ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Որոտանի կիրճի ուրվականները

Հայաստանում կան շատ վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ուղղակի դրանք պետք է բացահայտել և կարողանալ պատշաճ կերպով ներկայացնել: Գեղատեսիլ Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր: Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնական և պատմա-մշակութային հուշարձաններով:

Հայաստանում կան շատ վայրեր, որոնք կարող են միանգամայն գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, ուղղակի դրանք պետք է բացահայտել և կարողանալ պատշաճ կերպով ներկայացնել: Գեղատեսիլ Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր: Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնական և պատմա-մշակութային հուշարձաններով: 


Հին Խոտ

Հին Խոտ

Հին Խոտ գյուղատեղին Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է եղել: Գյուղը գտնվում է ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են տուֆային հրաբխային ապարներում ձևավորված քարանձավները: Ավելի ուշ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այս պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում: Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր սարավանդի՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա, շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։


Հին Խոտ գյուղը / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Գյուղը բնակեցված է եղել մինչև 1970-ականները, այնուհետև տեղաբնակները տեղափոխվել են նոր՝ ավելի հարմար և հարթ տարածք, հին գյուղից դեպի հյուսիս, որն էլ ներկայիս Խոտ գյուղն է հանդիսանում: Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։ Ավանդույթի համաձայն՝ այս եկեղեցու զանգից է առաջացել նաեւ ամբողջ մարզի Զանգեզուր անվանումը: Ըստ վարկածներից մեկի՝ այս զանգը շատ հզոր հնչողություն ուներ, եւ Զանգեզուր տեղանունն առաջացել է «Զանգ զոր» բառերից, այսինքն՝ հզոր զանգ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այն առաջացել է «Զանգերն իզուր են» բառակապակցությունից:


Որոտանի կիրճի լքված գյուղերը, Հին Խոտ

Պատմական արձանագրությունները վկայում են, որ Խոտը հանրահայտ Տաթևի վանքի հարկատու գյուղերից մեկն է եղել, և 1205 թվականին Խաղբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրաբերել է Տաթևի վանքին: Հին Խոտի հյուսիս-արևելյան մասում, բարձր ձորափին է գտնվում Խոտի վանքը, հնագույն մի շինություն՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Գյուղում կա նաև, հավանաբար, 17-րդ դարի 2-րդ կեսին կառուցված Մրգաձորի Խաչ կոչվող մի եկեղեցի, որն, ըստ ավանդույթի, կառուցել է պարսիկ տիրակալ Շահ-Աբասի հարեմից փախած մի հայուհի:

Հին Շինուհայր

Շինուհայրը Սյունյաց լեռնաշխարհի հինավուրց բնակավայրերից է և նույնքան հին է, որքան հայոց աշխարհը: Տարբեր ժամանակներում այն հայտնի է եղել Հայրաշեն, Շինոյ-հերք, Շնհեր (այսինքն՝ գյուղերի, շեների հայր) անուններով:
Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի մեջ մտնող այս գյուղը, Ստեփանոս Օրբելյան պատմիչի վկայությամբ 5-րդն է եղել Տաթևի վանքին տրվելիք հարկային ցուցակում: Ներկայումս էլ Շինուհայրը մեծ գյուղ է և բնակչության թվով ամենամեծ գյուղական համայնքն է Սյունիքի մարզում:
Գյուղի տարածքը հարուստ է նյութական մշակույթի մնացորդներով (գյուղից 6 կիլոմետր արևմուտք, հին Շինուհայր – հին Հալիձոր ճանապարհից աջ գոյություն ունի Ք.ա. 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, ինչը վկայում է, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս Վանի կամ Երվանդունիների թագավորությունների ժամանակներից):
Մինչև Վարդանանց պատերազմը (450-451թթ.) Շինուհայրը հարթ տեղում է գտնվել՝ Փոքր Տափում, որից հետո գյուղն իջել է Որոտանի կիրճը:


Որոտանի կիրճի լքված գյուղերը

Արաբական աղբյուրներում Շենհեր Շինուհայրը հիշատակվում է Քիլաբ անվամբ: Մաշտոցի անվան մատենադարանում պահվող մի ձեռագիր վկայում է, որ Շենհերը 7-8-րդ դարերում խոշոր գյուղ է եղել, երբ Աղվանից իշխան Վարազ Տրդատի դուստր Շահանդուխտը այն նվիրել է Տաթևի Սուրբ եկեղեցուն:
Գյուղը հայտնի է եղել ոչ միայն իր մեծությամբ ու հզորությամբ, այլև՝ մշակույթի ու գրչության օջախներով: Այն ունեցել է եկեղեցուն կից ծխական դպրոց:


Հին Շինուհայր

Շենհերի գրիչների և ծաղկողների մասին տեղեկություններ ենք ստանում այնտեղ ստեղծված 17-րդ դարի գրչագրերից: Ձեռագրեր են ստեղծվել թե՛ Ս. Ստեփանոս եկեղեցուն կից գրչատանը, և թե՛ Կուսանաց անապատում: Հայտնի են գրչատան ուսուցիչ վարպետ տեր Մովսեսը, վանքի առաջնորդ Արիստակես վարդապետը:
Շինուհայրցիները գործուն մասնակցություն են ունեցել 1918-21 թթ Զանգեզուրի հերոսամարտերին:

 

Հին Հալիձոր

Հալիձոր գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է։ Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ.։


Որոտանի կիրճի լքված գյուղերը

Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը։
Գյուղից 2 կմ դեպի հարավ-արևմուտք նշանավոր Հարանց Անապատն էր գտնվում, իսկ շրջակայքում «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Հին Հալիձոր» գյուղատեղին, «Պողոս-Պետրոս» մատուռը, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին՝ այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265թ. կալվածագիր արձանագրությունը։
Գյուղում է գտնվում կանգուն Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թ., ոչ հեռու՝ Հալիձորի Սբ. Աստվածածին կամ «Կուսանաց անապատ» վանքը։

 

Հարժիս

Հարժիսը հին գյուղ է (նախկինում` Յայջի): Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում այն հիշվում է իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ: Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում` Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ: Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով. Հարավից Որոտանի ձորն իջնող անանցանելի ուղղաձիգ ժայռն է: Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է:


Տապանաքար Հին Հարժիս գյուղում

Գյուղացիները զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող` աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա) միջոցով:  Գյուղը չէր երևում ոչ սարահարթից, ոչ էլ Որոտան գետի ափով անցնող ճանապարհից: Դա մի բնական թաքստոց էր` ժամանակի հրամայականով: 1931 թվականի երկրաշարժից գյուղն ավերվել է` բարեբախտաբար առանց մարդկային զոհերի:

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։

https://www.armgeo.am/abandoned_villages_of_vorotan_gorge/


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: