ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ամերիկյան հարաբերության գլխավոր խնդիրն ու մանր մանիպուլյացիան

Հայաստանում հերթական իրարանցումն ու տեղեկատվա-մանիպուլյացիոն թոհուբոհն առաջացրեց Միացյալ Նահանգների վարչակազմի՝ Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնելիք պաշտպանական և այլ բնույթի օգնության ծավալների հարցը, որի վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ըստ այդ տեղեկության, վարչակազմը ծրագրում է կիսով չափ նվազեցնել Հայաստանին հատկացվելիք օգնությունը և հասցնել այն 24 միլիոնի: Իհարկե այդ գործընթացը, որ ամեն տարի Նահանգներում ծավալվում է բյուջետային քննարկումների համատեքստում, բավականին բազմաշերտ է իր ընթացակարգով: Այդ ընթացակարգի հանրագումարում, որպես կանոն, հայկական լոբբիստական կառույցներին հաջողվում է Կոնգրեսում ստանալ Հայաստանի համար սահմանված օգնության ավելացում: Այստեղ թերևս հարկ է ուշադրության արժանացնել հարցի մեկ այլ, ֆինանսների ծավալից ավելի կարևոր ասպեկտ:

 
 
 

Բանն այն է, որ ֆինանսական ծավալները իհարկե կարևոր են, առավել ևս այժմ, երբ Հայաստանն ունի ՌԴ տնտեսության հանդեպ պատժամիջոցների հետևանքի՝ մեր տնտեսության վրա ազդեցության ռիսկեր: Սակայն, ԱՄՆ տարեկան օգնությունը նաև չունի այն ծավալը, որը կարող է այդ հարցում Հայաստանի համար լինել վճռորոշ: Եվ ընդհանրապես, ծավալն այն չէ, որ Հայաստանի համար բախտորոշ հարց է և արժանի է դառնալ այնպիսի քննարկումների առարկա, որին մենք լինում ենք ականատես: Այստեղ ավելի շուտ ընդամենը ներքաղաքական նպատակով շահարկումներ են, որոնց համար հարցը դառնում է հերթական առիթ: Մինչդեռ, հայ-ամերիկյան հարաբերության խնդիրը հենց հայաստանյան ներքաղաքական կյանքում, հասարակական-քաղաքական դիսկուրսում ունի այդ նենգափոխումներից և այդ համեմատաբար, հարաբերականորեն մանր թեմաներից ավելի վեր բարձրանալու և ռազմավարական քննարկումների ենթարկվելու կարիք: Սա է Հայաստանի գլխավոր խնդիրը, ընդ որում տարիներ շարունակ կամ նույնիսկ հետխորհրդային ամբողջ շրջափուլում:

Այդ տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարը բացարձակապես այն չէ, ինչը պետք է լինի հայ-ամերիկյան հարաբերության հարցում հանրային, քաղաքական ուշադրության առանցքում, օրակարգում: Այդ օրակարգում պետք է հայտնվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության բնույթ և հեռանկար պարունակող գաղափարներ ու ծրագրեր, ծավալվի քննարկում դրանց առնչությամբ, որոնք կվերաբերեն Հայաստանի տնտեսական, քաղաքական, պաշտպանական անվտանգությանը, Հայաստանի արդիականացմանը, Հայաստանի անվտանգության բարդ միջավայրում հնարավորինս բալանսավորված դաշտի ձևավորմանը, ամերիկա-ռուսական բարդ հարաբերության պայմաններում Հայաստանի համար ռիսկերի նվազեցմանը, Հայաստանն ու Արցախը այդ դիմակայության հետևանքներից, մետաստազներից առավելագույնս ապահովագրելուն, հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը և բազմաթիվ այլ ռեգիոնալ ու միջազգային նշանակության հարցերի, որը թե Հայաստանում կձևավորի պատասխանատվություն այդ քաղաքական օրակարգի հանդեպ, և թե ԱՄՆ մոտ կձևավորի պատասխանատու վերաբերմունք Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի հանդեպ: Սակայն, այդ ամենի փոխարեն, հայ-ամերիկյան գործակցության, հարաբերության հեռանկարի կարևորագույն, իր բնույթով բավականին բարդ, բազմաշերտ, դժվարին հարցը դառնում է մակերեսային քննարկումների ու հարցերի ենթակա, վերածվելով մանիպուլյացիոն առիթների: Այստեղ է հայ-ամերիկյան հարաբերությանը վերաբերող առանցքային հարցը, այլ ոչ թե տարեկան օգնության մի քիչ վերև կամ մի քիչ ներքև իջնելու հանգամանքը, որը խոշոր հաշվով ավելի շուտ արտացոլում է ներամերիկյան հարաբերությունների և քննարկումների պատկեր, քան ԱՄՆ արտաքին ռազմավարության:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: