ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ես Գարանյան չեմ, իմ կապը Հայաստանի հետ միայն սրտով է»

Ապրիլի 21-ին եւ 22-ին հանրահայտ փոփ աստղ Գարուն ելույթ կունենա Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը համերգի առիթով կայացած ասուլիսում նշեց, որ «Երեւանյան հեռանկարների» ու ՀՀ ԱԳ նախարարության գաղափարն էր` ֆրանկոֆոնիային նվիրված համերգները հասարակությանը մատուցելը:

Աշխարհահռչակ երաժիշտը նշեց, որ շատ ոգեւորված է իր երեւանյան այցով, ավելի քանի 10 տարի է անցել իր նախորդ այցից: Գարուն ժամանել է Կանադայից Ֆրանսիա, ապա Երեւան, իսկ Հայաստանից կմեկնի Մոնրեալ:

Նա ասաց, որ ողջ ստեղծագործական թիմով ոգեւորված եւ երջանիկ են մեր երկիր այցելելու համար: Ինչ վերաբերվում է Երեւանում ներկայացվելիք ծրագրին, այն որակեց հեքիաթային եւ հրաշալի, ասաց, որ բացում է դասականի սահմանները. «Սա մի բան է, որ հիմքում կա ժողովրդական տարր, ազատություն, միասին ստեղծագործելու մեծ ձիրք»:

Նա տվեց Լեգրանի, Ազնավուրի, Ժակ Բրելի ու մյուսների անունները: Գարուն հումոր արեց. «Իմ անունը Գարու է, ես Պիեռ Գարանն եմ, ոչ թե Գարանյանը, իմ կապը Հայաստանի հետ միայն սրտով է…ցավոք տատիկս էլ հայ չէ»:

Նա ասաց, որ Երեւանում մի քիչ երկար է մնալու, պատճառն այս շրջանում համերգների բացակայությունն է, որոնք քովիդով պայմանավորված անսպասելի հանվեցին Եվրոպայում. «Բնական ձեւով Հայաստանում պետք է հանդիպեմ հայերին, երաժիշտներին եւ կարողանամ ինչ-որ բաներ գտնել ինձ համար: Շատ սպասում եմ համագործակցությանը, հուսով եմ, որ ինչ-որ բաներ տեղի կունենան»:

Անդրադարձ եղավ տարիներ առաջ իր մարմնավորած Քվազիմոդոյին` «Փարիզի աստվածամոր տաճարում»: «Երբ ինձ առաջարկեցին Քվազիմոդոյի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, հերոսն իմ բնավորության հակապատկերն էր, ես այդ շրջանում ջազ էի նվագում, շատ շփվում էի, միշտ ժպտում էի: Մինչդեռ պետք է խաղայի մի հերոսի, որը սիրո ու ուշադրության կարիք ուներ, եւ մարդիկ խուսափում էին նրանից: Ամեն դեպքում այդ դերն ինձ փոխեց: Հետաքրքիր է, որ մյուզիքլում բոլորը խուսափում էին ինձանից, իսկ դրսում ոգեւորված «հարձակվում» ինձ վրա…»,-ասաց Գարուն:

Նա խոսեց նաեւ արվեստի, երաժշտության մեծ ուժից. «Մենք ունենք ուժ եւ իշխանություն` մարդկանց սրտերի հետ խոսելու: Այն արտիստները, որոնք դա օգտագործում են ինչ-ինչ քաղաքական կարծիքներ արտահայտելու համար, ճիշտ չէ, մեր գործը մարդկանց տխրության դեմ պայքարելն է, նրանց երջանկացնելը, մարդկանց սրտերի ու հոգու հետ խոսելը…Ճիշտ չէ, որ մարդիկ ներքաշվեն քաղաքական անցուդարձի մեջ, իշխանություն ստանան ավելի շատ ու դա այլ ձեւով օգտագործեն»,-ասաց Գարուն:

Հայերենի մասին էլ հարց հնչեց: Նա ասաց, որ հայերենն իր ականջին գեղեցիկ է հնչում, հոսող լեզու է, իսկ ինչ վերաբերվում է ֆրանսերենին, այն սիրո լեզու է, ռոմանտիկ է, բայց շատ երաժիշտների համոզմամբ՝ բարդ է երգելու համար, այնպես չի հոսում, ինչպես անգլերենը:

Լրագրողները վերջում մեկ նախադասություն սովորեցրին Գարուին, նա հայերեն արտասանեց «Ես ուրախ եմ լինել այստեղ» եւ արժանացավ ծափահարությունների:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: