ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական Զատիկ

«Զատիկ» բառի ծագման հետ կապված կան մի քանի տարբերակներ և բացատրություններ, որոնցից յուրաքանչյուրն ակամա բացատրում է նաև տոնի ծագման վարկածը:

Անդրադառնալով բառի հայերեն բացատրությանը, հանգում ենք երկու տարբերակի: Առաջինի դեպքում ստացվում է, որ «զատիկ» բառն առաջացել է «զատել» բայից և նշանակում է բաժանել, տարբերել, զանազանել: Այս բացատրությունն է հիմնականում ընկած Զատիկ տոնի ծագման բոլոր վարկածներում:

Շատերիս համար հայկական Զատիկը քրիստոնեական տոն է, որը նշում ենք մարտի 21-ից ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում: Եվ իհարկե, մեծամասնությունը տեղյակ է Զատիկի օրվա ավանդույթներին և տոնի մեկնությանը: Իսկ ահա բառի ծագման, հեթանոսական նախապատմության և աշխարհում ընդունված ավանդույթների մասին ստորև:

Սակայն մյուս դեպքում առաջ է գալիս գրաբար հայերենը, որտեղ ինչպես գիտենք կարող ենք հանդիպել «զ» նախդիրով սկսվող մի շարք բառերի, օրինակ՝ «զիմաստություն», «զխրատ»: Նույն կերպ գրաբարում եղել է «զհատիկ» բառը, որը նշանակությամբ նույն «հատիկ»-ն է՝ խորհրդանշելով սերմը, հատիկը, որը ցանում են հողում: Սակայն ժողովրդի մեջ պահպանվել է «զատիկ» տարբերակը:

Անդրադառնալով օտարալեզու տերմիներին, կարող ենք ասել, որ եբրայերենում «զատիկ» բառը նույնպես նշանակում է զատել, հեռացնել: Հունարենում օգտագործվում է πάσχα՝ պասկա, որը նշանակում է գաղթ, ըստ էության կրկին ունենալով նույն՝ տարանջատել իմաստը: 

Քրիստոնեության ի հայտ գալու հետ մեկտեղ, անհրաժեշտություն էր ստեղծվում նոր տոների, նոր կարգերի հաստատում: Սակայն այդ գործընթացն այնքան էլ հարթ տեղի չի ունեցել: Քանի որ դժվար էր ժողովրդի շրջանում հայտնի և սիրված հեթանոսական տոները փոխարինել նոր տոներով: Ուստի որոշում է կայացվում թողնել առավել սիրված տոնակատարությունները, սակայն տալ նոր՝ քրիստոնեական գաղափարախոսություն, վերաիմաստավորել դրանք: Նման պահպանված տոները հիմնականում ունենում են խաղային տարրեր, քանի որ դրանք առավել մնայուն և սիրված են եղել թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից: Բացի Զատիկի տոնից, լավ օրինակ է նաև Վարդավառը:

Զատիկի նախաքրիստոնեական տարբերակը կապված է եղել Անահիտ աստվածուհու հետ: Նա եղել է պտղաբերության, ծննդաբերության, նաև ռազմի աստվածուհին: Եվ վերոնշյալ «զհատիկ» և «հատիկ» բառերի բացատրությունը կապված է հենց այս տոնի հետ՝ սերմը, հատիկը խորհրդանշելով որպես պտղաբերություն: Հեթանոսական Անահիտ աստվածուհուն նվիրված տոնը խորհրդանշում էր նաև մայր բնության շրջապտույտը, անընդհատ ընթացքի մեջ գտնվող ցիկլը, մայր հողի պտղաբերությունը: 

Քրիստոնեության ազդեցությունը

Քրիստոնեական հայկական Զատիկը շարժական տոն է և հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնանային գիշրահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը: Այն ընկնում է մարտի 21-ից մինևչ ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում: 

Ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչել է՝ Զատիկ: Տոնը Քրիստոսի և մարդկության միջև հաշտություն հաստատելու նպատակ է ունեցել: Իսկ մարդկության միակ փրկությունը Աստված տեսել է իր զավակի զոհաբերությամբ: Քրիստոսի հարությունն էլ հենց համարվում է տոնի զատման, բաժանման իմաստը: Նկատի ունենալով զատում, հեռացում չարից և դիվականից՝ տարբերակելով և ընտրելով բարին ու լուսավորը:
Այդ օրը քրիստոնյաները ողջունում են միմյանց «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Տոնական ուտեստներ

Տոնական սեղանի և ճաշացանկի մաս են կազմում ձուկը, եփված և ներկված ձվերը, չամիչով փլավը: Անկախ հեթանոսաքրիստոնեական տարբեր բացատրություններից՝ տոնական սեղանը դարեր շարունակ մնացել է նույնը: Սակայն հեթանոսական բացատրություն մեզ հասել է միայն ներկվող ձվերի վերաբերյալ:
Հեթանոսական տոնակատարության ժամանակ ընդունված էր ձվերը ներկել բազմագույն հազարան բլբուլի կամ սիրամարգի գույներով: Բանն այն է, որ հենց այդ օրն էր հազարան բլբուլը բացում իր թևերը՝ իր թևերի պես գունեղ դարձնելով շրջապատող ամեն ինչ:

Մինչդեռ քրիստոնեական Զատիկի օրը, քրիստոնյաները ձվերը ներկում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է Հիսուսի արյունը՝ թափված մարդկության փրկության համար: Քրիստոնեության մեջ ձուն ունի Երկրի և նոր կյանքի խորհուրդը: Ի դեպ ներկված ձվերն ընդունված էր դնել նախօրոք աճեցված «ածիկի» մեջ: Այն ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: 

Հայկական Զատիկի ավանդական կերակրատեսակներից է նաև չամիչով փլավը՝ բրնձի ամբողջ հատիկները դա մաքրությունն է, իսկ չամիչները դրանք հավատացյալներն են (կամ առաքյալները), որոնք ավելի քիչ են և տեսանելի, սակայն ամբողջ ճաշատեսակին քաղցրություն են տալիս քիչ լինելով հանդերձ:

Մյուս կերակրատեսակը դա ձուկն է: Հունարեն իխտուս՝ ΙΧΘΥΣ, բառը թարգմանվում է որպես ձուկ և իրենից ներկայացնում է հապավում: Այն կազմված է հունարեն Հիսուս Քրիստոս Աստծո Որդի Փրկիչ բառերից (Ἰησοὺς Χριστὸς Θεoὺ Υιὸς Σωτήρ): Այն քրիստոնեության ամենահին խորհրդանիշներից  է, որը նորադարձ քրիստոնյաները օգտագործում էին միմյանց գտնելու և ճանաչելու համար: Քանի որ սկզբնական շրջանում իրենց անձը բացահայտելու դեպքում կենթարկվեին հալածանքների: 

Մինչ Խորհրդային կարգերի հաստատումը հայկական Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունն ու ուտեստը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը: Այդ օրը մատաղ ուտելը պարտադիր էր բոլորի համար, քանի որ մարդիկ հավատում էին, որ ով այդ մատաղից չի ուտւմ, ամբողջ տարին իրավունք չունի միս ուտելու։ Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: