ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ մշակութային հասարակական ֆորումի առաքելությունը և տեսլականը

Թեհրանի «Ս. Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 11-ին, Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի <<Զառին>> դահլիճում կայացավ՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը: Օրվա առիթով՝ Իրանահայ մշակութային հասարակական ֆորումի և Մարիամ Բարեգործական կենտրոնի վարչության անդամ Պրն․ Զարիկ Ավոյանը հակիրճ բացատրություն փոխանցեց ՀՄՀՖ-ի ծրագրերի ու նպատակների մասին։ Ներկայացնում ենք Պրն․ Զարիկ Ավոյանի զեկույցի տեքստը՝

Այսօր աշխարհը, առավել քան երբևէ, միավորված է մեկ ընդհանուր միջավայրում, և գլոբալ ցանցային տեղեկատվական հասարակությունը որքան կենտրոնացված է, այնքան էլ` ապակենտրոնացված, քանզի ցանցի յուրաքանչյուր մասնակից և’ յուրօրինակ կենտրոն է և’ զուգահեռ մակարդակի վրա է գտնվում ցանցի մյուս մասնակիցների նկատմամբ։ Մեզանում լայն տարածում է գտել այն կարծիքը, թե գլոբալիզացիայի արդյունքում ազգային արժեքային համակարգը, որի անքակտելի մասն է մշակույթը, վտանգված է, քանի որ, լինելով փոքրաթիվ ժողովուրդը, ի զորու չէ պահպանելու իր ինքնությունը։ Մեր դեպքում իրանահայության յուրահատուկ վիճակը սակայն, մասնավորապես մշակույթի և հայկական ինքնության պահպանման բնագավառում, ոչ միայն ազդվել է տեղային լեզվից, մշակույթից ու բարքերից, այլև՝ համաշխարհային մակարդակում տիրող օտար և անհարիր վարքերից ու հոսանքներից։

Իր ազգային առանձնահատկությունների, այդ թվում՝ լեզվի, մշակույթի, կրոնի շնորհիվ Հայաստանն ու ընդհանրապես հայությունն ունի աննախադեպ հնարավորություն ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու և տարածելու իր մշակույթը ցանցային տեղեկատվական հասարակության շրջանակներում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհում։

Սփյուռքում մշակույթը հիմնականում փոխանցվում է ոչ այնքան համայնքների ու հաստատությունների (դպրոց, եկեղեցի, մշակութային հաստատություններ և այլն), որքան հասարակության փոքր խմբերի` ընտանիքների և միությունների միջոցով։ Ազգային արժեքների ձուլումը, հատկապես սփյուռքում, մեծ վտանգ է ներկայացնում հայկական մշակույթի լսարանի ու այն սպառողների համար։ Որքան նվազում է այդ լսարանը, այնքան բարդանում է հայկական մշակույթը պահպանումը, որից զերծ չե նաև մեր իրանահայ համայնքը։ 

 

Իրանահայ հասարակական-մշակութային ֆորումը, Մարիամ Բարեգործական կենտրոնը և նրան կից լրատվական, <<Հայազդ>> կայքը  եռակի առաքելություն ունեն` Սովորել, Գործել, Համաստեղծել հանուն մոր համայնքի մշակությանին զարգացմանն և տնտեսական, սացիալական ու կրթական բարգավաճմանը:

-Ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ աշակերտների, մշակութային գործիչների, համալսարանավարտների և արհեստավորների ու էլիտայի թիվը իրանահայ համայնքում և մեր երկիր Իրանում:

-Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի մեր համայնքի, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են հասարակ և անարդյունավետ համայնքից անցում կատարելու կենսունակ, ստեղծագործ, ակտիվ, ազգային և մշակությաին արժեքների նկատմամբ պատասխանատու սերնդի դաստիարակությանը, ի բարօրություն մեր երկիր Իրանի, հայրենիք՝ Հայաստանի և աշխարհի:

-Կազմակերպել երիտասարդների և մտավորականների ու գործարարների համատեղ աշխատանք` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով  մեր համայնքի դեմ ուղղված առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու: Զարգացնել անհատի և երիտասարդների մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ:

Հայ Մշակութային Հասարակական ֆորումի երկարաժամկետ տեսլականն է ստեղծել հասարակական մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը իրանահայ մշակութային, կրթական, գործարար և հասարակական ասպարեզներում` բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը:

Հայ Մշակութային Հասարակական ֆորումը պատրաստ է քննարկել իրանահայ համայնքի և Հայաստանի ու Սփյուռքի  միջև այլ կառույցների հետ հայանպաստ այլ հաստատությունների և ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունները:

ՀՄՀՖ-ը հեռանկարային նախաձեռնություն է, որի հիմքում նախ համայանքային կրթամշակութային և հասարակական զարգացման և այնուհետև Իրան-Հայաստանի քաղաքակրթական և տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու խորացման տեսլականն է: Այս նպատակին կարելի է հասնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, քանի որ մենք գործի ենք դնում համայնքի լավագույն մտածողների, կապի և տեղեկատվական տեխնալուգիաների ու սեփական կայքի, ինչպես նաև` ամենից առաջադեմ հայ և իրանցի հասարակական ու հետազոտական խմբերի փորձը:

«Հ.Մ.Հ.Ֆ»-ը մշակում է ծրագրեր, որոնք կապահովեն հասարակության բոլոր շերտերի մասնակցությունն ու ներգրավումը՝ ազգային, համայնքային և հասարակական կյանքում։ «Հ.Մ.Հ.Ֆ»-ը խորհրդակցում և համագործակցում է բոլոր այն իրանահայ հասարակական գործիչների և մասնագետների հետ, որոնք հետաքրքրված են իրանահայության հասարակական կյանքի  բովանդակային զարգացմանն ուղղված ջանքերով։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: