Հոսեյն Ամիր Աբդոլլայան․ Վիեննայի բանակցություններում մոտ ենք համաձայնության կայացմանը
Նա հավելել է.«Եթե Միացյալ Նահանգները դրական է տրամադրված, ապա պետք է չեղարկի պատժամիջոցները»։ parstoday.com-ի հաղոռդման համաձայն ԻԻՀ արտգործնախարարը նշել է. « Մեզ անհրաժեշտ են գործնական քայլեր»։ «Բանակցությունների վերջին փուլում հիմնական խոչընդոտն ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջներն են»,- ասել է Ամիր Աբդոլլահյանը։ Նրա խոսքով. «ԱՄՆ-ի ուղերձներում հակասություն կա: Քանի դեռ ամուր հանձնառություն չենք որդեգրել և համաձայնություն չի կայացել, մենք չենք հրաժարվելու մեր միջուկային ձեռքբերումներից»: ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Վիեննայի բանակցություններում մոտ ենք համաձայնության կայացմանը, սակայն դեռևս առկա են չլուծված մի քանի կարևոր հարցեր»։