ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գիտաժողով՝ նվիրված Դեմիրճյանի 145-ամյակին․ կտպագրվի և կբեմադրվի գրողի անտիպ գործերից մեկը

Այս տարի լրանում է գրող, հրապարակախոս, դրամատուրգ և թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը։

Այս տարի լրանում է գրող, հրապարակախոս, դրամատուրգ և թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանի 145-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակերպվել է գիտաժողով, որի ընթացքում գրականագետները անդրադարձել են հեղինակի ազգային, հասարակական, քաղաքական, գրական գործունեությանը։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանից տեղեկացրել են, որ 2022-ին տպագրվելու է Դեմիրճյանի՝ ցեղասպանությանը նվիրված մի անտիպ գործ, որը ապրիլի 22-ին նաև կբեմադրվի։

«Մեր նախնիները մեզ կտակեցին հայրենիք և ազգ: Արյամբ պաշտպանեցին նրանք մեր ազատության հայրենիքը և մեզ հրաման թողին անբասիր պահել այդ սրբությունները: Պաշտպանե՛նք մեզ կտակած գանձերը: Մեռնենք՝ չտանք թշնամուն ոչինչ»: Դերենիկ Դեմիրճյանի խոսքերն են։ Գրող, հրապարակախոս, դրամատուրգ և թարգմանիչ Դեմիրճյանի 145-ամյակի առթիվ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել էր գիտաժողով։ Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը Չարենցի և Դեմիրճյանի կյանքից մի հետաքրքիր դիպված պատմեց․

«Դեմիրճյանի գրականության մեջ հեղեղի պես լցվեցին գրականության բոլոր ժանրերը, և նրա մոտ ամեն ինչ էր լավ ստացվում։ Այս առիթով Չարենցի հետ կապված մի պատմություն կա։ Չարենցը Դեմիրճյանին կանգնեցնում և ասում է․ «Ուզում էի բանաստեղծ դառնալ, Ավետիք Իսահակյանը դիմացս փակեց։ Հետո ուզում էի սիմվոլիզմի մասին գրել, Տերյանը դիմացս փակեց։ Հիմա արձակ եմ ուզում գրել, դու ես դիմացս փակում»։ Դեմիրճյանը Չարենցին պատասխանում է հակիրճ՝ ասելով՝ «անցե՛ք պոետ»,-պատմում է Վահագն Սարգսյանը։


Հոբելյանական տարվա ընթացքում գրողի ժառանգությունը հանրահռչակում են տարբեր միջոցառումներով: Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանն ասում է՝ անդրադառնում են Դեմիրճյան գրողին, դեմիրճյանական կինոյին, թատրոնին, նրա հասարակական, քաղաքական գործունեությանը, մարդկային նկարագրին, ընտանեկան, միջգրական կապերին։ Առանցքային միջոցառումը գիտաժողովն է, որը հնարավորություն է տալիս գիտական խոսք ասել գրողի մասին․

«Վերջին շրջանում անընդհատ Դեմիրճյանի արխիվից գտնում ենք անտիպ գործեր։ Նախորդ հոբելյանին գտանք Արցախի և Նախիջևանի վերաբերյալ աշխատություն և հրապարակեցինք։ Հիմա գտել ենք «Հովնան Մեծատուն» աշխատությունը, որը հայապահպանության մասին է։ Ցեղասպանության ականատեսների վկայության վրա ստեղծված բացառիկ նյութ է։ Սա ենք ուզում հրապարակել, և ապրիլի 22-ին էլ ներկայացման բեմադրությունն է լինելու՝ դպրոցական բեմում։ Վարդանանց ասպետներ դպրոցում է լինելու։ Պրոֆեսիոնալ արտիսնտեր, ուսուցիչներ, աշակերտներ մի բեմում են խաղալու։ Հետաքրքիրն այն է, որ փայլուն հաղթարշավ ունեցած «Քաջ Նազար»-ի բեմադրությունն էլ սկսվել է դպրոցական բեմից»,-ասում է տուն-թանգարանի տնօրենը։

Դեմիրճյանի երգիծական գրականությունը բարձր է գնահատում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Նա խոսում է Դեմիրճյանի մարդկային բարձր որակների մասին․


«Մենք հազվադեպ ենք ունեցել երգիծական գրականություն, որովհետև միշտ սևեռվել ենք պատմության ցավերի վրա։ Դա է եղել գրական մղում, բայց Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ը համաշխարհային բարձր գրականության նմուշ կարող է լինել։ Նա շատ հետաքրքիր մարդ է եղել, ջութակ է նվագել։ Շատ է սիրել կատուներ։ Գրողների միության կլոր սեղանին մինչ օրս դրված է Դեմիրճյանի նկարը՝ կատուն ուսին»,-ասում ՀԳՄ նախագահը։

«Վարդանանք», «Ավելորդը», «Հովնան Մեծատուն»․ Դեմիրճյանի այս գործերը գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին մասնագիտական վերլուծությամբ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: