ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը ստեղծել է Կոմիտասի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի դիմապատկերներով բացառիկ գործեր

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանն անկեղծանում է՝ եթե չլիներ քանդակագործ, անպայման բժիշկ պիտի դառնար, բժշկությունն իր տարերքն է։

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանն անկեղծանում է՝ եթե չլիներ քանդակագործ, անպայման բժիշկ պիտի դառնար, բժշկությունն իր տարերքն է։ Փոքր հասակում քանդակագործությունից եւ նկարչությունից շատ հեռու մեկ այլ մասնագիտությամբ էլ տարված եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում քանդակագործը պատմում է. «Հետաքրքրված էի տեխնոլոգիաներով, սիրում էի ռադիոընդունիչներ հավաքել։  Ըստ իս՝ ամեն մասնագիտություն իրար հետ ինչ-որ չափով կապ ունի, եթե  կարողանում ես գործդ լավ անել՝ կհաջողես: Որ մի քիչ փոքր լինեի, կուզեի անօդաչու թռչող սարքեր պատրաստել, մշակել այդ սարքերի ֆորմաները։ Ցավում եմ, որ այդ ուղղությամբ ոչ մեկ չի ուզում աշխատել՝ ասես ոչ մի բան մեր երկրում չի եղել, մեր ազգի հետ ոչինչ չի պատահել»,-նշեց քանդակագործը:

Վերադառնալով քանդակագործությանը՝ արվեստագետն ասաց, որ իր անձնական հավաքածուում  նորություն ունի, ստեղծել է Կոմիտասի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի դիմապատկերներով բացառիկ գործեր։ Աշխատանքները պատրաստել է մետաղական ձողերով, ասում է՝ այդպիսի տեխնիկայով միայն ինքն է աշխատում, դեռ ոչ մի արվեստագետ չի արել:

 
 

«Մետաղական ձողերով եմ պատրաստում՝ ծռում եմ, զոդում ֆորմայի մեջ կամ քանդակի վրա: Կոմիտասի քանդակը մոտ 2,5 մետր է: Բայց ավաղ որեւէ մեկին դրանք չեն հետաքրքրում, ոչ մեկին պետք չեն: Անտարբերությունը ահավոր ու սարսափելի զենք է: ԿԳՄՍ նախարարություն կա, բայց գործ անող չկա, դա է վատը: Այս գործերն իմ անձնական հավաքածուի համար եմ արել, պատվեր չէ: Գործ չկա, պատվեր չկա, ինքս ինձ համար եմ աշխատում: Մշակութային կյանքը, մեղմ ասած, լավ վիճակում չէ»,-արձանագրեց Բաղդասարյանը:

Արվեստագետը անկեղծանում ՝ քանդակագործությամբ կարողանում է արտահայտել իր ներքին հուզումները, եթե քանդակի մեջ հետաքրքիր բան չեղավ, նորություն, ասելիք չեղավ, իմաստ չունի անել: Մեկնաբանում է, թե ինչո՞ւ բանաստեղծների հետ որոշեց քանդակել նաեւ Վարդապետին․ «Կոմիտասին օր-օրի ավելի ու ավելի եմ սիրում, ինչպես Համո Սահյանին՝  նրա հայեցիության, հզորության, ճիշտ լինելու, նոր բաներ ասելու համար: Անպայման պետք է մի հետաքրքիր էլեմենտ լինի ստեղծածդ արժեքի մեջ: Դա կլինի քանդակ, նկար, կինո, թատրոն, թե պոեզիա, մի սիրուն բան պետք է լինի»:

Գետիկ Բաղդասարյանի քանդակների մեջ առանձնանում են Սյունեցի մեծերի՝ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի արձաններն ու կիսանդրիները: Իր բոլոր աշխատանքներից առանձնացնում է Համո Սահյանի քանդակները:  Մինչեւ հիմա Սահյանի մասին հիացմունքով է խոսում, պատճառներից մեկն այն է, որ բանաստեղծի հետ մտերիմ է եղել, շատ է սիրել, ասում է՝ իր սրտի պոետն է Համոն։ 

«Մինչեւ հիմա էլ կարդում ու հիանում եմ Սահյանի գործերով, շատ-շատ լավն է. փիլիսոփա, իմաստուն, պարզ մարդ՝ բնություն, հայրենիք սիրող: Երբեք չի ասում՝ սիրում եմ, բայց ինչ գրել է՝ սիրո արտահայտություններ են: Ամեն ինչի մեջ կոմպոզիցիաներ է տեսնում՝ բնության, մարդու, քարի, ժայռի, ծառ ու թփի: Ամեն ինչի մեջ իմաստուն բան է գտնում: Այն, ինչ մենք չենք տեսնում, նա տեսնում եւ դարձնում է պոեզիայի առանցք»,-ասում է Բաղդասարյանը։

Իր ու Սահյանի մտերմության մասին է հիշում, հուշ է պատմում: «Երբ ծանոթացա Սահյանի հետ, ինձ միշտ հետաքրքրում էր՝ ի՞նչ է արվեստը, որտեղից է գալիս: Ասում էր՝ ամբողջը գալիս է մանկությունից: Ոնց ապրել ու զգացել ես մանկությունը, դա է: Գնալով ավելի շատ եմ համոզվում, որ նա ճիշտ է: Ամեանուժեղ տպավորությունները մանկության տպավորություններն են: Շատ մեծ, հզոր, իմաստուն մարդ էր, շատ»,-նշեց արվեստագետը:

Բաղդասարյանն ասում է՝ պատերազմից հետո շատ բան կորցրինք, ամենակարեւորը՝ մեր հերոս տղերքին։ Ինքը կորստի ցավն ու վիշտն արտահայտել է հերոսների քանդակներ կերտելով: Զոհված ազատամարտիկների է քանդակել, էսքիզներ արել, նրանց թվում՝ Հենրիկ Հովհաննիսյանինը, Վորգ Ոսկանյանինը, եւ այլն։ Ընդգծում է՝ մեր հերոսների առաջ պետք է գլուխներս խոնարհենք․ իրենց կյանքը տվել են, որ մենք ապրենք:

«Բայց արդյո՞ք ճիշտ ենք ապրում, ճիշտ գործեր ենք անում, կամ՝ ինչո՞ւ  չենք անում այն, ինչ պետք է մեր ազգին ու ժողովրդին: Սխալ բաների հետեւից ենք գնում, սխալ ենք մտածում:  Ուշք ու միտքս այն է, թե ինչպես անենք, որ մեր զոհված տղաների երազանքները անկատար չթողնենք, մեր երկիրը ուժեղանա, զորանա եւ ճիշտ պետություն դառնա»,-ասաց զրուցակիցս, ապա շեշտեց՝ պատերազմից հետո բոլորը պիտի լծվեին երկիրը կառուցելու գործին, մինչդեռ զբաղված են մեկը մյուսին վիրավորելով եւ մեղավորներ փնտրելով։

«Ոչ մեկ չի զբաղվում, իրար միս են ուտում եւ մեղադրում մեկը մյուսին։ Այդպես մենք առաջ չենք գնա: Այսքան դժբախտություններից հետո մեղավորներ են փնտրում, մինչդեռ աշխատող պիտի փնտրեն, ո՞նց անեն՝ երկիրը հանեն այս ծանր վիճակից»,-ասաց արվեստագետը:

Արվեստագետը կարծում է, որ երկիրը ոտքի կկանգնի միայն շատ գործ անելով, գիշեր-ցերեկ աշխատելով։ Ասում է՝ իրեն շատ է հուզում մարդկանց տգիտությունն ու անգրագիտությունը, որը մեծ ծավալների է հասնում: Շեշտում է ՝ մարդիկ կան, որ իրենց տեղում չեն:  «Այնքան բան կա սովորելու, իսկ մենք դեռ սովետի էլեմենտներով ենք առաջ շարժվում: Սովետի գեղեցիկ բաները արդեն մեր օրերի համար քիչ են, նոր բաներ պետք է մտածել, նոր գործեր անել: Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Եթե ես բժիշկ լինեի, այնքան մարդ կսպանեի իմ տգիտությամբ, բայց քանդակագործ եմ, պիտի զբաղվեմ քանդակագործությամբ: Ով ինչ մասնագետ է, դրանով պիտի զբաղվի»,-եզրափակեց Գետիկ Բաղդասարյանը:

Լիանա Սարգսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: