ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ուկրաինական թունելի կովկասյան «լույսը». պետք է հուսալ, բայց աշխատել․ 1in.am

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպմանն արձանագրվել է որոշակի առարկայական առաջընթաց, համենայն դեպս դատելով հանդիպումից հետո հնչած պաշտոնական հայտարարություններից: Թեև, առայժմ իհարկե այդ առաջընթացը հենց հայտարարություններն են, սակայն դրանք ստացել են կոնկրետ բնույթ:

Մասնավորապես, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարել է, որ Կիևը գրավոր երաշխիքներ է տրամադրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ոչ միջուկային կարգավիճակի, ինչպես նաև օտարերկրյա ռազմակայաններ չտեղակայելու վերաբերյալ: Ընդ որում, Մեդինսկին հայտարարել է, թե Կիևի ներկայացրած երաշխիքները չեն տարածվում Դոնբասի և Ղրիմի վրա: Այլ կերպ ասած, հնարավոր է ենթադրել, որ խոսքն այն մասին է, որ Դոնբասն ու Ղրիմը չեն դիտարկվում Ուկրաինայի մաս: Համենայնդեպս, դատելով Մեդինսկու հայտարարությունների տրամաբանությունից, ինչը իհարկե դեռևս հիմք չէ ամբողջական եզրակացության համար: Ռուսական կողմը հայտարարել է, որ Կիևի քայլին ընդառաջ, ինքն էլ անում է երկու փոխզիջում: Մեկն այն է, որ նվազեցնում են Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական գործողությունների ինտենսիվությունը, և միևնույն ժամանակ համաձայնոււմ են Զելենսկու և Պուտինի հանդիպման, սակայն պայմանով, որ դա կարող է տեղի ունենալ միայն արտգործնախարարների մակարդակով երկկողմ համաձայնությունների ստորագրմանը զուգահեռ:

 

Այդպիսով, Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունը դրան հաջորդած հայտարարոթյունների մակարդակում ակնհայտորեն տեղաշարժ է դեպի քաղաքական-դիվանագիտական լուծում, սակայն անկասկած է, որ այդ տեղաշաի կայուն և հաստատուն բնույթը ամենևին երաշխավորված չէ, որովհետև այստեղ էական նշանակություն է ունենալու, թե դրա հանդեպ ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն մյուս խոշոր խաղացողները: Կիևը հայտարարում է, որ չեզոք կարգավիճակի դիմաց իր անվտանգոության երաշխավոր է տեսնում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին, նաև Կանադային, Գերմանիային, Իսրայելին և Թուրքիային: Դա գործնականում ստացվում է հենց այն շրջանակը, որում երևի թե պետք է հունցվի, եփվի այն, ինչ քննարկել և պայմանավորվել են Ստամբուլում: Այլ կերպ ասած, հանգուցալուծումը կարող է չլինել այնքան մոտ, որքան թվում է առաջին հայացքից:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.1in.am/ 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: