ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Արցախի պաշտոնյաները պետք է այցելեն Երևան և իրենց հուզող հարցերը վարչապետին տան փակ ռեժիմով, ոչ թե անեն ավելորդ և վնասակար հայտարարություններ»․ քաղաքագետ

Civic.am-ի հետ զրույցում արձագանքեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Արցախից հնչած հայտարարություններին։

«Պարզ տրամաբանությունն է հուշում, որ երբ ՀՀ-ի վարչապետն անում է հայտարարություն, որը ինչ-որ հարցեր է հարուցում Ստեփանակերտում, ապա դրան պետք է հետևի մի պարզ քայլ՝ Արցախի բարձրագույն պաշտոնյաները պետք է այցելեն Երևան և այդ հարցերը վարչապետի հետ հանդիպմանը փակ ռեժիմով նրան տան։ Ես վստահ եմ, որ նրանք կստանան պատշաճ և բավարարող պատասխաններ, այլ ոչ թե հարցը հանել դուրս, անել ավելորդ և վնասակար հայտարարություններ, որոնք առաջին հերթին թուլացնում են հենց Ստեփանակերտի դիրքերը»։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին երկու օրերի հայտարարությունները Արցախի խնդրի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ  հապճեպ  արձագանքի արժանացավ  հայտարարության հասցեատիրոջ՝ Արցախի կողմից՝ ի դեմս ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ խորհրդարանի։ 

Շարունակելով՝ Մեհրաբյանը շեշտեց, որ իր նշած  պարզ տրամաբանությունը «հասու չէ Արցախի ղեկավարության շատ որոշակի սեգմենտի, որոնք խելքներին զոռ տալու փոխարեն՝ լեզուներին էլ զոռ տալիս»։ «Համենայնդեպս, ինձ թույլ է տալիս նման պնդում անել հրապարակային հայտարարությունների այն տարափը, որը գալիս է Ստեփանակերտից, տարբեր մակարդակներից, հայտարարություններ, որոնք չեն դիմանում որևէ քննության»,- նշեց նա։

- Պարոն Մեհրաբյան, տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին Փաշինյանի գործածած՝ «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում» ձևակերպմանն ի պատասխան։  Որոշ շահագրգիռ ուժեր շտապեցին այն մեկնաբանել «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին» խոստովանություն։ Դո՞ւք ինչպես կմեկնաբանեք «նշաձողի իջեցում» ձևակերպումը։ Եվ երկրորդ՝ ի՞նչ կետում էր ֆիքսված Ղարաբաղի կարգավիճակի  «նշաձողը» մինչ այս, որն էլ, փաստորեն, հետայսու պետք է իջեցվի։ 
 
- Երբ որ 1998-ից  Արցախը դուրս բերվեց բանակցային ձևաչափից, նշաձողի վերաբերյալ որևէ խոսակցություն չեղավ, երբ փաստացի իջեցվեց Արցախի մասնակցության նշաձողը՝ անուղղելի վնաս հասցնելով Արցախի բանակցային դիրքերին։ Երբ Մեղրիի հաշվին «բազարներ» էին  գնում, էդ ժամանակ ևս որևէ նշաձողի իջեցման մասին որևէ մեկը ոչ միայն չէր խոսում, այլև նույնիսկ չէր էլ զկռտում, առաջին հերթին՝ հենց Արցախից, որովհետև լավ կուշտ վիճակ էր մոտները։ Հիմա այս խոսակցությունները նշաձողի վերաբերյալ ուղղակի տարօրինակ են։ Փաշինյանն ասում է՝ միջազգային հանրությունն է մեզնից ակնկալում  նշաձողի իջեցում։  Կներեք՝ իսկ այդ ի՞նչ նորություն է ասում վարչապետը, նորություն չկա իր ասածում։  Այդ՝ «նշաձողի» մասին նախադասությանը հաջորդող նախադասությունն էլ, բարի եղեք, ականջներդ բացեք և լսեք, թե ինչ է նշանակում. դա նշանակում է, որ մենք առաջին հերթին պետք է կենտրոնանանք անվտանգության և իրավունքների վրա, և դրանից բխեցվի կարգավիճակի հարցը, այլ ոչ թե արվի հակառակը։ Այսինքն՝ այս հարցերը թողած, չպետք է կառչած մնանք կարգավիճակի գերխնդրին՝ չբացատրելով, թե ինչի համար է և ինչի մասին է այն։ Այ սրա՛ մասին է խոսքը։ Ես ուզում եմ մի զուգահեռ էլ անցկացնել. միջազգային կոնյունկտուրայի փոփոխություն է տեղի ունենում երեք տասնամյակի ընթացքում, և ՀՀ դիվանագիտությունը ադապտացվում էր այդ փոփոխություններին, որովհետև դա է միակ հնարավոր տարբերակը։ Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը «միացում» կարգախոսն էր գերիշխում, հարցը պետք է լուծեր Մոսկվան՝ որպես մի մեծ  երկրի ներքին հարց, այսինքն՝ ուղղեր իր կատարած պատմական անարդարությունը։ Բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հարցը դարձավ միջպետական հարց, և բնական էր, որ այս իրավիճակում հայկական դիվանագիտությունը պետք է ադապտացներ իր նշաձողերը և, այո, հարցը տեղափոխեր ազգերի ինքնորոշման հարթություն։ Եվ, բացի այս, միջազգայնացներ հարցի կարգավորումը, և հենց դրա համար էլ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչ է սա նշանակում՝ այն, ինչ ասում էինք ինչ-որ մի ժամանակ առաջ առկա կոնյունկտուրայի պարագայոում, այսօր առկա մեկ այլ կոնյունկտուրայի պարագայում չենք կարող  մեր ասելիքը թողնել  նույնը։  Եթե այսքանը  հասկանալու համար հավելյալ բացատրություններ են պահանջվում, ապա, բարի եղեք, եկեք Երևան, հանդիպեք ՀՀ ղեկավարության հետ և տվեք Ձեր հարցերն ու ստացեք դրանց պատասխանները։ Ոչ թե աջ ու ձախ շաղ տվեք ձեր առկայծող մտքերը։  

- Երեկ Արայիկ Հարությունյանը հանդիպել է և առկա իրավիճակը քննարկել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ...

- Լավ է արել՝ հանդիպել է, ում հետ ուզում է՝ հանդիպի, բայց նրան հուզող հարցերի պատասխանները տալու են  ոչ թե Բակո Սահակյանն ու մյուսները, այլ ՀՀ վարչապետը։  Եվ այնպես չէ, որ Արայիկ Հարությունյանը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին, տեղը չգիտի կամ էլ հեռախոսի համարը չունի։ Այս անպատասխանատու պահվածքը, կրկնում եմ, կարող է շատ թանկ նստել բոլորիս վրա և առաջին հերթին՝ Արցախի։  Սա ուղղակի դատապարտելի է։ 

- Արցախից հնչող մեկնաբանությունները ոմանք մեկնաբանում են այսպես՝ Արցախն այսպիսով փորձում է ընդգծել իր սուբյեկտայնությունը, միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը, ասել, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը չէ, որ պետք է լուծեն իրեն վերաբերող հարցերը։ 

- Սուբյեկտայնությունը ուժեղացնելու համար պետք է համարժեք լինել առկա իրավիճակին, փոփոխվող կոնյունկտուրային և հասկանալի լինել միջազգային լայն խաղացողների համար, որպեսզի սուբյեկտ լինելդ լինի բոլորի համար հասկանալի։  Եվ հաշվի չառնել առկա իրողությունները՝ կարող է բերել մեծ ողբերգության։ Եվ երկրորդ. որևէ մեկը Արցախին կամ հայ ժողովրդին չի արգելում հետապնդել իր շահերը։ Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ հետապնդման գործիքակազմը չի կարող չադապտացվել նոր իրողություններին։ Սուբյեկտայնությունը քառակուսիության, պնդաճակատության հետ որևէ կապ չունի, հասկանո՞ւմ եք։ Քառակուսին քառակուսի է, պնդաճակատը՝ պնդաճակատ, սուբյեկտը՝ սուբյեկտ, և դրանք չեն հատվում միմյանց։ 

- Կարծես հասկանալի չէ նաև այս հանգամանքը. խոսվում է Արցախի  ժողովրդի իրավունքների և անվտանգության սպասարկման մասին՝ դրանից բխեցնելով  կարգավիճակի հարցը, ինչպե՞ս է դա հնարավոր, մի՞թե  կարգավիճակը չէ առաջնայինը, որն էլ պետք է երաշխավորի  Արցախի անվտանգությունն ու իրավունքները։ 

- Բացատրեմ՝  մենք խոսում ենք իրավունքից և անվտանգությունից, և պարզ է, որ իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը հարուցում է Ադրբեջանը։ Այո՛, հայկական կողմի առաջնահերթ խնդիրն է միջազգային ճնշում գործադրել ընդդեմ Ադրբեջանի՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների և անվտանգության։ Դա այն լեզուն է, որով մենք կարող ենք հաղորդակցվել  միջազգային հանրության առաջնահերթություններին։ Եվ այստեղ Ադրբեջանն արդեն խնդիր է ունենալու, շատ պարզ պատճառով, որովհետև  դա մի երկիր է, որտեղ հենց ադրբեջանցիների՛ իրավունքներն ու անվտանգությունը չեն երաշխավորվում։ Եվ եթե Ադրբեջանի անկարողությունը դառնում է ցցուն այդ պարագայում, ապա դրանից է արդեն բխելու կարգավիճակը։ Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր դիրքավորումը փոխենք այնպես, որ դառնանք պրոբլեմի լուծման մաս, այլ ոչ թե պրոբլեմի մաս։  

- Իսկ ստեղծված  իրավիճակում անվտանգության և իրավունքների սպասարկման երաշխավորն ո՞վ պետք է լինի։ Արդյոք միայն ռուս խաղաղապահնե՞րը, թե՞ նոր երաշխավորներ պետք է ներգրավել։ 

- Ահա հենց այս հարցերն էլ պետք է  դառնան բանակցությունների առարկա։ Այսինքն՝ բանակցություններով մենք մեր ակցենտները, ալգորիթմները պետք է փոխենք, այո, մենք պետք է խոսենք նաև այս և այլ հարցերի մասին։ Կա՞ այս հարցի պատասխանը՝ չկա, ուրեմն պետք է խոսենք։  Իսկ մենք ասում ենք՝ չէ՛, մենք միայն ստատուսից ենք խոսում, եթե ոչ, ապա մեզ հետաքրքիր չի մնացածը: Դե եթե հետաքրքիր չի, միջազգային հանրությունն էլ կասի՝ ձեր հերն էլ անիծած, դո՛ւք էլ, ձեր ստատուսն է՛լ, հիմա չի՛ լինելու ստատուս։ Իսկ դրան հաջորդող քայլը ո՞րն է  լինելու։ Ուզում ենք Փառուխի նման կտոր-կտոր գան ու տանե՞ն։ Այսինքն՝ բանակցային գործընթացն ինքնին զսպող գործոն է ընդդեմ Ադրբեջանի կողմից տարվող բռնության քաղաքականության։ Այժմ գանք ռուս խաղաղապահներին. ՌԴ-ն պետք է զրկվի ԼՂ-ում գետնի վրա ունեցած խաղաղապահ մոնոպոլիայից։ Այնտեղ պետք է առնվազն ապահովվի արևմտյան դիտորդների ներկայությունը,  պետք է դիտորդական առաքելությունն իրականացվի նաև տեխնիկական միջոցներով։ Այսինքն՝ ռուսներն այնտեղ չպետք է ունենան մոնոպոլ դիրքեր, որովհետև դա թույլ է տալիս նրանց  հայկական շահերի հաշվին, այնպես, ինչպես Փառուխում եղավ, գործարքի գնալ Ադրբեջանի հետ՝ մեզնից պոկելով ու  կտոր-կտոր կերակրելով ադրբեջանցիներին։ 

Հեղինե Մանուկյան 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: