ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻԻՀ առաջնորդը նշել է.Իսլամական համակարգը, ժողովրդի վրա հենվելով, հաղթահարել է շատ դժվարություններ և կանցնի նաև այս փուլը

ԻԻՀ գերագույն առաջնորդը երեկ երեկոյան մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշելով, որ երկրի բոլոր հարցերը հնարավոր է լուծել և անդրադառնալով տարվա կարգախոսին, նշել է. «ԻԻՀ ուժի գալակտիկան և տարբեր ոլորտներում դրա ձեռքբերումներն Իրանին գրավիչ մոդելի են վերածել այլ ժողովուրդների համար»:

ԻԻՀ գերագույն առաջնորդը հավաստիացրել է. «Այս ձեռքբերումները և մյուս օիրինակները, ինչպես՝ տարածաշրջանում Իրանի ռազմավարական և բարոյական ազդեցությունն Իսլամական Հանրապետությանը վերածել են գրավիչ մոդելի»: parstoday.com-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Այն, որ գոռոզ ամերիկացիները հստակորեն խոստովանում են, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, շատ կարևոր է և չպետք է մոռանալ»: Այաթոլլահ Խամենեին նշել է. «Պաշտոնյաները ոչ մի կերպ չպետք է սպասեն միջուկային խնդրի լուծմանը և պետք է խնդիրները լուծելուն ուղղված քաղաքականությունը ծրագրեն ըստ երկրի իրականության»: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը միջուկային բանակցություններին մասնակցող պաշտոնյաներին հեղափոխական, հավատացյալ և նվիրված  բնութագրելով և գոհունակություն հայտնելով ճնշումների և ծավալապաշտական քաղաքակնաության նկատմամբ բանակցող պատվիրակության դիմադրության կապակցությամբ, նշել է. «Դիմացի կողմը չկատարեց իր խոստումը և հրաժարվեց ՀԳՀԾ-ից: Այսօր նա ելք չունի և հայտնվել է  փակուղում: Իսկ Իսլամական համակարգը, ժողովրդի վրա հենվելով, հաղթահարել է շատ դժվարություններ և կանցնի նաև այս փուլը»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: