ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իսկ որո՞նք են դեպի լուսավոր ապագա տանող հիմնական ուղիները

Թեհրանի «Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 11-ին, Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի <<Զառին>> դահլիճում կայացավ՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը: Օրվա առիթով՝ բանախոսությամբ հանդես եկան Թեհրանի համալսարանի դասախոս՝ Տկն․ Քարմեն Ազարյանը։ Ներկայացնում ենք Տկն․ Քարմեն Ազարյանի բանախոսության տեքստը՝

Մաս (3) և վերջ

Իրանահայ համայնքը ներկայի ճակատագրական ու բախտորոշ պայմաններում, առավել քան երբևէ կարիք ունի այնպիսի ղեկավարության՝ ազգային իշխանության, որը համայնքի թարմ ու կարող, մասնագետ ուժերով համալրված, պետք է աշխատի նոր պայմաններին ու ժամանակներին համապատասխան մշակված նոր ծրագիր-կանոնադրությամբ: Համայնքի ազգային կյանքը տնօրինող կառույցները պետք է մերժելով հնաոճ դարձած գործեղանակները՝ ընդառաջ գնան ժամանակի պահանջներին: Հնացած ու ժամանակավրեպ զենքերով ու մեթոդներով անհնար է դիմանալ նորօրյա մարտահրավերներին, և լուծել մեր ոչ այնքան հասարակ խնդիրները:  Ժամանակները փոխվել են, և, բնականաբար, մենք ևս, եթե ուզում ենք դիմանալ, պարտավոր ենք շարժվել առաջ, և կատարել անխուսափելի փոփոխություն-բարեփոխումները

Ուստի այս ուղղությամբ կատարվելիք պարտադիր ու առաջնային բարեփոխումը Ազգային իշխանության կանոնադրության և ըստ այդմ ղեկավար մարմինների ընտրության ձևի ու չափանիշների վերանայումն է:

Բնական է, որ ցանկացած աշխատանք կամ գործ կատարելու համար պետք է դիմել, համապատասխան մասնագետին ու արհեստավարժ մարդուն, իսկ պատասխանատու անձանց ընտրելիս առավել ևս պետք է հրաժարվել նախկինում ընդունված՝ «ընկեր-բարեկամ», «կուսակից-գաղափարակից» կամ չակերտավոր «ազգային»-ի պես չափանիշներից: Իհարկե, վերոնշյալներից յուրաքանչյուրը կարևոր արժանիք է որոշակի անձի համար, գուցե և ժամանակին բավարար կարելի էր համարել, սակայն, այսօր, ժամանակակից գերզարգացած գիտության ու հասարակա-տնտեսական ու քաղաքական հարաբերությունների պայմաններում, այլևս չի կարելի թեկուզ մանուկներին այբուբեն սովորեցնելու՝ առերևույթ հասարակ թվացող գործը վստահել միայն գրագետ համարվող, բայց և ոչ ակադեմիկ համապատասխան ուսումն ստացած անձին, որքան էլ նա «նվիրված», կամ «ազգային» ու «գաղափարական» լինի: Դա կարելի է մի գործոն համարել, որից, ցավոք,  ամենաշատն է տուժել իրանահայ համայնքը: Մեր համայնքում ավանդույթ դարձած այս երևույթը առավել կարևորություն է ստանում, երբ հարցը վերաբերում է պատասխանատու, ղեկավար պաշտոնյային կամ օրենսդիր մարմնին՝ Պատգամավորական Ժողովին, Թեմական խորհրդին և ենթակա այլ խորհուրդներին ու մարմիններին: Օրինակի համար կրթական համակարգից ու թեմաներից հեռու կանգնած ոչ համապատասխան գիտելիքներով ու հմտություններով անձը, ասենք, տնտեսագետ կամ ճարտարապետը, ի՞նչ կարող է անել կրթական խորհրդում, ուր պիտի տնօրինեն մեր դպրոցները, զբաղվեն ուսուցիչների ու դասագրքերի և այլն կրթադաստիարակչական հարցերով: Ի՞նչ կարող է անել ոչ տնտեսագետ կամ ոչ իրավաբան, քաղաքական գործիչը՝ կալավածների և շինարարության գործերով զբաղվող խորհրդում: Եվ այսպես շարունակ, նման մարդկային անհամապատասխան նշանակումներով ցանկացած գործ ձախողման է դատապարտված:

Այս բոլորն հանրագումարի բերելով հասնում ենք որոշակի եզրակացության՝ նախ պետք է բարեփոխել համայնքիս ազգային իշխանության կառույցը, նրան ենթակա մարմինները՝ նոր չափանիշներով ընդունել ու ներգրավել համայնքում մնացած կարող ու մասնագետ բոլոր անձանց՝ համապատասխան բաժանմունքներում: Այսօր խիստ առաջնային ու կարևոր է պրոֆեսիոնալիզմը. սիրողական մակարդակը այլևս բավարար չէ, և նույնիսկ հաճախ վնասում է ընդհանուր գործի հաջողությանը: Ուստի պետք է նախապատվությունը տալ մասնագիտությանը և անհրաժեշտ աշխատուժը ապահովել վարձակալության միջոցով: Պիտի նկատի ունենալ, որ տնտեսական ներկա դժվարին պայմաններում, համարյա անհնար է տարին բոլոր, անվճար կերպով ժամեր և նույնիսկ օրեր տրամադրել ազգային-հասարակական աշխատանքներին: Մեր պահանջած աշխատող ձեռքերի թիվը առավել ևս սահմանափակվում է նեղ մասնագիտությունների դեպքում, օրինակ՝ տնտեսագետի, իրավաբանի, զանազան հաստատությունների տնօրեն-ղեկավարի, կամ մշակույթի, արվեստի, մարզական մասնագետների և այլնի դեպքում: Ուստի որոշ բնագավառներում համայնքում համապատասխան մասնագետը չունենալու դեպքում պարտավոր ենք օգտվել, ոչ միայն հայրենի, այլև տեղի ոչ հայ մարդուժից, ինչպես արվում է օրինակ «Ավետիսյան» ազգ. Բուժարանում կամ շինարարության գործում, իսկ հնարավորության դեպքում մեր ցանկալի աշխատուժի պատրաստման համար անհրաժեշտ պայմաններն ստեղծել՝ կուրսեր անցկացնել, բարձրագույն ուսմանը նպաստել և այլն:

Այս կապակցությամբ, ուզում եմ հիշեցնել Թեհրանի Ազատ և Սպահանի պետական համալսարաններում հայերենագիտական ամբիոններ ունենալու հանգամանքը, որը դժբախտաբար չենք կարողացել այնպես որ պետքն է ի շահ մեզ օգտագործել՝ համայնքն ապահովելով հայագետ-հայերենագետներով: Սա բացառիկ հնարավորություն է Մեր նոր սերնդին կամ ավելի կարևորը՝ ուսուցչին ու տնօրենին, կամ գրասենյակի պաշտոնյային ու միութենականին հայերենագիտական բարձրագույն ուսում տալու համար, որով պետք է հնարավորինս աջակցել վերոհիշյալ այդ օջախներին, նրանց ուսանողներին կամ շրջանավարտներին:

Հայեցի դաստիարակությամբ մասնագետներ ունենալու նպատակով, ներկայիս, հատկապես կրթական համակարգում լուրջ բարեփոխումներ են պահանջվում՝ ժամանակակից համապատասխան հեռանկարային ծրագրերով ու քաղաքականությամբ, մեթոդներով ու հարմարանքով: Պետք է առավել հետևողական լինել դպրոցների վերակառուցման ու վերազինման գործում, ամենայն լրջությամբ ու խստությամբ հետևել ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման արդյունավետությանը, ինչպես և նոր դասագրքերի մշակման ու վերամշակման աշխատանքներին:

Իսկ նշված ծրագրերն ու բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ բյուդջեն կարելի է ապահովել ի հաշիվ փակվող դպրոցներից ու դատարկված միություններից կամ այլ գույքից գոյացած հարստության:

Այսպիսով Օպտիմալացում կոչվածը պարտադիր է և պիտի կրի շարունակական բնույթ: Պիտի վիճակագրական ու մասնագիտական տվյալների հիման վրա որոշում կայացնել մեր ազգային համարվող գոյքի՝ ամայացած այն միության ու դպրոցի ճակատագրի մասին, և ըստ այդմ համապատասխան քայլեր ձեռնարկել: Նման պայմաններում չի կարելի, հուզիչ ճառերին ու անցյալի գեղեցիկ հուշերին տրվելով, բաց պահել դատարկված շենքերի դռները և պետք է այդ հարստությունը ինչքան շուտ օգտագործել տեղին՝ ի շահ առաջին հերթին հենց համայնքի անդամների հոգեմտավոր կամ ֆիզիկական զարգացման: 

Այս բոլորի նպատակը բնավ այն չէ, որ պիտի հիմնահատակ ավերել մեր անցյալի ստեղծածն ու հիմնածը, այլ՝ այն, որ պիտի վերանայել ու վերակառուցել բոլոր այդ կառույցներն ու մարմինները՝ վերից վար: Անհրաժեշտ է ինչքան շուտ վերակազմակերպվել այնպես, որ ամենայն մանրուք իզուր չկորչի և նպաստի նախ՝ մեր համայնքի անհատների բարեկեցությանը՝ տնտեսական ու հոգևոր զարգացմանը, ապա և՝ ողջ ժողովրդի, ոչ թե՝ այս կամ այն քաղաքական հոսանքի կամ խավի, շահերին:

Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մենք պարտավոր ենք չընկրկել ու տեղի չտալ, և անդադար պաշտպանվել ու առաջ ընթանալ՝ առաջին հերթին համայնքային և այնուհետ միայն համազգային մասշտաբով: Սա լոկ լոզունգ չհամարենք և ընդունենք, որ եթե այսքան դար դիմացել ենք տեսակ-տեսակ դժվարությունների ու հասել ենք մինչև այսօր, ուրեմն պիտի շարունակենք մեր գոյությունը նաև այսուհետ, միայն թե կարևորը՝ պետք է համախմբվել, կենտրոնանալ, ընդունել ճիշտ կողմնորոշում և ընթացք, հրաժարվել անցյալում՝ այս և այն հիմքի վրա ծնված նեղմիտ ու սահմանափակ մտածելակերպից ու գործելաոճից, և իվերջո ընդունել այն նորը՝ նոր կարգն ու օրենքը, նոր կառավարման ձևը և այն նոր մարդուժը, որ նպատակահարմարն ու ճիշտն է և այս պահին՝ մեզ համար փրկարար:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: