ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վազե՞լ, թե՞ քայլել

Վազել կամ քայլել սիրող ու դրանցով զբաղվող մարդիկ սովորաբար լինում են առողջ ու սթրեսադիմացկուն: Վազելն ու քայլելը հավասարապես կարող են դրական ազդել ձեր մարմնի և հոգու առողջության վրա, սակայն կարևոր է հասկանալ, թե դրանցից որն է ձեզ առավել համապատասխան:

Վազե՞լ, թե՞ քայլել

Վազել կամ քայլել սիրող ու դրանցով զբաղվող մարդիկ սովորաբար լինում են առողջ ու սթրեսադիմացկուն: Վազելն ու քայլելը հավասարապես կարող են դրական ազդել ձեր մարմնի և հոգու առողջության վրա, սակայն կարևոր է հասկանալ, թե դրանցից որն է ձեզ առավել համապատասխան: Մեր օրերում առողջ ապրելակերպը դարձել է շատ թրենդային և տարածված, ինչը շատ ողջունելի է: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի գիտակից են և, հետևաբար, առավել մեծ ուշադրություն են հատկացնում իրենց սեփական կարիքներին: Իսկ մարզված լինելը, առողջ սնվելն ու ներկա պահով ապրելն այն հիմնական կարիքներից են, որ մարդ արարածը կարող է ունենալ:

Վազելն ու քայլելն այն ամենապարզ ու հավելյալ միջոցներ չպահանջող սպորտաձևերից են, որոնցով կարելի է մշտապես զբաղվել և ավելորդ պատճառաբանություններ չհորինել ծուլությունն արդարացնելու համար: Թե՛ վազքը, թե՛ քայլքը, կարող են դառնալ մեր ապրելակերպը, որով կարող ենք լուծել մի շարք խնդիրներ՝ կապված առողջության, մարմնի և տրամադրության հետ: Դրանք կարող են մեծ էներգիա տալ, օգնել բարելավել սրտի և նյութափոխանակության աշխատանքները, ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև խանգարող ու անպետք մտքերից:

Թեև այս երկու սպորտաձևերն էլ շատ դրական հատկություններ ունեն, սակայն կարևոր է կողմնորոշվել՝ որն է առավել ձեզ համապատասախան, և ինչպես կարող եք ավելի արդյունավետ դրանցով զբաղվել:

Վազք

Եթե դուք ցանկանում եք արագ կերպով ազատվել ավելորդ քաշից, վազքը հենց այն է, ինչ պետք է ձեզ: Վազելու ընթացքում մարդը 1 րոպեում ավելի շատ կալորիա է այրում, քան՝ քայլելու ընթացքում: Եթե վազելու դեպքում 30 րոպեում մենք կարող ենք այրել 396 կալորիա, քայլելու դեպքում այրված կալորիաները կլինեն 228: Ամեն դեպքում, ծանրաբեռնված ու պարբերական վազքն ունենում է նաև քաշի ավելացման էֆեկտ: Դա պայմանավորված է նրանով, որ մարմնի մկաններում արտադրվող գլիկոգենի քանակը մեծանում է, և մկանները սկսում են նույնպես մեծանալ: Բացի դրանից՝ արագ այրված կալորիաներն արագ վերականգնվելու հատկություն ունեն, ու վազքի արդյունքում առաջացած լավ ախորժակը կարող է ոչ այնքան դրական հետևանքների հանգեցնել: Այնպես որ, այս հարցում պետք է ճիշտ կանոնակարգել վազքի չափն ու դրան համապատասխան սննդակարգը:

Լուսանկարը՝ Ջեննի Հիլի

Վազելը կարող է լավացնել ձեր նյութափոխանակությունը և նպաստել թոքերի աշխատանքի բարելավմանը: Սակայն հարկ է նշել, որ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ շատ ծանրաբեռնված վազքը նրանց հակացուցված է: Ընդհանրապես, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ վազքով զբաղվելուց առաջ պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ:

Կարևոր է նաև հաշվի առնել, որ ոչ գրագետ ու ծանրաբեռնված վազքը կարող է նաև մկանային վնասվածքների պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով, վազքով զբաղվելուց առաջ պետք է հաշվի առնել թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունները, և պատշաճ ձևով նախապատրաստվել դրան:

Քայլք

Նման հին ասացվածք կա. «նրանք, ովքեր շատ են քայլում, երկար են ապրում»: Քայլելու դեպքում կալորիները համամետաբար դանդաղ են այրվում, քան՝ վազելու, սակայն քայլելու առավելությունները շատ են: Քայլքն ինքն իրենով դժվար է սպորտաձև համարել, եթե այն չի իրականացվում, օրինակ, արշավների տեսքով: Սակայն, անկախ նրանից,  թե որտեղ ու ինչ հանգամանքներում եք քայլում, այն միանշանակ դրականորեն կարող է ազդել ձեր առողջության ու ինքնազգացողության վրա:

Քայլելը հակացուցումներ գրեթե չունի, դրանով կարող են զբաղվել բոլոր տարիքային խմբերն ու առողջական խնդիրներ ունեցողները: Այն լավացնում է շնչառությունը, դրականորեն է ազդում թոքերի ու սրտանոթային համակարգի վրա: Շատ բժիշկներ մի շարք հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս երկար ու շատ քայլել: Երկար քայլող մարդիկ ավելի դանդաղ, բայց ավելի հիմնավոր կերպով են ազատվում ավելորդ քաշից: Այս դեպքում կալորիաները դանդաղ են այրվում, դանդաղ էլ վերականգնվում են:

Քայլելու առավելությունների շարքում ամենագլխավորը ցանկացած իրավիճակում դրանով զբաղվելու համրարավետությունն ու այլ գործողությունների հետ համատեղելիությունն է: Օրինակ, կարելի է որևէ նոր քաղաքի ծանոթանալ քայլելու միջոցով,  քայլելով գնալ գնումներ կատարելու, հանդիպել ընկերներին ու միասին քայլել և այլն: Այս գործողությունների շարքը կարելի է անընդհատ շարունակել, սակայն ամենօգտակար, արդյունավետ ու հետաքրքիր քայլելու տարբերակը, իհարկե, արշավելն է:

Այս դեպքում քայլելն իսկապես վերածվում է սպորտաձևի, որը նաև հնարավորություն է ընձեռնում լինել բնության գրկում ու վայելել այնպիսի տեսարաններ, որոնք մեր առօրյա կյանքում չենք կարող տեսնել: Արշավների դրական ազդեցությունների մասին երկար կարելի է խոսել, սակայն ամենագլխավոր առավելությունն այն է, որ այս ապրելակերպը միաժաման մեծ ազդեցություն է թողնում մարդու մարմնի ու հոգեկան վիճակի վրա:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։

https://www.armgeo.am/running-vs-walking/

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: