Այսօր Իրանում նշվում է Բնության օրը.Հին ավանդույթի համաձայն` ապրիլի 2-ին իրանցիներն օրն անց են կացնում բնության գրկում:

Ֆարվարդին 13-րդ օրն Իրանում նշվում է «Բնության օրը» : Բնություն, որն իրանցիները սիրում են և փորձում այն մաքուր պահել:
Գարնանային այդ օրը իրանիցները հանգուցելով նորածիլ կանաչ սեզերը, հրաժեշտ են տալիս Նորուզին և բնության վերածննդից ու վերանորոգումից ոգեշնչված , պատրաստվում են նոր տարում կյանքի նոր էջ բացել:
Իրանի տարբեր շրջաններ ունեն տարբեր ու առանձնահատուկ ավանդույթներ: Դա պայմանավորված է այդ տարածքի մշակութային տարբերություններով: Սակայն ընդհանուր և անփոփոխ սովորություններից է սեզերի հանգուցումը , նաև տոնական սեղանի համար պատրաստված ծլացրած կանաչի փունջը գետի ջրի մեջ գցելու սովորությունը:
Ֆարվարդինի 13-ն իրանական նոր տարվա արձակուրդային ու ոչ-աշխատանքային վերջին օրն է, որը կոչվում է «Սիզդա բեդար»: Հին իրանցիները ևս տարվա առաջին 12 օրերն ուրախանում և նշում էին նոր տաարվա գալուստը , իսկ տարվա 13-րդ օրը նշում էին տանից դուրս ՝ բնության գրկում ու դաշտերում:
Նորուզյան արձակուրդային 13-րդ օրը բնության գրկում ու նորածիլ ու կանաչապատ դաշտերում իրանցիների այս ավանդույթը կարելի է համարել աշխարհի ամենամեծ պիկնիկը: Բնության օրվան բնորոշ ավանդույթներն ունեն պատմական ու հին արմատներ:
Նոր տարվա արձակորդային վերջին օրը բնության գրկում անցկացնելով, իրանցիները փառաբանում են Աստծուն ՝ պարգևած բարիքների համար , համոզված լինելով, որ վերածնվող բնության գրկում օրն անցկացնելը համարվում է հավերժության խորհրդանիշ:
Նմանատիպ Լուրեր





