Թեհրանի Հայ Դատի գրասենյակի նախագահի կողմից հորինված յուրովի հայհոյանքն՝ ուղղված ՀՄՀՖ և ՍՄԱԿ-ին

Իրական լավ բաները թանկ արժեն: Հեշտ է ատել ու դժվար է սիրել, այդպիսին է մեր աշխարհը: Լավին հասնել դժվար է, իսկ վատին` հեշտ.Կոնֆուցիոս
<<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ը և <<Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ը և նրանց կից <<Հայազդ>> լրատվական կայքը, իրանահայ համայնքի մշակութային, հասարակական, մարզական, բարեգործական և լրատվական առաքելությամբ լծված, արդեն ավելի քան մեկ տարի է, որ համայնքի ամենակրող երիտասարդ ուժերով և փորձառու ազգային հասարակական գործիչների տնօրինությամբ աշխատանքի են անցել իրանահայ համայնքի տարբեր ոլորտներում իրենց ծառայությունը մատուցելու ազգային, կրոնական և բարեգործական Աստվածահաճո և հայանպաստ գործունեությամբ։
Ցավոք մեր հայ հասարակությանն իրենց խմբակցային նեղ շահերը պարտադրած որոշ շրջանակներ, որոնք իրենց իրանահայ հասարակության և ավելին ամբողջ հայության <<Դատ>>-ի ու իրավունքների պաշտպանության հավակնորդն են համարում, մռայլ ու սադրիչ քայլերով փորձում են խափանել և հոգեբանական ճնշում գործադրել <<ՀՄՀՖ>>-ի ազգանպաստ ու Աստվածահաճո գուրծունեության դեմ։
Օրերս Թեհրանի <<Հայ Դատ>>-ի հանձնախմբի նախագահ և <<ՀՈՒՍԿ>> հաստատության պատասխանատու մարմինը, ով հավակնում է թե այդ հանգամանքում պաշտպանում է հայության իրավունքներն ու <<Հայ Դատ>>-ը, առանց որևե դրդապատճառի ու համոզիչ բացատրության և մեզ անհայտ պատճառներով մուտք գործելով Hay.forum-ի ինստագրամի էջ, իրեն թույլ է տվել թուրքերեն լեզվով ցեխարձակել ու հայհոյել մեր կազմակերպությանը, օգտագործելով հնարամիտ ու <<Հայ Դատ>>-ի հանձնախմբի նախագահության իր հանգամանքին ոչ վայել <<...>> բառակապակցությունը։
<<Հայ Դատ>>-ի հանձնախմբի նախագահի և <<ՀՈՒՍԿ>> հաստատության պատասխանատու մարմնի այս կեցվածքի վերաբերյալ վերաբերմունքը թողնում ենք իրանահայ համայնքի գիտակից հասարակության կարծիքի դատողության և շնորհավորում ենք <<Հայ Դատ>>-ի ու <<ՀՈՒՍԿ>> հաստատության պատասխանատու բոլոր մարմիններին ու պատասխանատուներին իրենց ընտրած նախագահի կողմից նախաձեռնած յուրովի հայհոյանքի ստեղծագործության համար։
Հայկական և իրանական մեր ազգային և հասարակական մշակութային արժեքները հանրության մեջ տարածելու և Իրանի քաղաքացիների լայն շրջանակում՝ ի նպաստ հայության և մեր երկիր՝ Իրանի պետական շահերի ամրապնդման և առավել բարեկամներ շահելու և հայ հասարակության մշակութային և հոգևոր արժեքները պահպանելու նպատակով, <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորումը>> նախաձեռնել է սոցցանցերի միջոցով մեր ազգային և իրանական մշակույթը ներկայացնել երիտասարդ նոր սերնդին, որը մեծ հաջողություն է արձանագրել և արժանացել է հասարակության հատուկ ուշադրության։
Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի վարչություն
Նմանատիպ Լուրեր





