ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ հեղինակի հոդվածը ճապոներեն ժողովածուում

Գրքի խմբագիրը եւ գիտական խմբի ղեկավարը Ճապոնագիտության միջազգային կենտրոնի պրոֆեսոր (սույն թվականի ապրիլից՝ Վասեդա համալսարանի պրոֆեսոր) Հիդետո Ցուբոյն է:

Կիոտոյի (Ճապոնիա) «Րինսեն շոտեն» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Հետպատերազմյան Ճապոնիայի սպիերը» աշխատությունը, որտեղ գրականության, սոցիոլոգիայի, պատմության, կինոգիտության եւ այլ բնագավառների մասնագետ հեղինակները քննարկում են Երկրորդ աշխարհամարտից հետո ճապոնական իրականության տրավմատիկ իրադարձությունների «ժառանգությունը», հետպատերազմյան շրջանի՝ մարդկանց կյանքում խոր հետք թողած զարգացումները եւ այլն: Թեեւ գրքում տեղ գտած թեմաները բազմազան են, բոլորը քննարկում են հետպատերազմյան Ճապոնիայի «սպիացած վերքերը»: Գրքի խմբագիրը եւ գիտական խմբի ղեկավարը Ճապոնագիտության միջազգային կենտրոնի պրոֆեսոր (սույն թվականի ապրիլից՝ Վասեդա համալսարանի պրոֆեսոր) Հիդետո Ցուբոյն է:

Գրքում տեղ է գտել նաեւ Երեւանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ճապոներենի դասախոս Աստղիկ Հովհաննիսյանի «Թալիդոմիդի աղետի սպիերը» հոդվածը, որը ներկայացնում է թալիդոմիդ կոչվող դեղորայքի գործած աղետի ճապոնական փորձառությունը: Ինչպես հայտնի է, 1950-ականների վերջից 1960-ականների սկզբին թալիդոմիդի ազդեցությամբ մի շարք երկրներում, այդ թվում Ճապոնիայում, ծնվել են հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ: Աստղիկ Հովհաննիսյանի հոդվածը վերաբերում է Ճապոնիայում տեղի ունեցած աղետի մանրամասներին՝ անդրադառնալով դեղագործական ընկերությունների պատասխանատվությանը, պատահարի թողած հասարակական եւ քաղաքական հետեւանքներին, հաշմանդամության ընկալումների փոփոխություններին, մամուլում «թալիդոմիդի երեխաների» կերպարի կերտմանը եւ այլն:                            

Ա. Բ.

azg.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: