ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամիր Աբդոլլահյանը ողջունել է Բրիտանիայի կողմից Թեհրանին ունեցած պարտքի մարումը

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թերասը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ամիր Աբդոլլահյանը ողջունել է ավելի քան 40 տարի անց  Բրիտանիայի կողմից Թեհրանին ունեցած պարտքի մարումը, նշելով, որ դա Իրանի ժողովրդի իրավունքն էր: Նա հույս է հայտնել, որ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի շնորհիվ, ճանապարհ կհարթվի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։

parstoday.com հաղոռդման համաձայն, ԻԻՀԱԳ նախարար Աբդոլլահյանը հավելել է. «Մենք, առավել քան երբևէ, մոտ ենք վերջնական համաձայնագրին: Համաձայնության հնարավոր կլինի հասնել, եթե ԱՄՆ-ն իրատեսություն դրսևորի և դադարի նոր պահանջներ բարձրացնել»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Եթե Իրանի կարմիր գծերը հարգվեն, Թեհրանը պատրաստ է վերջնական համաձայնության»։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թերասը, գոհունակություն հայտնելով երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների կապակցությամբ, կոչ է արել ընդլայնել հարաբերությունները:

Նաւյն աղբյուռի հաղորդմամբ,կ ողմերը մտքեր են փոխանակել նաև Վիեննայի բանակցությունների վերջին  վիճակի շուրջ և հույս հայտնել, որ վերջնական համաձայնությունը կկայանա:

Հերքելով Իրանին Բրիտանիայի տասնամյակներ շարունակ ունեցած պարտքի վերաբերյալ բրիտանական որոշ լրատվամիջոցների ապակողմնորոշիչ ու անիրական ենթադրությունները, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ժողովրդի պահանջները բավարարվել են արժանապատվորեն և առանց որևէ այլ հարցի հետ կապ ունենալու, և  այն պնդումը, թե գումարը Շվեյցարիայի կառավարության մոտ է, անհիմն է»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: