ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մի քարի պատմութիւն

Ջիլիզայի շիրիմաքարը

Շահէն Յովսէփեան

Լոռի մարզի հիւսիսային ծայրամասում եւ Վրաստանի սահմանի մօտ գտնւում է Ջիլիզա գիւղը, որի տարածքում գտնւում է Ս.Աստւածածին եկեղեցու աւերակները:

Ջիլիզայի Ս.Աստւածածին եկեղեցի

Եկեղեցու ներսում պահպանւում է հետաքրքիր վիմագիր արձանագրութիւնով մի շիրիմաքար, որի ուսումնասիրութիւնը պարզում է, թէ այն եկեղեցու տարածքն է տեղափոխւել մէկ ուրիշ վայրից, պահպանելու նպատակով, ուստի շիրիմաքարի նախնական վայրը անյայտ է:

            Շիրիմաքարի վրայի քանդակները եւ վիմագիր արձանագրութիւնը կատարւել են  նրբութեամբ, որը վկայում է, նրա պատկանելը ինչ որ ազնւականի, որի անունը հաւանաբար նշւած է եղել քարի վերեւի մասը, որը բացակայում է:

Շիրիմաքարը սրբատաշ քարից է, որի աջ կողմում գտնւում է զարդաքանդակ խաչի պատկեր իսկ ձախ կողմում վիմագիր արձանագրութիւն է, որից պահպանւել է վեց տողերը, որովհետեւ շիրիմաքարի վերեւի մասը բացակայում է: Խաչի պատկերը ներառւած է շրջանակի մէջ, որի շուրջը գտնւող ազատ տարածքը եւս լցրած է զարդաքանդակով: Շիրիմաքարը ունի գեղեցին եւ նուրբ բուսական հիւսւածքով շրջանակ, որի մէջ է ներառւած խաչի պատկերը եւ արձանագրութիւնը:

Շիրիմաքարի վրայի վիմագիր արձանագրութիւնը ընթերցւել եւ վերլուծւել է յուշարձանագետ Սամւէլ Կարապետեանի միջոցով, ըստ հետեւեալին «...ՍԱ ԷԼԱՒ ԳՆԱՑ ԳԵՂԱՄԱՅ | ԵՐԿԻՐՆ Ի ԴՈՒՌՆ ՇԱՀ ԱՊԱԶԻՆ ԵՒ ՃԱՆ|ԱՊԱՐՀԻՆ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԿ[ԵԱ]Լ ԷԻՆ ՁԳԵԼ|ԻՆ ԾՈՎՆ ԼՈՒՍ ԻՓԵԱԼ ՅԱՅՏՆԻ ԷԼԱՒ ԳՏԱՔ ԲԵՐԵԱԼ ԵԴԱՔ ՏԱՊԱՆԻՍ»:

            Քարի վրայ յիշատակւած «ԳԵՂԱՄԱՅ ԵՐԿԻՐՆ Ի ԴՈՒՌՆ ՇԱՀ ԱՊԱԶԻՆ» նախադասութիւնը պարզում է, որ շիրիմի տէրը ճամբորդել է Գեղամայ երկիր Շահ Աբբաս Ա.  (1588-1629 թթ) թագաւորին հանդիպելու նպատակով, որը եւս ապացոյց է թէ նա պիտի ինչ որ բարձրաստիճան անձնաւորութիւն եղած լինի: Ըստ պատմական տեղեկութիւնների Շահ Աբբասը 1607 թւականին սոյն տարածքում հիւրնկալւել է Մելիք Շահնազարեանի տանը:

            Իսկ «ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԿԵԱԼ ԷԻՆ ՁԳԵԼԻՆ ԾՈՎՆ» նախադասութիւնից պարզ է դառնում, որ նա ճանապարհին աւազակների կամ թշնամիների միջոցով սպանւել եւ նրան ծովն են նետւել, որը եղել է Սեւանա լիճը: Ուստի նկատի առնելով այդ երկու նախադասութիւնները, շիրիմաքարը պիտի պատկանի 1607 թւականին:

            Իսկ Ջիլիզա գիւղը հեռու է Գեղամա (Սեւանա) ծովից, որտեղ շիրիմաքարի տէրը սպանւել է եւ պարզ չէ թէ ինչպէս է սոյն քարը յայտնւել Ջիլիզա գիւղում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: