ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի նավթը շուկա դուրս կգա, ինչը միանշանակ բոլորին ձեռնտու է

Իրանական և արաբական մամուլն այս օրերին ակտիվորեն անդրադառնում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի կնքման հնարավորություններին։

Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային նոր համաձայնագրին՝ չնայած Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով առաջացած խոչընդոտներին։ Համաձայնագիրը նախատեսում է նաև Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, որոնք նրան միլիարդավոր դոլարներ կբերեն՝ լինի արևմտյան բանկերում սառեցված միջոցների տեսքով, թե նավթի ու գազի վաճառքից ակնկալվող շահույթ։

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանում նրա դերի ուժեղացմանն ու ընդլայնմանը։

Միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանի խնդիրները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ կնվազեն և կանցնեն երկրորդ պլան և կիջնեն տարածաշրջանային մակարդակ։ Միջազգային և ռազմավարական հարցերի բնագավառի հետազոտող Անաս ալ-Քասասը Raseef22-ին տված հարցազրույցում ասել է.«Համաձայնագրի ստորագրումից հետո իրանա-ամերիկյան հարաբերությունները կունենան դրական և հանգիստ բնույթ, հատկապես Արևմուտքից»:

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում   հիշեցրեց, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջել է գրավեր երաշխիքներ առ այն, որ Վաշինգտոնի սահմանափակումները չեն խանգարի Իրան- Ռուսաստան տնտեսական փոխհարաբերություններին․ «ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հստակ հայտարարեց, որ հարցերն իրար հետ կապ չունեն։ Հետո Իրանը սկսեց առանձին բանակցություններ 5+1-ի անդամների հետ, որին էլ հաջորդեց Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա։ Տպավորություն էր, թե հատուկ այդ հարցի համար է գնացել, բայց  ռուսական լրատվամիջոցները հաղորդում են ուկրաինական պատերազմին առնչվող դրույթները։  Կարելի է նշել, որ ստորագրման համար շատ քիչ բան է մնում։ Ամբողջ 5+1-ի մեջ կարելի է երկու կողմ առանձնացնել՝ Իրան ու ԱՄՆ։ Եթե դրանցից որևէ մեկը անհամաձայնություն հայտնի, որևէ բան չի ստացվի»։

Բեգիջանյանի խոսքերով՝  այժմ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ԱՄՆ-ն շահագրգիռ  է համաձայնագրի կնքման համար, նույնը նաև Եվրոպան․ «Որովհետև Իրանը նավթի պաշարներով երկրորդ կամ երրորդ տեղն է զբաղեցնում։ Պատժամիջոցների վերացումից հետո Իրանի նավթը շուկա դուրս  կգա, ինչը միանշանակ բոլորին ձեռնտու է»։

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև տարածաշրջանային երկրների արձագանքներին և շեշտեց, որ Իսրայելը մշտապես բացահայտ դեմ է արտահայտվել․ «Դեմ էին նաև Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի արաբական երկրները, բայց հետագայում նրանք էլ կողմ արտահայտվեցին։ Տարածաշրջանի երկրների համար գլխավոր խնդիրն այն էր, որ եթե հարցը վերջնականապես լուծվեր, ապա սեղանի վրա ռազմական հարցի լուծում էր հայտնվում։ Տարածաշրջանում նոր ճգնաժամ էր առաջանալու։ Չնայած Թուրքիան էլ անընդհատ հայտարարում է, որ կողմ է համաձայնագրին, բայց միշտ էլ իր շահերին հակասող է սա համարել։ Թեպետ, կրկնում եմ, առերևույթ նշում  էր, թե կողմ է։Երբ Իսրայելի նախագահը ժամանեց Անկարա, Թուրքիան հայտարարեց, որ մեծ իրանական լրտեսական ցանց է հայտնաբերել, որը նպատակ ուներ իսրայելցի հայտնի գործարարի ոչնչացնել։ Երբ Իրանը ծանր վիճակում է, ապա Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում մեծանում է»։

Էմմա Բեգիջանյանը նշում է, որ միանշանակ Հայաստանի շահերից էլ է բխում ԱՄՆ-ի ու Իրանի համաձայնության գալը․ «Երբ մեր երկու երկրների շահերը համընկնում են, մենք կարողանում ենք համագործակցել։ Թե՛ առևտրային, թե՛ ներդրումային և թե՛ այլ ոլորտներում մեր համագործակցությունը կարող է խորանալ, եթե Իրանի դեմ սահմանափակումները վերացվեն։ Նաև՝ Հյուսիս-Հարավում ավելի մեծ ներդրումներ կլինեն»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: