Թավրիզում հայկական թանգարան կբացվի
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության և Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանի համատեղ նախաձեռնությամբ Թավրիզ քաղաքում հայկական թանգարան կբացվի։
Ապրիլի 20-ին, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեհզադեն հանդիպել է Ադրբեջանի հայոց թեմի Առաջնորդ Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթչյանի հետ։ Ընդգծելով, որ հայկական պատմական հուշարձանների պահպանությունը Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության տնօրինության կարեւորագույն նպատակներից է, նա ասել է․<< Արեւելյան Ատրպատական նահանգն ունի հայկական արժեքավոր հուշարձաններ կոթողներ, իսկ Սուրբ Ստեփանոս նախավկայի պատմական վանքը համաշխարհային ժառանգության ցանկում է գրանցվել>>։
Նա հավելեց. «Ատրպատական նահանգում հայկական հուշարձանների առկայության պատճառով Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության տնօրինության կողմից ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ հայկական պատմական կոթողների վերականգնման և պահպանման համար, և այդ նախաձեռնություններից է Թավրիզում հայկական թանգարանի վերականգնումը»։
Համզեհզադեն հայտարարել է. «Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հետ կատարված համաձայնեցումից և փորձագիտական քննարկումներից հետո, կիրականացվի Թավրիզի աջաջնորդարանի շենքի վերանորոգումը»։