ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը մոտ է գործարքին․ Մոսկվան սպառնում է միջուկային հարվածով

Մարտի 11-ին Բորելը հայտարարել էր բանակցությունների դադարեցման մասին՝ «արտաքին գործոնների» պատճառով։ Խոսքը Ռուսաստանի դիրքորոշման մասին էր, որն առաջ էր քաշել իր պայմանները։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը նույնպես շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են համաձայնության։ ԵՄ միջուկային բանակցությունների համակարգող Էնրիկե Մորան մարտի 26-ին մեկնել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի գլխավոր բանակցողի հետ:

Մարտի 11-ին Բորելը հայտարարել էր բանակցությունների դադարեցման մասին՝ «արտաքին գործոնների» պատճառով։ Խոսքը Ռուսաստանի դիրքորոշման մասին էր, որն առաջ էր քաշել իր պայմանները։

 
 

Ռուսաստանը «եսասիրական» շահեր չի հետապնդում Իրանի միջուկային խնդրի կարգավորման հետ կապված, ինչը Իրանի համար ճանապարհ կբացի դեպի նավթի համաշխարհային շուկա, հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վենեսուելան մեր բարեկամն է, Իրանը շատ մտերիմ պետություն է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԳՀԾ-ի իրականացումը ձեռնտու է Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ իրանական նավթն այնուհետև դուրս կգա համաշխարհային շուկա։ «Ամերիկացիները պատրաստ են համաձայնության գալ Իրանի հետ, միայն թե պատժեն ռուսներին»,- ասել է Լավրովը։

Իրանի հետ միջուկային գործարքի հավանական կնքումը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը Հայաստանի համար կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական էֆեկտ։ Հայաստանի դեմ 2020 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և դրանից հետո Իրանը կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ ընդհուպ մինչև սահմանին մեծ ուժերի կենտրոնացում։ Զգալի մասով նաեւ Թեհրանի ջանքերով հայ-իրանական սահմանը պահպանվեց նախկին տեսքով։ Բացի այդ, Իրանը ստիպեց Բաքվին իր տարածքով երկաթուղի անցկացնել դեպի Նախիջևան։

Մեկ տարի առաջ Իրանում սկանդալ բռնկվեց՝ կապված Իրանի արտգործնախարար Զարիֆի հայտարարությունների հետ, ով Մոսկվային անվանել էր միջուկային գործարքի հակառակորդ և ափսոսանք հայտնել, որ Ռուսաստանն իրանական օդային տարածքն օգտագործել է Սիրիայում գործողությունների համար։

Արցախում և Երասխում ներկայիս լարումը կարող է կապված լինել միջուկային գործարքի շուրջ առաջիկա փոփոխությունների հետ, ինչը ձեռնտու չէ ռուս-թուրքական դաշինքին։ Պատահական չէ, որ Ռուսաստանը վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է խոսում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին՝ դա մնում է միակ հաղթաթուղթը Արեւմուտք-Իրան հնարավոր գործարքից հետո։

 

Ռուսաստանի հաղթաթղթերն աշխարհում նավթը, գազը եւ միջուկային զենքն են: Եվրոպան ներկայում քայլեր է ձեռնարկում ռուսական էներգակիրներից կախումը նվազեցնելու համար, եւ եթե ​​պատժամիջոցները վերացվեն, իրանական գազը եւ նավթը կարող են փոխարինել ռուսականին։ Դրանով են պայմանավորված Իրանի հետ միջուկային գործարքը տապալելու Ռուսաստանի անթաքույց քայլերը։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: