալիքներ:

Ա. Քեշիշյանը նշում է նաև, որ Մամիկոնյան անվանումը չունի չինական ծագում: Խեթական արձանագրություններում հանդիպում է 
amumikuni բառը, որը խուռիերեն բարձրագույն զինվորական կամ կրոնական պաշտոն է նշանակում և որի հետ էլ խեթագետ Բալեկջյանը համեմատում է Մամիկոնյանների անվանումը: Այսպիսով` նրանց անվանումը կարող էր առաջանալ պաշտոնի անվանումից:

archaeoinessa.livejournal.com

                             *****************

Մամիկոնյանների վերաբերյալ ուսումնասիրողների կարծիքները ծայրահեղ հակասական են: Հիմնականում տիրապետում էր այն թյուր կարծիքը, թե այս տոհմը ունի չինական ծագում: Խորենացու հաղորդած տվյալների կամայական ու միակողմանի ընկալումը միշտ էլ հեշտ միջոց է եղել` ապացուցելու համար, թե այս տոհմն օտարածին էր:  Մամիկոնյաններին նույնիսկ թյուրքական ծագում են տվել: Այնինչ, ամենևիվ էլ հարկ չկա  հեռու գնալ, երբ այդ տոհմի արմատները Հայքում են. այո, Մամիկոնյանները մեկն էին այն հայոց բնիկ, հինավուրց տոհմերից  և հարյուրամյակներ շարունակ իշխել են Տայքում, Խաղտիքում, Ճաների երկրում: Ուշադրություն դարձնենք խեթական արձանագրություններում նշվող  <<amamikuni>>  բառի վրա, որն ունեցել է <<ռազմական գերագույն>> , <<գլխավոր հրամանատար>>  իմաստը: Միայն այս փաստն արդեն բավական է` հեքելու համար Մամիկոնյանների եկվորության վարկածը: Ոչ պակաս ուշագրավ է և այն տեղեկությունը, որ Տիգրան Մեծի օրոք Տիգրանակերտի կայազորի հրամանատարն էր Մամիկը:

Տիգրանակերտի պաշտպանությունը ստանձնած զորավարի Մանկայոս անունը համապատասխանացնելով Մամիկին` Ադոնցը կարծում է, որ Մամիկոնյանների տոհմի սկզբնավորումը կարելի է ետ տանել մինչև Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Ինչ վերաբերվում է Խորենացու հաղորդած ավանդությանը` ապա, ըստ Ադոնցի, նախապես նկատելի է առնվել ոչ թե հեռավոր Չինաստանը, այլ` Տայքին սահմանակից Պարխարյան լեռներից հյուսիս ձգվող Ճանիքը: Իրենց դյուրաբորբոք խառնվածքով, անսովոր քաջությամբ և ռազմատենչությամբ Մամիկոնյանննեն,  ըստ նրա, առավել նման են ճաներին, այլ ոչ  թե խաղաղասեր չինացիներին:  Լեոն իր հերթին համոզմունք է հայտնում, թե Մամիկոնյանները սերում են հաբեթական ծագում ունեցող ճաներից:

http://controlpanel.hayazd.com/CDN/UploadCenter/17363/200px-Sb.Grigor_bardzraqash_ekeghetsi_-_bardzraqandak.jfif


   Անգամ ճաների երկրի կամ ճանիքի անվան շահարկումն ունի հոգեբանակն պատճառներ: Այն շրջանառության մեջ դրվեց  և զարգացավ Խորենացու նշած <<ճենազն Մամգունի>> ոչ թե չինական, այլ ճենական ծագումն ապացուցելու համար: Բնականաբար, սահմանակից լինելով Ճանիքին` Տայքը բավականաչափ ընդհանրություններ և առնչություններ կարող էր ունենալ նրա հետ: Այս առումով ուշագրավ է, որ Պարխարի ողջ սարահարթն ու Գայլ և Ճորոխ գետերի հովիտը զբաղեցնող Ճանիքը հնագույն ժամանակներից ներգրավված է եղել <<Խալդիա>> անվամբ հայտնի հայկական ռազմա-քաղաքական միության մեջ: Ամենևին չի բացառվում Մամիկոնյանների առնչությունները ճաների հետ, որ հնագույն ժամանակներում կարող էր և արտահայտվել խնամիական կապերի տեսքով:  Սակայն, փնտրել նրանց արմատները Ճանիքում այն դեպքում, երբ  Հայկական լեռնաշխարհում բավականին շատ են Մամիկոնյանների նախնիների հետքերը` ավելորդ է: Այս տոհմին հատուկ Մամիկ անունը կարող է ստուգաբանվել  <<տոհմի հայր>>, իմաստով, որը հետագայում վեր է ածվել տոհմական ազգանվան: Սրա արձագանքը կարող էր լինել և այն ավանդույթը, թե Մամիկոնյանները ծագել են Մամիկից:   Մեր պատմիչների մոտ Մամիկոնյան տիրույթները տարբեր են, նրանք իշխում են մեկ Տարոնին, մեկ Տայքին: Իրականում այստեղ հակասական ոչինչ չկա: Մամիկոնյան բուն տոհմը հաստատված է եղել Տայքում, և մինչև վերջ էլ, այսինքն մինչև այս տան վախճանը, Տայքը եղել է նրանց հայրենական բուն օրրանը: Այստեղ նրանց կենտրոնը Էրախանի ամրոցն էր:

 


 

Գևորգ Հովհաննիսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: