ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՁԵԶ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Այսօր զգացի տառապանքը ձեր, Հեգ նահատակնե՜ր, Երբ շըրխկոցով խորտակվեց դուռը Եվ վայրենաբար սենյակս խուժեց Տեսքով ահարկու ենիչերին սև...

                                          

                                                    Կոլյա Տեր հովհաննիսյան

Այսօր զգացի տառապանքը ձեր,

Հեգ նահատակնե՜ր,

Երբ շըրխկոցով խորտակվեց դուռը

Եվ վայրենաբար սենյակս խուժեց

Տեսքով ահարկու ենիչերին սև...

Անսփոփ վիշտը ձեր խոր զգացի,

Երբ տարիների վաստակով համեստ

Շինած օջախս վերածվեց,

Դարձավ կողոպուտի բեմ...

Անարատ մանուկ եղա ես մի պահ՝

Սարսափը պատեց,

Հայ սիրագորով մայր եղա մի պահ՝

Ցասումը ժայթքեց,

Հայ պատվախնդիր այր եղա մի պահ՝

Հոգիս կսկծաց

Ստորացումից այս անմարդկային,

Բարի նան եղա՝

Խառնեցի իրար աղոթք ու անեծք,

Բարի պապ եղա՝

Չարացավ հոգիս, սիրտս փոթորկվեց...

Իմ հայրենական շեմքից կոպտաբար

Դուրս վռնդվելիս՝

Գիշերվա կարմիր խավարի միջից

Անարդարության պիղծ ուրվականը

Ծառացավ իմ դեմ

Թուրքի կերպարով...

Օ՜, նահատակներ,

Անապատներով բոբիկ քայլելիս՝

Ծնկներում իմ մերկ ու արյունլվիկ

Ձեր հոգնությունը ցգացի խորը...

Զգացի՝ ինչպես քարի հարվածից

Ալ արյուն հոսեց տանջահար դեմքիս...

Մշուշուվ պատած աչքերիս առջև

Ի՜նչ դժոխային տեսիլներ անցան...

Գազանային այս տանջանքից հետո

Կոկորդս խրված դաշույնը թվաց

Փրկարար մի ձեռք.

Եվ... երանությամբ զգացի այրող

Գնդակի մուտքը խոցված սրտիս մեջ...

 

Ո՜վ նհատակնե՛ր,

Այսօր զգացի ապրումները ձեր,

Տանջվեցի ձեզ հետ

Ու... մեռա ձեզ հետ,

Բայց ...կենդանացա:

Ձեր տառապանքը,

Ձեր հոգնությունը,

Ձեր ցավը անհուն,

Ձեր ոտնահարված պատիվը անբիծ

Մայրե՛ր ու քույրե՛ր,

Ձեր զուսպ ցասումը,

Ստորացումը, վիշտն ու մորմոքը

Տարաբախտ այրե՛ր,

Ձեր ծով տանջանքը հայ նահատակնե՛ր,

Կուտակվեց դարձավ հսկա մի բլուր՝

Ծանրագին ու խոր եկավ ու լցրեց

Վշտակեզ հոգիս

Ու կենդանացա...

Զգացի՝ ինչպես ձեռքս բռունցքվեց,

Դեմքս պրկվեց ու պոկվեց հանկարծ

Անծանոթ մի կոչ սրտիս ընդերքից՝

 

-Պայքար մինչև վերջ...

 

 

ԿԱՊՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

 

Տատիկն այս խորշոմնազարդ

Հայաստանն է հին,

Ապրել է վիշտ, ավեր ու դարդ,

Ձյուն է մաղվել գլխին:

 

Զրուցում են այնպես խաղաղ

Հիմա տատ ու թոռ...

Թողնիկն այս ժիր ու ուրախ

Հայաստանն է նոր:

 

Հնանում է, նորանում է

Ու նոր է Հայաստանը.

Աճում է, զորանում է,

Կապրի հայաստանը:

 

Կ ա պ ր ի՜  Հ ա յ ա ս տ ա ն ը...

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: