Շնորհավոր Ապրիլի 7, սիրելի՛ մայրեր

Այսօր Ավետման օրն է՝ մայրության տոնը «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը։
Սիրելի իրանահայ կանայք, մայրեր, քույրեր <<Հայ Մշակութային Հասրակական ֆորումը>> և <<Ս․Մարիամ Աստվածածին>> բերեգործական միության վարչությունը և <<Հայազդ>> լրատվական կայքի խմբագրությունը ջերմորեն շնորհավորում են Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Մաղթում ենք Ձեզ՝ կանացի երջանկություն, առողջություն, մայրական բերկրանքի բազում պահեր:
Համոզված ենք որ, որ Դուք շարունակելու եք հայապահպան և ազգապահպան Ձեր առաքելությունը, քանզի մշտապես շրջապատված եք ընտանիքի ու մեր ազգի աջակցությամբ ու սիրալիր հոգածությամբ:
Շնորհավոր Ապրիլի 7, սիրելի՛ մայրեր
Եղեք առողջ ու երջանիկ:
<<Հայ Մշակութային Հասարակակն Ֆորում>>-ի և <<Ս․ Մարիամ Աստվածածին բարեգործական Կենտրոն>>-ի վարչություն
<<Հայազդ>> լրատվական կայքի խմբագրություն
Նմանատիպ Լուրեր





