ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուրարտերէն գրային համակարգի գաղտնազերծումը

Ներկայում գոյութիւն ունեցող բազմաթիւ ազգերի գրային համակարգերը, արդիւնքն են տասնեակ դարերի ընթացքում հին գրային համակարգերի զարգացմանը, որոնք սկզբնական շրջանում եղել են պատկերների (Petroglyph) տեսքով, ապա դարձել են գծային պատկերներ (Hieroglyph), իսկ աւելի զարգանալով՝ փոխւել են նշանագրերի (Syllabic) ապա ստացել են ներկայիս տառերի (Alphabets) տեսքը:

Շահէն Յովսէփեան

Ներկայում գոյութիւն ունեցող բազմաթիւ ազգերի գրային համակարգերը, արդիւնքն են տասնեակ դարերի ընթացքում հին գրային համակարգերի զարգացմանը, որոնք սկզբնական շրջանում եղել են պատկերների (Petroglyph) տեսքով, ապա դարձել են գծային  պատկերներ (Hieroglyph), իսկ աւելի զարգանալով՝ փոխւել են նշանագրերի (Syllabic) ապա ստացել են ներկայիս տառերի (Alphabets) տեսքը: Գրային համակարգերը պատկերագրերից փոխւելու պատճառը դէպի նշանագրեր, եղել է օրւայ պահանջը, այնպէս որ պետական արձանագրութիւնների համար պատկերագրերը յարմար չէին, ուստի իւրաքանչիւր պատկերագրի միտքը աւելի խտացրած ներկայացնելու համար ստեղծւում է նշանագրեր: Այն ճանաչում ենք որպէս սեպագիր գրային համակարգ:

Պատկերային գրեր` Ուղտասարում

 

Գծային պատկերային գրեր

Մեր ժողովուրդը եւս այն եզակի ազգերից է, որ ունեցել է գրային համակարգի բոլոր զարգացման փուլերը եւ չնայած 4-րդ դարի սկզբում արգելւեց գոյութիւն ունեցող գրային համակարգի օգտագործումը, բայց մէկուկէս դար ընդմիջումից յետոյ՝ վերադարձաւ իր զարգացման բնականոն հունին, որի արդիւնքում՝ մենք այսօր ունենք զարգացած եւ ինքնուրոյն գրային համակարգ:

Հայերէն գրային համակարգի զարգացման փուլերը

19-րդ դարից, որպէս անցեալը բացայայտելու կարեւոր աղբիւրներ, հնագէտների ուշադրութիւնը գրաւեց սեպագիր արձանագրութիւնները, ուստի՝ գիտնականների համար արձանագրութիւնների գտնելը դարձաւ առաջնային, այնպէս որ՝ պեղումների ընթացքում որեւէ արձանագրութեան, թէ վիմագիր եւ թէ կաւէ սալիկների վրայ, արժանանում էր մեծ ուշադրութեան:

Բայց, արձանագրութիւնները այն ժամանակ են կարող գիտական արժէք ունենալ, երբ հնարաւոր լինի ընթերցել, իսկ դրանց ընթերցելը այդքան էլ դիւրին եւ հեշտ գործ չի եղել ու բազմաթիւ գիտնականներ տասնեակ տարիներ աշխատել են իւրաքանչիւր գրային համակարգի գաղտնազերծման համար, եւ չնայած մինչ օրս մեծ քանակութեամբ արձանագրութիւններ են ընթերցւել, բայց դեռեւս կան չբացայայտւած եւ հանելուկային շատ նիւթեր:

Իւրաքանչիւր ժողովուրդի գրային համակարգի գաղտնազերծումը ինքնին ունի հետաքրքիր պատմութիւն, ուստի նախքան Ուրարտական գրային համակարգի գաղտնազերծման քննարկումը, աւելի լաւ անդրադառնալու նպատակով գաղտնազերծման դժւարին աշխատանքը, որպէս օրինակ կը քննարկենք եգիպտական եւ պարսկական գրային համակարգերի գաղտազերծումը:

Ռոզետտայի քարը

Երբ 18-րդ դարի վերջում Նապոլէոն Բոնապարտի հրամանով Եգիպտոսը գրաւելու նպատակով՝ ֆրանսիական բանակները պատերազմում էին անգլիական բանակների հետ, 1799 թ. Յուլիս ամսին Նեղոս գետի հիւսիսային հովտում գտնւող Ռոզետտա կամ այժմ Ռաշիդ կոչւող ամրոցի վերականգնման ժամանակ ֆրանսիացի սպա Պիէր Ֆրանսիս Բուչարդը պատահաբար գտնում է մի վիմագիր արձանագրութիւնով քար, որը օգտագործւել էր որպէս շինանիւթ՝ ամրոցի պատի մէջ, սոյն քարը աւելի ուշ յայտնի դարձաւ Ռոզետտա անունով:

Ռոզետտայի քարը գաղտնազերծման համար պիտի փոխադրւէր Ֆրանսիա, բայց պատերազմի ընթացքում այն ընկնում է անգլիական բանակի ձեռքը, որը 1802 թ. փոխադրում են Լոնդոն: Ոչ ոք չէր պատկերացնում, որ Ռոզետտայի քարը կը դառնայ եգիպտական հին գրային համակարգի գաղտնազերծման բանալին: Լոնդոնի թանգարանում նախնական ուսումնասիրութիւնները պարզում են, որ այն պատկանում է Եգիպտոսի հելլենիստական շրջանին, պատրաստւած լինելով 196 թ. Ք. ա., Բեթղեմիոս Ե. (204 – 181 թթ. Ք.ա.) թագաւորութեան շրջանում: Ռոզետտայի քարի վրայ կայ նոյնաբովանդակ արձանագրութիւն՝ երեք տարբեր գրային համակարգերով, որոնցից երկուսը Եգիպտոսի հիրոգլիֆ եւ սեպագիր գրութեամբ են, իսկ միւսը հին յունարէնով է, որը արդէն իսկ այդ օրերում գիտնականների համար ընթերցելի էր:

Ուստի՝ եւրոպացի զանազան գիտնականներ սկսում են աշխատել Ռոզետտայի քարի վրայ եւ 1803 թւականին յաջողում են յունարէն արձանագրութիւնը թարգմանել, որի օգնութեամբ սկսում են գաղտնազերծել եգիպտական երկու գրային համակարգերը, եւ 20 տարի աշխատանքից յետոյ վերջապէս ֆրանսիացի եգիպտագետ գիտնական Ժան Ֆրանսուա Շամպոլիոնը յաջողում է ընթերցել միւս երկու արձանագրութիւնները, որից յետոյ սկսում են ընթերցել եգիպտական հին գրային համակարգով արձանագրութիւնները եւ այսպիսով պատմական մեծ քանակութեամբ տեղեկութիւններ է բացայայտւում Եգիպտոսի պատմութեան մասին:

Գանջնամէ

19-րդ դարի սկզբում հնագէտների համար յայտնի էր դարձել մեծ թւով պարսկերէն սեպագիր արձանագրութիւններ, բայց դեռեւս չէին յաջողել դրանք ընթերցել, մինչեւ որ 1840 թ. ֆրանսիացի Օժէն Ֆլանդէնը գտնում է Համադան քաղաքի մօտ գտնւող ժայռերի մէջ փորւած Դարեհ Ա. (522 – 486 թ. Ք.ա.) թագաւորի վիմագիր արձանագրութիւնները, որը այժմ կոչւում է Գանջնամէ:

Արձանագրութիւնը նոյնութեամբ արտագրում է, որի վրայ աշխատում է անգլիացի հնագէտ Հենրի Ռաւլընսէնը: Պարզւում է, որ արձանագրութիւնը Ռոզետտայի քարի նման նոյնաբովանդակ արձանագրութիւն է՝ երեք գրային համակարգերով, որոնք են՝ էլամերէն, բաբելերէն եւ հին պարսկերէն: Նկատի առնելով, որ էլամերէնը եւ բաբելերէնը արդէն իսկ այդ օրերում գիտնականների համար ընթեռնելի էր, ուստի՝ նրանց օգնութեամբ գաղտնազերծում են հին պարսկերէնը, որից յետոյ սկսւում է բոլոր պարսկերէն արձանագրութիւնների ընթերցումը:

Ներկայացւած երկու գրային համակարգերի գաղտնազերծման մէջ կարեւոր դեր են ունեցել նոյնաբովանդակ բազմալեզու արձանագրութիւնները, որը այդպէս չի եղել Հայկական լեռնաշխարհի գրային համակարգի պարագայում. իհարկէ, գտնւել են արձանագրութիւններ, որոնք եղել են երկլեզու՝ ասորերէն եւ ուրարտերէն, բայց դրանք չեն թարգմանում մէկմէկու եւ ունեն իրարից տարբեր բովանդակութիւններ, որը գիտնականները երկար տարիներ չէին նկատել:

Գիտենք, որ շումերների միջոցով ստեղծւած սեպագիր նշանագրերը աւելի ուշ ժառանգել են նրանց հարեւան ժողովուրդները, որը ժամանակին դարձաւ միջազգային նշանագրեր, բայց՝ շուրջ 20 տարբեր լեզուներով: Հայկական լեռնաշխարհում եւս Ուրարտական թագաւորութիւնը անբաժան չի եղել նման ազդեցութիւնից:

Վանի Ուրարտական շրջանի սեպագիր արձանագրութիւնը

Բիայնա-Ուրարտական սեպագիր արձանագրութիւնները երկար տարիներ գիտնականների կողմից ընկալւում էին որպէս Միջագետքի ժողովուրդների գրային համակարգի ենթաբաժանում, այսինքն՝ սեմական արմատներ ունեցող լեզու եւ գաղտնազերծւած գրային համակարգերի օրինակով, ինչպէս եգիպտական ու պարսկական էր, ջանում էին ընթերցել այն, բայց չէին յաջողում, պարզ այն պատճառով, որ նախ Հայկական լեռնաշխարհում բնակւող ժողովուրդը հնդեւրոպական ծագում ունի եւ ոչ մի առնչութիւն չունէր հարաւից Միջագետք թափանցած սեմական ցեղախմբերի հետ ապա ուրարտերէնի գաղտնազերծումը հնարաւոր չէր նոյն կերպ կատարել, ինչպէս միւս գրային համակարգերի պարագային:

Չնայած Հայաստանում նախ Ուրարտական շրջանում գոյութիւն է ունեցել պատկերագրերի եւ նշանագրային համակարգեր, բայց Ուրարտական թագաւորութիւնը նրանց օգտագործումը յարմար չգտնելով՝ պաշտօնական եւ միջպետական արձանագրութիւնների համար, եւ ժամանակի հրամայականից ելնելով՝ Սարդուրի Ա. թագաւորի (835-825 թթ. Ք. ա.) ժամանակ, հարեւան պետութիւնների նման, սկսում են օգտւել սեպագիր գրերից, բայց չունենալով ուրարտերէնի համար նման նշաններ, նրանք սկզբում օգտւում են ասորերէն լեզւի սեպագիր գրերից, որը հաւանաբար գիտնականների շփոթման պատճառն է եղել, որովհետեւ Սարդուրից յետոյ գտնւած արձանագրութիւնները չէին յաջողում ընթերցել, պատճառն այն էր, որ Սարդուրին յաջորդած Իշպուհինի թագաւորի (825-810 թթ. Ք. ա.) օրօք կատարւում է գրային բարեփոխում եւ կազմում են ինքնուրոյն Բիայնա-Ուրարտական սեպագիր գրային համակարգ, որից յետոյ դադարում է ասորերէնի օգտագործումը:

Այանիս մեհեանի ուրարտերէն արձանագրութիւնը

1827 թ. Ֆրանսիայից Արեւմտեան Հայաստան է գործուղւում երիտասարդ գիտնական Ֆրիդրիխ Էդւարդ Շուլցը՝ ուսումնասիրելու համար Ուրարտական թագաւորութեան պատմութիւնը՝ ըստ Մովսէս Խորենացու յիշատակութիւնների հետքերով: Նա ուսումնասիրութեան ընթացքում յաջողում է մեծ թւով Ուրարտական արձանագրութիւններ արտագրել, բայց գործը անաւարտ է մնում, որովհետեւ 1829 թ. Բաշկալէի քուրդերի միջոցով սպանւում է, որի գործը շարունակում է գերմանացի Ռոշը, որը եւս սպանւում է քուրդերի միջոցով: Շուլցի հաւաքած նիւթերի վրայ սկսում է աշխատել անգլիացի Հենրի Ռաւլընսէնը, որը յաջողել էր գտնել պարսկերէն սեպագիր արձանագրութիւնների ընթերցման բանալին, բայց ուրարտերէնի պարագային որեւէ արդիւնքի չի հասնում, սխալ ուղղութեան վրայ լինելով:

1840-ական թւականներին անգլիացի Աստին Լիարդը երկար ժամանակ ուսումնասիրութիւններ է կատարում Վանի բերդի Արգիշտի թագաւորի եւ Թոփրակ Կալէի արձանագրութիւնների վրայ, բայց նա եւս միւսների սխալը կրկնելով՝ արդիւնքի չի հասնում: 1880 թ. Ս. Գիւրանը յաջողում է գտնել Ուրարտական սեպագիր արձանագրութիւնների գաղտնազերծման ձեւը: Նա նկատել էր, որ Միջագետքի պետութիւնների արձանագրութիւնների նման՝ Սարդուրի ժամանակւայ ասորերէն լեզւով արձանագրութիւնների վերջաւորութիւններում եւս կան արձանագրութիւնը ոչնչացնողի հասցէին միանման անէծքներ, որը ենթադրում է, թէ նոյնութեամբ պիտի կրկնւած լինի Սարդուրից յետոյ, ուրարտերէն արձանագրութիւններում, ուստի՝ առաջարկում է օգտագործել արձանագրութիւններում գրի առած անէծքներից եւ գաղտնազերծել ուրարտերէն գրային համակարգը: Սոյն առաջարկն ընդառաջում է Հենրի Սէյսը, որը արդէն 1870-ական թւականներից աշխատում էր Վանա լճից արեւմուտք գտնւող  Նեմրութ լեռան սեպագիր արձանագրութիւնների վրայ: Նա երկու տարի աշխատանքից յետոյ յաջողում է առաջարկած ձեւով մի քանի բառ թարգմանել, որից յետոյ ուրարտագէտ հայ եւ եւրոպացի գիտնականները սկսում են ամբողջութեամբ գաղտնազերծել ուրարտական սեպագիր գրային համակարգը, որը ապացուցեց, թէ այն ինքնուրոյն լեզու է եւ ոչ մի կերպ կապ չունի սեմական լեզուների հետ եւ գիտնականները աւելի քան 55 տարի սխալ ուղու վրայ էին գտնւել:

Մհերի դռան (Ագռաւաքարի) արձանագրութիւնը

Ցաւօք այսօր, Հայաստանի հարեւան երկրները քաղաքական նկատառումների բերումով ջանում են, Ուրարտական շրջանի գրայի համակարգի հնչունաբանութեան ազդեցութիւնը հեռացնել Հայերէն լեզւից, անգամ երկու թուրքալեզու հարեւնները այն մօտեցնում են իրենց լեզւին, մինչդեռ նրանց լեզւի արմատները ալթայական են իսկ Ուրարտականը հնդեւրոպական: Հայ գիտնականները եւ հնագետները իրականութիւնը ապացուցելու համար աշխարհին, շատ մեծ անելիք ունեն:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: