ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը կարող է օգտագործել Իրանի հնարավորությունները դուրս գալու մեկուսացված վիճակից և թուլացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից

Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին, որը պետք է անցնի Իրանի տարածքով։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բաքվում՝ երկու երկրների տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում։

                                       

                                            Սահակ Շահմուրադյան

Ըստ Ադրբեջանի կառավարության, համաձայնության նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ ստեղծել։ Դրա համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել՝ Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։

Պաշտոնական Բաքվի միակողմանի հայտարարություններից բացի, որն բնականաբար ուղղված է Ադրբեջանի պետական քարոզչական մեքենային բավարարություն տալու և Հայաստանի դիրքերը թուլացնելու Իրանի հետ հարաբերությունների դաշտում, պետք է նշել, որ իրանական տնտեսական պատվիրակության Բաքու կատարած այցին համահունչ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը գլխավորելով մի պատվիրակություն, վերջերս այցելել էր Հայաստան,  որտեղ նա հանդիպուներ է ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների և տնտեսական բաժնի պաշտոնատարների հետ։ Հատկանշական է որ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը Երևանում հայտարարել է, որ Հայաստանի հետ ԻԻՀ առևտրափոխանակման ծավալը հնարավոր է հասցնել 1 միլիարդ դոլարի: Նա նշել է. «Դեպի Հայաստան արտահանման ծավալն աճել է 20 տոկոսով»։ Միևնույն ժամանակ իրանական պետական ազատ սեկտորի մի քանի առևտրական պատվիրակություն այցելել են  Հայաստան և ճանապարհաշինության, տեխնոլոգիաների, համատեղ ձեռնարկությունների, մեքենայաշինության և երկուստեք հետաքրքրող այլ ոլորտներում համագործակցության ու ներդրումային նախագծերի հուշագրեր են ստորագրել հայկական կողմի հետ։

Ավելին պետք է նկատի ունենալ, որ Իրանի 13-րդ կառավարությունը ի դեմս նախագահ Էբրահիմ Ռայիսիի բազմիցս հայտարարել են, որ Իրանի կառավարության հինական քաղաքականությունը կառուցված է հարևան և տարածաշրջանի բարեկամ երկրների հետ տնտեսական և հաղորդակցական կապերի ամրապնդման և առավել փոխշահավետ տնտեսական հարաբերությունների ու համագործակցությունների խորացման և ընդլայնման վրա։ Հաշվի առնելով Իրանի ներկայիս կառավարության որդեգրած տնտեսաքաղաքական և առևտրահաղորդակցական ուղեքարտեզը, կարող ենք հետևցնել որ իրանական պատվիրակության ներկայությունը թե Ադրբեջանում և թե Հայաստանում  միտված է իրականացնել Իրանի տնտեսական ազդեցության գոտին ընդլայնելու տարածաշրջանի երկներում։  

Ինչ վեռաբերվում է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին ադրբեջանական միտումնավոր տեղեկատվությունը, պետք է ասել որ իրանական լրատվամիջոցները նման մեկնաբանություն չեն տարածել և Իրանի ԶԼՄ-ներն անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի  տրանսպորտային համագործակցության զարգացմանը  ասել են, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև Իրանի տարածքով ճանապարհային կապեր հաստատելու մասին փոխըմբռնման հուշագրի  է ստորագրվել Բաքվում։

Ինչպես հայտնի է իրանական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ Ադրբեջանի Հանրապետության  նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 11-ին կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների  տնտեսական համագործակցությանը, Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար   Ռոստամ Ղասեմին ասել է, որ  Իրանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման նոր հուշագրիրը ստորագրելով հուսով ենք, որ կմեծանան երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Ռոստամ Ղասեմին նշել է, որ իր այցի նպատակներից է  Թեհրան-Բաքու համատեղ համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում։

Բաքվի հետ Իրանի Էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումների, առևտրի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը անկասկած գոնե Իրանի կողմից միտված չեն թուլացնելու Իրան-Հայաստան հարաբերությունները, քանի որ Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ կարող ենք համարել բարեկամական և փոխվստահության աուր հիմքերի վրա և իրանցիները քաջ գիտակցում են որ որևե աշխարհաքաղաքական և ռազմական միտում ու վտանգ Հայաստանի կողմից չի սպառնում Իրանին, սակայն ի տարբերություն Հայաստանի, և չնայած պաշտոնական ու դիվանագիտական հայտարարություններին, Իրանը վերջերս կասկածանքով է դիտում Իսրայելի կողմից նկատելի տեղաշարժերը Ադրբեջնում և երկու երկրների հարաբերությունները, իր  խորքում այնքան էլ փոխվստահության մակարդակում չեն ընթանում, այլև Իրանը փորձում է իր հարաբերությունները բարելավելով Ադրբեջանի հետ այդ երկրկրում արևտրատնտեսական բազան ամրացնել ու Բաքվին հեռու պահել Իսրայելի հետ ցանկացած դաշնակցային ու ռազմական համագործակցության հնարավոր կապերի ու հարաբերությունների խորացման հնարավորությունից ինչը կարող է ուղղակի սպառնալ Իրանի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում։  

Այս համատեքստում պետք է նշել, որ վերջերս Իրանը ավելի է աշխուժացրել իր առևտրատնտեսական ու տրասպորտային կապերը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։  Իրանը կարծում է, որ Արևելյան Ատրպատական նահանգի  «Արաքս» ազատ առևտրի գոտին մեծ հնարավորություններ ունի Իրանի հյուսիային հարևանների հետ համագործակցության և արտահանման և ապրանքափոխանակման  ծավալնեի ավելացման և ԵԱՏՄ-ի հետ երկաթողային կապի ամրապնդման ու  ապրանքների տառանցման ոլորտներում»:

Հաշվի առնելով Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջող զարգացումը և դրա ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա և այն հանգամանքը որ Հայաստանը հայտարարել է որ պատրաստ է Կովկասյան տարածաշրջանում աջակցել ճանապարհների և երթուղիների կապի ապաշրջափակման գործընթացին, Իրանն արդեն անցել է աշխատանքի և փորձում է նախ իր առևտրատնտեսական կապերն ընդլայնել հյուսիսայիան երկու հարևան Հայաստանի և Ադրբեջանի հետ և օգտագործելով երկու երկրների ներքին  կարողություններն ու տարածաշրջանային դերն ու աշխարհագրական դիրքը, այլընտրանքային տարբերակներ խաղաքարտը գործի դնելով իր տրանսպորտային ենթակառուծվածքները զարգացնել երու երկրներում և այդ միջոցով նաև բալանսավորել իր հարաբերությունները նախ Կովկասյան երկու հարևան, սակայն հակռակորդ երկրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, մյուս կողմից Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը օգտագործել Հայաստանի վրայով դեպի Եվրոպական էներգիայի և գազի շուկաները դուրս գալու համար, միևնույն ժամանակ փոձելով այդ ոլորտում, ՀԳՀԾ-ի համաձայնագիրը ստորագելուց հետո հետագային Եվրոպայի հետ հաղորդակցվելու  նպատակով իր կախվածությունը թուլացնել Թուրքիայից։

Իրանը նաև փորձում է «Արաքս» ազատ առևտրական գոտու, Հայաստանի Մեղրիի ազատ գոտու և Ադրբեջանի միջոցով իր կապերըը ընդլայնել մի կողմից ԵԱՏՄ-ի անդամ երկրների, Եվրոպայի և Ռուսաստանի հետ մյուս կողմից, կապող կամուրջի դեր հանդիսանալ հարավային Պարսից Ծոցի արաբական երկրների, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկական օվկանոսի հետ, իսկ ավելին ԵԱՏՄ-ն ու Եվրոպան միացնել Չինաստանից սկսվող «Մետաքսի Ճանապարհ» մեկ ճանապարհ մեկ գոտի  մեծ նախագծին:

Ավելացնեմ, որ այստեղ ոչ մի վատ բան չկա և Իրանի տնտեսական ու տրանզիտ նախագծերի իրականացումն բոլոր ուղղություններով անկասկած նախ բխում են Իրանի տարածաշրջանային առևտրական շահերից, իսկ հետո դա կարող է նպաստել նաև Հայաստանի շահերին Իրանի հնարավորությունները օգտագործելով դուրս գալ 30 տարվա շրջափակումներից ու մեկուսացված վիճակից և ավելին թուլացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: