ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ են խաղում Մոսկվան ու Բաքուն Արցախում

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ադրբեջանցիները բանակցության արդյունքում հետ են քաշվել Փարուխ գյուղից:

Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին հերքեց ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե ադրբեջանցիները հետ են քաշվել իրենց դիրքերից: ՌԴ Պն-ն այդ մասին հայտարարել էր ադրբեջանական հերքումից մի քանի ժամ առաջ: Սակայն, բանն այն է, որ այս դեպքում կարծես թե «երկուսն էլ ճիշտ» են, հայտնի անեկդոտի ոգով: Բայց, իրավիճակն այս դեպքում անեկդոտային չէ, այլ ընդհուպ ողբերգական, որովհետև ռուս-ադրբեջանական խաղը հանգեցրել է Արցախում մարդկային կորստի և էապես խոցել առանց այդ էլ ծանր պատերազմի հետևանքով քանդված անվտանգության համակարգը Արցախում, այդ թվում ոչ միայն ռազմական, այլ նաև հանրային հոգեբանության իմաստով: Ինչու՞ են «երկուսն էլ ճիշտ»: Որովհետև Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ադրբեջանցիները բանակցության արդյունքում հետ են քաշվել Փարուխ գյուղից: Եվ դա կարծես թե հենց այդպես է:

 
 
 

Բայց, ամբողջ խնդիրը, առանցքային հարցը այն է, որ հետ քաշվելով Փարուխից, ադրբեջանցիները հետ չեն քաշվել առանցքային կետում՝ Քարագլուխ բարձրունքից, որն ունի ռազմավարական նշանակություն, գերակա դիրք է: Այդ բարձրունքում մի քանի օր առաջ հայկական ուժերն էին, Արցախի զինուժի վերահսկողություն, մինչդեռ նրանք հետ են քաշվել ռուս խաղաղապահների հորդորից, առաջարկից հետո: Իբրև թե հայելային պետք է հետ քաշված լինեին նաև ադրբեջանցիները, ըստ նույն խնդրանքի, բայց նրանք հակառակը՝ եկել էին առաջ և ռուս խաղաղապահների հայացքի ներքո զբաղեցրել Փարուխ գյուղն ու Քարագլուխ բարձրունքը: Եվ ահա այժմ, մարտերից, զոհերից և ՌԴ խաղաղապահների հետ բանակցություններից հետո, ադրբեջանցիները Փարուխից դուրս են գալիս՝ ինչը այսպես ասած «դեմք պահելու» տարբերակ է ռուս խաղաղապահների համար, բայց չեն հեռանում Քարագլուխ բարձրունքից, ինչն էլ թերևս ռուս խաղաղապահների հետ պայմանավորվածության արդյունքն է, կամ գուցե ավելի բարձր՝ Մոսկվա-Բաքու պայմանավորվածության արդյունքը: Հենց սրա ակնարկով էր գուցե Հայաստանի վարչապետը մարտի 25-ին ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում նշել, որ կարիք կա  հետաքննելու խաղաղապահների գործողությունները: Այդ միջոցին, Արցախի իշխանությունը հայտարարեց, որ կա ռուս խաղաղապահների թվաքանակն ու անվտանգության ոլորտում լիազորությունները ավելացնելու կարիք: Սա Մոսկվային ուղղված զուտ արցախյա՞ն նախաձեռնություն է, թե՞ նախապես Մոսկվայի հետ քննարկված, որը բարձրաձայնվում է այսպես ասած Բաքվին այդ քննարկումների դաշտ բերելու համար:

Արցախից արված առաջարկին դեռ չի արձագանքել թե Մոսկվան, թե Բաքուն, կարծես թե լուռ են նաև Երևանն ու Մինսկի խբի մյուս համանախագահները: Սակայն, այդ լռությունը թերևս անդորր է «փոթորկից» առաջ: Իհարկե «փոթորիկ» թերևս ավելի շուտ քաղաքական իմաստով: Ուկրաինայի շուրջ պատերազմին զուգահեռ ձևավորված բաբականին աշխույժ դիվանագիտական մաքոքի պտույտները գալիս են դեպի Կովկաս և անկասկած է Կովկասում հետպատերազմյան ստատուս-քվոյի քաղաքական «ռեվիզիայի» գործընթացը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: