Ամիրաբդոլլահյան․լավատես ենք Վիեննայի բանակցություններիարդյունքների վերաբերյալ
ISNA-ի հաղորդմամբ՝ հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ համագործակցելու լիբանանի այդ երկրի հետ, հատկապես՝ էլեկտրաէներգիայի և գազի ոլորտներում:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել հարաբերությունները Լիբանանի հետ»։
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Վիեննայի բանակցություններում Իրանը պահանջում է իր իրավունքները ու հայտարարում, որ որևէ զիջման չի գնա իր կարմիր գծերից»:
parstoday.com-ի հաղորդման համաձայն, Հանդիպման ընթացքում, Լիբանանի վարչապետը հույս է հայտնել, որ Վիեննայի բանակցութիւններն արդյունավետ կլինեն և դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի, այդ թվում նաև Լիբանանի վրա։
Նա նաև բարձր է գնահատել տարածաշրջանում լարվածությունը մեղմելուն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը: