ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի տնտեսական հաջողությունները՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում

Հիրավի, տնտեսական կայուն զարգացման ցուցիչների մասին է վկայում այն փաստը, որ միայն 2022 թվականի առաջին երկու ամսում Իրանն աշխարհի առաջատար 10 արտադրող երկրների մեջ ամենաբարձր աճն է արձանագրել:

Մինչ քաղաքակիրթ աշխարհի ընտրովի ուշադրությունը սեւեռված է ռուս-ուկրաինական հակամարտության վրա՝ Իրանը գրանցում է տնտեսական որոշ հաջողություններ: Այդ մասին են բարձրաձայնում իրանական հասարակական եւ պաշտոնական շրջանակները: Ապրիլ 2-ին Իրանի ռադիոհեռուստատեսությամբ՝ երկրի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեհ Մեհրը հայտնեց, որ Իսլամական հեղափոխությունից 43 տարի անց արդյունաբերական սարքավորումների ոլորտն 85% ինքնաբավության է հասել նավթի, գազի եւ նավթաքիմիական արդյունաբերության համար պահանջվող սարքավորումների արտադրության հարցում: Հարկ է նշել, որ արդյունաբերական սարքավորումների տեղայնացումը շարունակում է մնալ ավելի քան 1200 միլիարդ բարել հում նավթի պաշար ունեցող Իրանի նավթարդյունաբերության ոլորտի օրակարգում:

Հետաքրքրական է, որ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջինի գնահատմամբ էլ նավթահանքերում ձեռնարկված արդյունավետ միջոցների շնորհիվ, ներառյալ ցամաքային եւ ծովային, նոր հորատանցքերի հորատումը, նավթահավաք կենտրոնների վերակառուցումն ու արդիականացումը, այսօր Իրանի նավթի արդյունահանման հզորությունը հասցրել է մինչեւ նախապատժամիջոցային ժամանակաշրջանի՝ ավելի քան 3,8 մլն բարելի: Ակնհայտ է, որ դրանում որոշակի նշանակություն ունեն նոր շուկաների բացահայտումը, պայմանագրերում տարբեր մեթոդների կիրառմամբ նավթի վաճառքի ավելացումը:

Հիրավի, տնտեսական կայուն զարգացման ցուցիչների մասին է վկայում այն փաստը, որ միայն 2022 թվականի առաջին երկու ամսում Իրանն աշխարհի առաջատար 10 արտադրող երկրների մեջ ամենաբարձր աճն է արձանագրել: Ըստ Իրանի հանքարդյունաբերության զարգացման կազմակերպության տվյալների, այս տարվա հունվարին եւ փետրվարին, իրանական անզուտ պողպատի ընդհանուր արդյունահանումը հասել է 5,3 միլիոն տոննայի: Փետրվարին Իրանում պողպատի արդյունահանումը հասել է 2,5 մլն տոննայի, ինչը 3,7 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս տվյալները հետաքրքրական են դառնում, եթե նկատի ունենանք, որ Պողպատի համաշխարհային ասոցիացիայի 64 անդամի ընդհանուր արտադրությունը հասել է 299 միլիոն տոննայի, ինչը 5,5 %-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մինչդեռ նույն ժամանակահատվածում պողպատի արտադրությունը նվազել է Չինաստանում 10%, Բրազիլիայում՝ 5,8 %, Թուրքիայում՝ 5,7%, իսկ Ճապոնիայում՝ 2,4 %:

Ինչ խոսք, տնտեսական հաջողությունները հիմք են տալիս երկրի համապատասխան ենթակառուցվածքներում զարգացման նոր հնարավորություններ տեսնելու: Ահա թե ինչու օրերս Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին կարեւորել է այն, որ Իրանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում, եւ որեւէ ագրեսոր, որը մտադիր է հարձակվել երկրի վրա, կբախվի Իրանի զինված ուժերի վճռական պատասխանին:

Այսպիսով, դանդաղ քայլերով, սակայն տնտեսական զարգացման նոր հնարավորություններ են առաջացել Թեհրանի համար, որոնք կարող են իրանական 1402 թվականի արդեն ընթացիկ տարում խոստումնալից դառնալ: Թերեւս այդ տնտեսական քաղաքականությամբ կարելի է բացատրել այն, որ Իրանի կառավարության նոր որոշմամբ՝ օտարերկրյա ներդրողներին կացության տրամադրման ժամկետը երեքից հասցվել է հինգ տարվա, իսկ այդ նպատակով պահանջվող ներդրման չափը 250 հազար դոլարից հասցվել է 90 հազար եվրոյի: Հարկ է նշել, որ տնտեսապես զարգացող եւ ֆինանսական հոսքերի հարցում կայուն հարեւան Իրանը կարող է օգտակար դառնալ ՀՀ տնտեսության մեջ հնարավոր նոր ներդրումներով:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

azg.am

որդել Է ՏԱՍՍ-ը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: