ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ որքան մոտ լինել ԱՄՆ-ին, բայց պաշտպանության ու անվտանգության ոլորտում շատ քիչ անելիք ունի

Մարտի 23-ին տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում, ըստ ՀՀ արտաքին գերատեսչության տարածված հայտարարության, քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հայկական կողմից նիստին մասնակցել են  ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել են  փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կյուրիեր»  թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ  Հայաստանի ու ԱՄՆ-ի  համապատասխան մարմինների միջև նման հանդիպումներ երկար տարիներ է տեղի են ունենում․ «Պարբերաբար ամեն տարի հանդիպում ու զրուցում են զանազան հարցերի շուրջ՝ տնտեսական, պաշտպանական, օժանդակության հարցերի շուրջ։ Ինչ վերաբերում է վերը նշված հանդիպմանը, ապա հաղորդագրությունից շատ բան պարզ չէ, հետևաբար չենք կարող դատել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և արդյոք առհասարակ ձեռք բերվել են, թե ոչ»։

Սասունյանի դիտարկմամբ՝ կարելի է ենթադրել, որ հանդիպումը կարող է մի կողմից կապ ունենալ նաև աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ, բայց մյուս կողմից էլ, ըստ մեր զրուցակցի՝ դրան հատուկ նշանակություն տալ պետք չէ, քանի որ նախկինում  ևս նման հանդիպումներ եղել են․«Թե ինչ են խոսում, որոշում, բացահայտորեն չի նշվում։ Բայց քանի որ այսօր  Ոկրաինայի դեմ պատերազմ է մղվում, կարելի է ենթադրել, որ անդրադարձ է եղել նաև այդ թեմային ու դրա հետևանքներին»։

Խոսելով այն մասին, թե այս փուլում ինչքանով է հավանական Հայաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության բնագավառներում, Սասունյանը նկատեց․ «Համագործակցություն ասվածը շատ մեծ բառ է։ Ես չեմ կարծում, թե Հայաստանն ու ԱՄՆ-ն համագործակցում են այսօր ձեր նշած ոլորտներում, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Եթե ՀՀ իշխանությունները բազմակողմանի կապեր ունեն այլ երկրների հետ՝ դա միանշանակ լավ է։ Բայց որ Հայաստանը լինի ԱՄՆ-ի դաշնակիցը նման ոլորտներում ՝ ես դա բացառում եմ, պատճառն էլ արդեն նշեցի՝ Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին»։

Հարութ Սասունյանը միևնույն ժամանակ նկատեց, որ այսօր ՄԱՆ-ն անում է այն, ինչ բխում է իր շահերից․ «Այսօր ԱՄՆ-ն մղում է հակառուսական պայքար։ Այդ կոնտեքստում թե՛ ճնշումներով, թե՛ խնդրանքներով, ամեն ինչ անում է, որ հնարավորինս շատ երկրներ հետևեն իր ծրագրերին։ Ամերիկան ունի իր մտերիմ դաշնակիցները, ինչպիսին օրինակ ՆԱՏՕ-ն է  և երկրներ, որոնք շատ մոտիկից գործակցում են ԱՄՆ-ի հետ ու հետևում իր քաղաքականությունը։ Օրինակ՝ Ճապոնիան այդպիսի քաղաքականություն է վարում, Չինաստանն ու Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան՝  ոչ։ Ամերիկայի նպատակն է, որ որքան հնարավոր է  շատ երկրներ գրավի իր կողմը, իր ասածներին հետևի։ Երբ գործակցում է մի երկրի հետ, որը  ոչ թե իր կողմնակիցն է, այլ հակառակորդ կողմի, այդ դեպքում ԱՄՆ-ի անելիքը շատ պարզ է՝ պետք է այդ չեզոք կամ մյուս կողմի դաշնակից երկրին, տարբեր ձևերով՝ ճնշումներով, համոզելով կամ օժանդակությամբ այդ երկիրը ևս մոտեցնել իր ծրագրերին ու շահերին։ Դա է, որ Ամերիկան այսօր փորձում  անել և ամեն երկիր աշխարհում այսօր իր շահերն է հետապնդում»։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ նույնը փորձում  նաև Հայաստանի պարագայում․ «Բայց մյուս երկիրն է, որ որոշում է՝ որքանով լինել Ամերիկայի աջակից կամ չլինել։ 100 տոկոս աջակից կամ հակառակորդի մասին չէ խոսք։ Այդ 100-ի միջև կան բազմաթիվ շերտեր, նրփերանգներ և կարելի է որոշ հարցերում համաձայն լինել, որոշներում՝ ոչ»։

Արդյոք Հայաստանն էլ իր կողմից անում է առավելագույնը ԱՄՆ-ի հետ համագործակցության իմաստով, Հարութ Սասունյանը նկատեց․ «Կախված է նրանից, թե ինչ ոլորտի մասին ենք  խոսում։ Եթե պաշտպանության ու անվտանգության, ապա Հայաստանն այդտեղ  շատ քիչ անելիք ունի, որովհետև ՀԱՊԿ-ի անդամ է ու ընդհանուր ռուսական ոլորտի մեջ է՝ տնտեսական, մշակութային, ռազմական, բիզնես առումներով։ Գրեթե ամեն ինչով Հայաստանը կախյալ է ռուսական ոլորտից։ Դա չի նշանակում, որ Հայաստանը երբեք չի կարող այլ հարցերով գործակցել Չինաստանի, Միջին Արևելքի, Եվրոպայի, Ֆրանսիայի, Անգլիայի ու Գերմանիայի հետ։ Նույն ԱՄՆ-ի հետ որոշ ոլորտներում կարող է գործակցել՝ այնքանով, որքանով այդ ոլորտները չեն հակասում Հայաստանի հիմնական ուղղությանը՝ Ռուսաստանին»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: