ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երկխոսություն հանդիսատեսի հետ. երկրները նշում են Թատրոնի համաշխարհային օրը

Թատրոնը, որի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին, միավորում է տարբեր ազգերի, մասնագիտությունների, տարբեր կրոնի ու գաղափարախոսություն կրող մարդկանց, և այն միշտ կմնա արվեստի ամենաբարձր ճյուղերից մեկը, քանի որ միտված է գեղեցիկին, բարուն:

Թատրոնը, որի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին, միավորում է տարբեր ազգերի, մասնագիտությունների, տարբեր կրոնի ու գաղափարախոսություն կրող մարդկանց, և այն միշտ կմնա արվեստի ամենաբարձր ճյուղերից մեկը, քանի որ միտված է գեղեցիկին, բարուն:

Թատերական ոլորտի ներկայացուցիչները հավաստիացնում են՝ թատրոնը միշտ պահանջված ու սպասված կլինի, իսկ իրենց համար յուրաքանչյուր օրն է թատերական տոն, քանի որ թատրոնն իրենց կյանքն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանն ասում է՝ թատրոնը պետք է  կենտրոնանա մարդու, նրա հոգու վրա, որովհետև որքան էլ գիտությունը զարգանա, ժամանակները փոխվեն, միևնույն է, մարդու հոգին նույնն է: «Բոլորս նույն կերպ ցավից արտասվում ենք, ոռնում ենք, ծիծաղում: Մարդկային հոգու այբուբենը նույնն է մնում, և ինչքան շատ ես բացահայտում հոգին, որը տիեզերական խորություն ունի, այնքան առավել հետաքրքիր է դառնում թատրոնը: Այն միշտ արդիական է մնալու: 20-րդ դարում, երբ առաջ եկավ կինոն, ասացին, թե  թատրոնն այլևս չի ապրի, այնինչ ապրեց»,- շեշտում է Գրիգորյանն ու ընդգծում, որ մեր օրերում թատրոնի հանդեպ մեծ հետաքրքրություն կա. ուսանողների համար երբեմն նստելու տեղ չի լինում, հանդիսատեսը խնդրում է կանգնած դիտել ներկայացումները:

«Այսօր մարդը մարդուն կարոտում է,  ցանկանում է նրան տեսնել, ուստի մենք պետք է գիտական ուսումնասիրություններն ուղղենք մարդու հոգուն ու չկորցնենք այն»,-ասում է Նարինե Գրիգորյանը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ հիշեցնում է, որ Թատրոնի միջազգային օրը միտված է ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելուն, իրար հասկանալուն, որովհետև թատերական լեզուն հենց այն կարևորագույն լեզուն է, որով մարդիկ կարողանում են իրար ընկալել, հարգել,  այլ մշակույթն ըմբռնել, փորձել դառնալ ավելի հանդուրժող, ավելի խորը: «Դու թատրոնում հետևում ես այլ կյանքի, որին արձագանքում ես դահլիճից: Ես կարծում եմ՝ հենց այսօր, հենց այս դժվարին ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը փոթորկված է, թատրոնի դերն իրականում շատ մեծ է: Պարզապես պետք է թատրոնի հանդեպ համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Շատ ուրախ եմ, որ հայկական թատրոնը շատ լավ վիճակում է. օրերս Պարոնյանի անվան թատրոնում դիտեցինք «Կոշկավոր կատուն» մյուզիքլը: Շատ տարբեր են մեր ներկայացումները, շատ հետաքրքիր են մեր ռեժիսորները, դերասանները»,-ասում  է Բաբայանը:

Ռուբեն Բաբայանի համար թատրոնը երկխոսություն է հանդիսատեսի հետ, երկխոսություն՝ հավասարը հավասարի հետ մեծագույն հարգանքով, որովհետև ներկայացումը չի ստեղծվում միայն ստեղծագործական կազմի կողմից: Ըստ Բաբայանի՝ ներկայացման ամենակարևոր մասնակիցը, ընդ որում ստեղծագործական առումով, նաև հանդիսատեսն է: «Երբ հաջողվում է ներկայացումը, և հանդիսատեսն արձագանքում է իր հուզմունքով, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ կայացավ այն ամենակարևորը, ինչին կոչված է թատրոնը՝ երկխոսությունը»,- եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

«Այնքան եմ զբաղվում թատրոնով, այնքան հաճախ եմ լինում թատրոնում, այնքան շատ է թատրոնն իմ կյանքում, որ ես չգիտեմ՝ ես եմ թատրոնը, թե իմ կյանքն է այն: Հստակ կարող եմ ասել, որ առանց թատրոնի շնչել ու արտաշնչել չեմ կարող»,- նշում է թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը:

Էլբակյանն ընդգծում է, որ օրն սկսվում ու ավարտվում է թատրոնով, և ամեն օրը վերածվում է թատրոնի տոնի: «Կարծում եմ՝ թատերական ոլորտի բոլոր ներկայացուցիչների դեպքում է այդպես: Թատրոնն ինքնին տոն է, որովհետև, երբ բարձրանում ես բեմ, մոռանում ես բոլոր հոգսերդ, մոռանում ես ամեն բան, սկսում ես մտածել ավելի բարձր բաների մասին, սկսում ես ապրել այլ մարդու կյանքով: Եթե հերոսի կյանքը տխուր է, տխրում ես, եթե ուրախ է, ուրախանում ես, և դա դառնում է լիարժեք տոն»,- հավաստիացնում է Էլբակյանը:

Թատրոնի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1961 թվականին Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Անժելա Համբարձումյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: