ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«ՀՄՀՖ»-ի նախաձեռնությամբ իրականացվեց իրանահայ համայքի առաջին «Լրատվության այլընտրանքային» ծրագիրը

Թեհրանի «Ս. Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 11-ին, Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի <<Զառին>> դահլիճում կայացավ՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը: Օրվա առիթով՝ Իրանահայ մշակութային հասարակական ֆորումի «Հայազդ» կայքի պատասխանատու-խմբագիր Սահակ Շահմուրադյանը հակիրճ բացատրություն փոխանցեց «Հայազդ» լրատվական կայքի ծրագրերի ու նպատակների մասին։ Ներկայացնում ենք Պրն․ Սահակ Շահմուրադյանի զեկույցի տեքստը՝

Պատմության ընթացքում տեղի են ունեցել տեղեկատվական հեղափոխություններ․ դրանցից կառանձնացնենք երկուսը, առաջինը մագաղաթից թուղթ անցումն էր, որի գագաթնակետը տպագրության սկզբնավորումն էր 1440-ականներին գերմանացի, գյուտարար Յոհան Գուտենբերգի կողմից, որից ընդամենը մոտ 70 տարի անց՝ 1512 թ․ Վենետիկում հայազգի Հակոբ Մեղապարտը հրատարակեց հայերեն առաջին տպագիր գիրքը։ 

Թղթի բացարձակ թագավորությունը շարունակվեց մինչև 20-րդ դարի վերջ, երբ տեղի ունեցավ ևս մի մեդիահեղափոխություն՝ թվային տեխնոլոգիաների գյուտը։ 

Այժմ մենք ապրում ենք մագաղաթից թուղթ անցման շատ նման ժամանակներում, երբ թուղթն աստիճանաբար իր դիրքը հանձնում է համակարգչին, համացանցին ու բջջային հերախոսներին։

Դեռ մի տասնամյակ առաջ ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների տեղն ու դերը հանրային հաղորդակցության գործընթացում բոլորովին այլ տեսք ու բովանդակություն ուներ: Այսօր արդեն հայտնի բլոգերի` իր սոցցանցի պատին գրած 2 բառը կարող է ավելի մեծ աղմուկ հանել, քան հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանյութը: Նոր մեդիան իրենից ներկայացնում է ԶԼՄ-ների այն տեսակները, որոնք առաջ եկան համացանցի մասսայական կիրառմանը զուգընթաց:

Այսօր Ինտերնետը և հեռուստատեսությունը դարձել են հասանելի բջջային հեռախոսի վրա։

Մեդիա-հարաբերությունները ձևավորվում են ինֆորմացիոն փոխշահավետ համագործակցության հողի վրա, որտեղ կազմակերպությունը ԶԼՄ-ին է տրամադրում հանրային նշանակություն կամ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն:

Մարդկային ռեսուրսները և տեղեկատվությունը հանդիսանում են ցանկացած ոլորտում գործող ընկերության հաջողության գրավականը:

)

Ավանդական և այլընտրանքային լրատվամիջոցների կողմից նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բազմակողմանի և անկանխակալ տեղեկատվության մատչելիությունը մեծացնելու և բարելավելու նպատակով  Հայ Մշակութային Հասարակակն Ֆորումի նախաձեռնությամբ իրականացվեց իրանահայ համայքի առաջին «Լրատվության այլընտրանքային» ծրագիրը և հայկական բազմաթիվ կայքերի կողքին արդեն կյանքի է կոչվել՝  իրանահայության մասնագիտացված հասարակական, մշակութային, մարզական, Hayazd.com՝ լրատվական կայքը:

«ՀԱՅԱԶԴ» կայքը նպատակ ունի բացահայտել մեր համայնքի հանրության լրատվական նախասիրությունները, ակնկալիքները լրատվության բովանդակության, լրատվամիջոցների անկախության և համայնքի վստահությունը նրա նկատմամբ:

Քանի որ, ցավոք,  իրանահայ իրականության մեջ  շատ քիչ են այժմեական ԶԼՄ-ների անկողմնակալ և անկախ ու ողջախոհ միավորներն ու լրատվամիջոցները, որոնք միշտ այսպես թե այնպես միակողմանիորեն սպասարկում են կոնկրետ հոսանքների կամ առանձին խմբերի և իրենց նեղ  շահերի միտումներին, ուստի մեր նախաձեռնությունն անկասկած և հավաստիորեն փորձելու է հենվելով արդարության, անկողմնակալության, տրամաբանության և իրատեսական հայացքների վրա, արտահայտել հայկական, համայնքային և մեր երկիր՝ Իրանի պատմամշակութային, քաղաքական և հասարակական իրականության, սոցիալ-մշակութային ընդհանրությունների և տնտեսական կապերի ու հայ-իրանական բարեկամության խորացման ու մերձեցմանն ուղղված նպատակների իրականացման առաքելությամբ։

Անկասկած է, որ մամուլի ծառայության այս առաքելության լայն շրջանակում կարևորություն ենք դարձնելու տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների լուսաբանմանը և համաշխարհային գիտատեխնիկական, մշակութային, մարզական և այլ ոլորտներին վերաբերող լուրերի հրապարակման։

«ՀԱՅԱԶԴ»ը որդեգրել է զարգանալու և զարգացնելու «ազդեցիկ» սկզբունքները:

 

«ՀԱՅԱԶԴ» կայքը խոստանում է հավատարիմ մնալ իր որդեգրած գլխավոր նշանաբանին, այն է՝. «Հայկականորեն ազդել մեր հասարակական կյանքի վրա՝ ցանկացած ոլորտում»:

 

«ՀԱՅԱԶԴ» կայքի միակ բարեկամն ու աջակիցը լինելու է ընթերցողը, այսինքն՝ դուք` սիրելի՛ ժողովուրդ: Փոխադարձաբար, կարող եք վստահ լինել, որ միշտ և ամենուր ձեր կողքին ունեք մի վստահելի բարեկամ՝ «ՀԱՅԱԶԴ» կայքը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: