ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեր համայնքի ազգային կառույցներում մթնոլորտը այնպիսին է որ, փոքր քննադատությունը և բարեփոխման առաջարկությունը՝ թշնամության է վերագրվում

Թեհրանի «Ս.Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոն>>-ի և <<Հայ Մշակութային Հասարակական Ֆորում>>-ի նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 11-ին, Թեհրանի «Փարսիան» մեծ հյուրանոցի <<Զառին>> դահլիճում կայացավ՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան» խորագրով երկրորդ խորհրդաժողովը: Օրվա առիթով՝ բանախոսությամբ հանդես եկան Թեհրանի համալսարանի դասախոս՝ Տկն․ Քարմեն Ազարյանը։

մաս (1)

Ներկայացնում ենք Տկն․ Քարմեն  Ազարյանի բանախոսության տեքստը՝

 

Ողջույն հարգելի հայրենակիցներ,

Նախ և առաջ ցանկանում եմ ողջույնի և շնորհակալական խոսքս ուղղել Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի և «Ս.Մարիամ Աստվածածին» Կենտրոնի հարգարժան վարչությանը՝ սույն խորհրդաժողովը կազմակերպելու և իրանահայ համայնքի ներկան ու ապագան քննարկելու առիթն ստեղծելու կապակցությամբ:

Ապա՝ ամեն ինչից առաջ ուզում եմ շեշտել և բոլորի ուշադրությունը հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա: Սույն խորհրդաժողովի բուն թեմայից ավելի վեր, ավելի առաջնային մի խնդրի, մի բարդության, որով, ցավոք տառապում է մեր համայնքը և որը հաճախ և բոլոր գործերում խանգարում ու խոչընդոտում է համայնքիս, դեռ չասենք զարգացումը, հենց առօրյա կյանքը, բոլոր ոլորտներում: Դա զգացել և զգում ենք մեր մաշկի վրա բոլորս, ովքեր ինչ որ տեղ. ինչ որ կերպ շփվում ու մասնակցում ենք համայնքի ազգային-հասարակական, մշակութային-կրթական կյանքին: Մի բարդություն, որը հարցականի տակ է տանում հենց այսքան բացառիկ միջոցառման, այսպիսի մի հավաքի աշխատանքի արդյունավետությունը:

Մեր համայնքի ազգային կյանքում, կառույցներում տիրող մթնոլորտը այնպիսին է, որով ցանկացած թեմայով ու հարցով, թեկուզև շատ կառուցողական կամ փոքր քննադատությունը և բարեփոխման առաջարկությունը՝ թշնամության է վերագրվում. տվյալ թեմային ու հարցին քաղաքական գունավորում է տրվում, ապա՝ միանգամայն մերժվում: Էլ չասենք թե քննադատել համարձակվող անձը ինչպիսի հակադարձ հարվածի է արժանանում: Մի բան, որն ի սկզբանե ձախողման է մատնում մեր ազգային կառույցների՝ դպրոց, միությունների կամ այլ մարմինների կառավարման ձևին ու անձանց հասցեին ուղղված որևէ դիտողություն-քննադատությունը, և անհնար դարձնում փոխելը, բարելավելը: Եվ այսպես նախկինից եկած, այլևս անպիտանի կամ վնասատու կարգը, ձևը, օրենքը կամ նույնիսկ անձինք ու իշխող գաղափարները  շարունակում են մնալ ու գործել նույնությամբ, իրենց տեղում: Սա ներհամայնքային այն կարևոր գործոնն է, որը վերջին տասամյակների ընթացքում մեր համայնքը ներսից քայքայել ու ավերել է: Ուստի, ցանկանում եմ հենց սկզբում շեշտել այն, որ մասնավորաբար նվաստիս խոսքերի մեջ թող ոչ ոք թշնամանք, քաղաքական և այլ կարգի շահախնդրություն չփնտրի, և բացասական գնահատականը, քննադատությունը թշնամաբար չընկալի: Ինձ թվում է, և ուզում եմ հավատալ, որ այս դահլիճում ներկաները, բարի կամեցողությամբ, հանուն մեր համայնքի վերականգնման են ներկայացել: Այստեղ չենք եկել մեղավորներ փնտրելու, առավել ևս որևէ անձի կամ խմբի քարկոծելու: Քավ լիցի: Եթե մատնանշվում է ինչ որ թերություն, բացթողում կամ սխալ, դա համարենք բոլորիս թույլ տված թերությունը, բացթողումը, սխալը՝ թե՛ դրա իսկական պատասխանատուն ու կատարողը և թե՛ կողքից անտարբեր անցնողը: Ուրեմն նախ և առաջ, այսպես ասած, եկեք կարծրամտության և կուսակցական նեղմտության զենքերը վայր դնենք և ընդունենք համայնքիս ներկա պահի լրջությունը. ընձեռված առիթը լավագույնս օգտագործենք հանուն մեր հարազատ-ընկերների, հարևան- բարեկամների, հանուն ողջ իրանահայ համայնքի շահերի, ոչ թե ինչ որ մենաշնորհյալ խմբի կամ խմբակցության:  

Եվ, իհարկե, չմոռանանք նաև, որ այս բարդ իրավիճակում հայտնված ժողովրդին այլևս չի կարելի խորհրդակցական հանդիպումների, լոկ գեղեցիկ խոսքերի, խոստումների  ու ճառերի միջոցով համոզել, և վերստին կյանք տալ: Վաղուց արդեն անցել է խոսքի ու խորհրդի ժամանակները, և այսօր միայն ու միայն գործը մեզ կփրկի: Այն ամենն ինչ մենք կասենք այսօր, թերևս այստեղ ներկաների մեծ մասը գիտե արդեն, այնուամենայնիվ, ի մի ենք եկել մեկ անգամ ևս քննարկելու և գնահատելու մեր ներկան՝ ունեցած- չունեցածը, արած- չարածը, վեր հանելու թույլ ու հզոր կողմերը, և ի վերջո միասնաբար նախանշելու մեր ապագա անելիքը: Հուսանք, ստեղծված այս առիթը առավելագույնս կօգտագործվի. և արտահայտվող մտքերն ու գաղափարները չեն մնա խոսքի սահմաններում, այլ կվերածվեն գործի՝ նպաստելով իրանահայ համայնքի ապագա զարգացմանը:

Իսկ գալով առաջադրված թեմային՝ «Իրանահայ համայնքը՝ ներկան և ապագան».

Նախ՝ ներկան՝ ու՞ր ենք կանգնած այսօր և Ինչո՞ւ:

Իրանահայ համայնքի կյանքի՝ ազգային- հասարակական, մշակութային- կրթական ներկայի մասին, կարելի էր ավելի ստույգ ու վավերական գնահատական տալ, եթե ունենայինք համապատասխան վիճակագրական տվյալներ, ասենք համայնքի անդամների թիվը՝ գնացածների ու մնացածների, և նրանց անհատական տվյալները. Ազգապատկան գույքի, կառույցների, հաստատությունների տվյալները, թե՝ քանի՞սն են և ի՞նչ գործառույթներ ունեն, և այլն մանրամասն հանգամնքներ: Եվ իհարկե, այսպիսով կարող էինք ավելի ամբողջական ու ճշգրիտ պատկերացում կազմել մեր համայնքի ներկա դրության մասին: Սակայն թերևս նման վիճակագրական տվյալներ ընդհանրապես չունենք, կամ էլ եթե ունենք, այս պահին հասու չէ հանրությանը: Ուստի այն ինչ գիտենք ու կարող ենք այսօր արձանագրել, համարենք ընդհանուր պատկեր և այն, ինչ մենք, որպես համայնքի անդամներ, որպես վկա ու մասնակից ականատեսն ենք:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: